«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեր տարածաշրջանային երկրներին ուղղված բաց առաջարկություն է՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վաշինգտոնում Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովում ելույթից հետո պատասխանելով նախագծի հեռանկարի վերաբերյալ հարցին: Բուն ելույթում վարչապետը նշել է, որ կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության շատ կարևոր մասն է: Փաշինյանը նաև դասախոսությամբ է հանդես եկել Ջորջթաունի համալսարանում, կրկնել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի տեսանյութում: