Ինտերնետ շահումով խաղերում շրջանառության ծավալն աճել է 440, իսկ հարկերը՝ ընդամենը 26 անգամ: Վիճակագրությունը կառավարող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է վերլուծել: Նա առաջարկում է օրենսդրական նախաձեռնություն, որի նպատակը, Սարգսյանի ձևակերպմամբ՝ խաղամոլության ծավալի կրճատումն է: Գլխադասային հանձնաժողովում այսօր քննարկումը թեժ է եղել, այդուամենայնիվ, եզրակացությունը, մեկ ձայնի տարբերությամբ, դրական է եղել:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան