Երկրի ղեկավարն այսօր ներկա է եղել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի վերակառուցված «Արյան բանկի» բացմանը: Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ ծանոթացել է կենտրոնի պայմաններին, ծառայություններին ու զարգացման ծրագրերին: Կենտրոնը Հայաստանում եզակի մասնագիտացված բժշկական հաստատություն է, որը ներառում է երկրի գլխավոր արյան բանկը, ինչը ռեֆերենս դեր է կատարում արյան այլ բանկերի համար։
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։