ԱՄՆ նախագահը Truth Social-ի իր էջում գրառում է կատարել մի շարք երկրներում դեսպաններ նշանակելու վերաբերյալ: Գրառման համաձայն՝ Դոնալդ Թրամփը հայկական արմատներ ունեցող Մայքլ Քավուքջյանին նշանակել է Նորվեգիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Թրամփի խոսքով՝ Քավուքջյանը փայլուն փաստաբան է, որը նախկինում աշխատել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում՝ որպես օպերատիվ սպա։ Քավուքջյանը Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է: