2024 թվականին Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նոր ավտոբուսներն ավելի տարողունակ են և հարմարավետ՝ երթևեկությունն առավել հաճելի դարձնելու համար:
2025 թվականին նախատեսում ենք ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս, իսկ ներկայումս ակտիվ բանակցություններ ենք վարում 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու ուղղությամբ:
Նոր հասարակական տրանսպորտն ապահովված է հետևյալ հնարավորություններով՝
-
թեքահարթակներ անվասայլակների և մանկասայլակների համար,
-
անվասայլակների և մանկասայլակների համար հատուկ անձնավորված տեղեր,
-
տեսախցիկներ անվտանգությունը վերահսկելու նպատակով,
-
հեռախոսի լիցքավորիչներ,
-
ուղևորների հաշվարկի սարքեր,
-
կանգ կոճակներ,
-
տեղեկատվական ցուցանակներ:
«Փետրվարի 1-ից անցում ենք կատարում տրանսպորտային միասնական համակարգի, որը ներառում է համակարգի արդիականացում և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում՝ ապահովելով հարմարավետ և ժամանակակից սպասարկում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք մեր կայքը՝ transport.yerevan.am»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Մանրամասները՝ տեսանյութում։