Մենք դեմ չենք ճանապարհների ապաշրջափակմանը միայն այն դեպքում, եթե դա իրականացվում է երկրների ազգային և տարածքային ինքնիշխանության ներքո: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման հարցին:
«Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է իրականացվի ազգային և տարածքային ինքնիշխանության, տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա:
Ցանկացած ճանապարհի, որը կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դեմ ենք»,- ասաց նա: