Օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը. պետությանը կվերադարձվի շուրջ 750 հազար դոլար արժողությամբ 2 գույք և 190 հազար դոլար: Պատասխանողը ոչ պաշտոնյա է, ոչ էլ գործարար: Սուրեն Գաբրիելյանը որպես մեղադրյալ է անցել «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախկին նախագահին առնչվող գործով, մեղադրվել փողերի լվացման համար, փախուստի դիմել Նորքի հիվանդանոցից և, ըստ նրա ներկայացուցչի, մահացել արտասահմանում:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։