«Որոշակի հանգամանքների բերումով մեր տաածաշրջանում մեծ նեգատիվ է ձևավորվել մեր նկատմամբ՝ հայտնի հանգամանքների բերումով։ Կարևոր է, որ մենք կարողանանք այդ նեգատիվը կառավարել, ընդ որում՝ դրա մի քանի մոտեցում և տարբերակ կա, իմ կարծիքով՝ մենք ճիշտ ենք անում, որ փորձում ենք այն կառավարել առավելագույնս հավասարակշռված ձևով, առանց էմոցիաներին տրվելու»,- ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, թե ՀՀ հարատևության ապահովում կլինի, եթե կարողանանք ստեղծել մի իրավիճակ, որը կնշանակի, որ մենք մեր տարածաշրջանում՝ մեր հարևանների միջավայրում կկարողանանք ապրել առանց արտաքին օգնության։
«Սա չի նշանակում, որ մենք տարբեր դաշինքներ, համագործակցություններ ամենատարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ չենք ունենալու, խոսքը դրա մասին չէ։ Մենք պետք է խնդիր դնենք մեր տարածաշրջանում ունենալ ապրելու հնարավորություն՝ առանց արտաքին օգնության ու միջամտության։ Դրա համար մեր ընկալումն այն է, որ մենք պիտի ինքներս մեզ ընկալենք որպես մեր խնդիրների լուծման առաջին գործոն։ Սովորաբար մեր առաջին ռեակցիան, երբ խնդիր ունենք, այն է՝ դիմենք այստեղ, այնտեղ»,- նշել է վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։