Երևան քաղաքում փետրվարի 7-ի և 8-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ, փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
