Փետրվարի 7-ին՝ ժամը 13։52-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի երկաթգծի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքի Հանրապետության փողոցում այրվում է Toyota մակնիշի ավտոմեքենա (վարորդ` Վ. Ս., ծնված 1964 թ․)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Բ․ Ս․-ն դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։01-ին, մարվել՝ 14։20-ին: Այրվել է ավտոմեքենան։