Հունվարի 31-ին կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը խորհրդի նախագահ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից:
Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ և գաղտնի քվեարկությամբ միաձայն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանը: