2024 թվականին Հայաստանում հիպոտեկային վարկի ձեռքբերման գործարքները վերջին 15 տարվա համար եղել են ռեկորդային՝ իրականացվել է 8 հազար 376 գործարք: Փորձագետները այս ցուցանիշը բացատրում են նրանով, որ 2024-ը եղել է վերջին տարին, երբ Երևանում կարելի էր հիպոտեկային վարկով բնակարան ձեռք բերել՝ օգտվելով եկամտահարկի վերադարձից:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։