Արտակարգ դեպք է գրանցվել Երևանի մետրոպոլիտենում: Փետրվարի մեկին «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» հատվածում՝ բաց տարածքում, մի խումբ մարդիկ ներկել են գնացքը: Մինչև այդ գնացքը կանգնեցվել է «վթարային կանգառ» բռնակի օգնությամբ: Խուլիգանություն կատարած անձինք, որ օտարերկրյա քաղաքացիներ են, սահմանը հատելիս ձերբակալվել են:
Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի դիտարկման 161 կայաններից հունվարին ստացված տվյալներով` օդի որակի միջինացված արժեքը զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում է։ Այս խնդիրները զեկուցվել են քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, որի հիմնական թեման, այնուամենայնիվ, դարձյալ եղել է միասնական տոմսային համակարգը: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել երևանցիներին, որ աջակցում են բարեփոխումներին:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: