Միացյալ նահանգներում վարչապետի հագեցած օրակարգի մաս է եղել հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը: Անդրադարձ է եղել ամենակտուալ թեմաներին՝ Հայաստանում և Հայաստանի շուրջ զարգացումներ, իրական Հայաստան կոնցեպտ, բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն, ներքին և արտաքին մարտահրավերներ: Երկրի ղեկավարը անդրադարձել է նաև Հայաստանում գաղափարախոսական փոփոխությանը, ընդգծել՝ այդ փոփոխության էությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունից ավելի բարձր ազգային նպատակ չի կարող լինել:
Վարչապետի այցի մանրամասները՝ Տաթևիկ Խաչատրյանի տեսանյութում: