Գավառի մանկատան երեխաները կդադարեն ապրել մեկ ընդհանուր հարկի տակ:
Պետական նոր քաղաքականությունը նախատեսում է տարբեր ծրագրերի միջոցով նպաստել, որ երեխաներն ապրեն ընտանիքում: «ՍՕՍ մանկական գյուղերում» երեխաները կապրեն առանձին տներում, որտեղ միջավայրը կլինի ավելի ընտանեկան:
Երեխաները հնարավորություն կունենան ինտեգրվել համայնքին ու հասարակությանը, որի հնարավորությունը մանկատանը չկար:
Հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղում արդեն 10 բնակարան է ազատվել երեխաների համար:
Նախատեսված է, որ ընտանիքներում երեխաների առավելագույն թիվը պետք է լինի 6 հոգի:
Տեղափոխությունից առաջ Գավառի մանկատան սաները, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ուղեկցությամբ, վերջերս այցելել են իրենց նոր տուն ու ծանոթացել պայմաններին:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: