• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Համացանցում տարածվում են Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր. ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին Համացանցում տարածվում են Քարի... 21:10
Այլ հայացք Մեքքայի պաշտպանական համաձայնագրին Այլ հայացք Մեքքայի պաշտպանական համաձայնագրին 15:23
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Այսօր Հայ առաքելական եկեղեցին... 10:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 23:0123 Հնվ, 2025

Միայնակ խաղաղություն չես կարող կառուցել, կարող ես շատ ջանալ, բայց չես կարող կառուցել․ Արարատ Միրզոյան

Հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» պանելային քննարկմանը, որն անցկացվել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների խոսնակների և փոխխոսնակների Հայաստան այցի շրջանակերում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանի ելույթի ամբողջական տեքստը ներկայացված է ստորև․

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, պարոն Սիմոնյան, խորհրդարանների մեծարգո՛ խոսնակներ, փոխխոսնակներ, հարգելի՛ հյուրեր, գերազանցություններ, տիկնայք և պարոնայք, ջերմորեն ողջունում Ձեզ Հայաստանում։

Ենթադրում եմ, որ ակնկալում էիք կամ ավելին՝ ձեզ խոստացել էին, որ այս օրերին ավելի շատ արև կտեսնեք Հայաստանի երկնքում, սակայն վստահ չեմ` կկարողանանք այդ սպասելիքներն արդարացնել, թե ոչ, բայց փոխարենը՝ հավաստիացնում եմ ձեզ, որ երբ խոսքը գնում է քաղաքական խոստումների մասին, երբ խոսքը գնում է ժողովրդավարության և մարդու իրավունքների, խոսքի ազատության և աշխարհում ժողովրդավարության պաշտպանության սկզբունքների մասին, մենք շատ ավելի հուսալի ենք։

Ընդամենը մի ամիս առաջ էր, երբ ես մասնակցեցի մի նախարարական հանդիպման, որը տեղի ունեցավ Մալթայում ՀՀ և Նորդիկ-բալթյան երկրների միջև, որը կազմակերպվել էր իմ խնդրանքով՝ ձեր երկրների արտաքին գործերի նախարարների օգնությամբ: Հիմա ինձ հնարավորություն է տրված իմ մտքերով կիսվել այս շատ կարևոր քննարկման շրջանակներում, այս շատ կարևոր՝ Նորդիկ-բալթյան երկրների խորհրդարանների նախագահների կամ նրանց ներկայացուցիչների՝ իմ երկիր այցելելու առիթով:

Ես ցանկանում եմ ձեզ կրկին հավաստիացնել, որ մենք հանձնառու ենք նոր հնարավորություններ փնտրել և գտնել՝ միտված մեր երկրների միջև համագործակցությունը խորացնելուն:

Տիկնայք և պարոնայք, անցնելով հայերենին՝ ես ցանկանում եմ նշել այն պատճառները, որոնց համար Հայաստանը շահագրգռված է էապես խորացնել համագործակցությունը Նորդիկ-բալթյան երկրների հետ: Այդ պատճառները շատ թափանցիկ են, շատ պարզ, ինչ-որ մեկը կարող է ասել շահադիտական: Եվ այնուամենայնիվ, այդ պատճառները հետևյալն են. իմ խորին համոզմամբ, Նորդիկ-բալթյան երկրներն այն երկրներն են կամ այն երկրների շարքում են, որտեղ ժողովրդավարական ինստիտուտներն ամենաուժեղն են, ամենաինստիտուցիոնալն են, ինչպես նաև պաշտպանվածը, կայացածը, որտեղ մարդու իրավունքներն ամենապաշտպանվածն են, իսկ հասարակություններն ամուր կանգնած են ժողովրդավարության և ազատության արժեքների վրա և որտեղ հասարակությունները հասկանում են այն վտանգներն ու ռիսկերը, որոնց առջև գլոբալ ժողովրդավարությունն այսօր կանգնած է:

Սա մի շերտն է: Երկրորդ շերտը. Նորդիկ-բալթյան երկրները մեզ համար տարածաշրջանային գործընկերության և համագործակցության թերևս ամենահիանալի օրինակներից մեկն են, և այս երկու առումներով մենք և՛ սովորելու շատ բան ունենք, և՛ հուսով եմ նաև որոշակիորեն տալու բան ունենք:

Տիկնայք և պարոնայք, ես չգիտեմ՝ ինչպես կընթանան, ինչ ուղղվածություն կունենան ձեր այսօրվա քննարկումները, դրանք կլինեն տեսական քննարկումներ, բանավեճ խաղաղության և ժողովրդավարության մասին, թե Հայաստանի, Հարավային Կովկասի կամ այլ տարածաշրջանների օրինակով կոնկրետ դրսևորումների, դեպքերի շուրջ պրակտիկ վերլուծություններ, բայց ես կուզենայի ձեր քննարկումից առաջ շատ համառոտ պատկերացում տալ կամ գոնե կիսվել իմ պատկերացմամբ այն մասին, թե ինչ է այսօրվա Հայաստանը:

Առաջին հերթին, այսօրվա Հայաստանը ժողովրդավարություն է և երկրորդ հերթին` անփորձ, անշուշտ, դեռևս բազմաթիվ անելիքների, սխալների առջև կանգնած, իր սխալներից սովորելու մեծ ճանապարհի առջև կանգնած, բայց արդեն ժողովրդավարություն: Մի հասարակություն, որը վերջնականապես ապացուցել է, առիթ է ունեցել ապացուցելու ժողովրդավարությանն իր նվիրումը: Եվ պարադոքսալ կերպով, այն ժամանակ, երբ Հայաստանը փորձում էր պաշտպանել ժողովրդավարությունը, ժողովրդավարությունն էր հենց այն գործիքը, որը եկավ պաշտպանելու Հայաստանը։

Ես ուզում եմ ձեզ բերել 2021 թվականի օրինակը, երբ Հայաստանի իշխանությունները, 2020 թվականի պատերազմից հետո տեսնելով մեր երկիրը ներքաղաքական ճգնաժամի մեջ, դա տեսնելով նաև արտաքին ազդեցություններով, նաև ռազմական հեղաշրջման փորձից, այլ խռովարար փորձերից հետո, որոշում կայացրին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այսինքն` ուղղակիորեն օգտագործել ժողովրդավարության հիմնական գործիքը` ընտրությունները:

Ընտրություններին այն քաղաքական թիմը, որը ես ներկայացնում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Հայաստանի հասարակությանը ներկայացավ երկու հիմնական առաջարկով` ժողովրդավարություն և խաղաղություն: Դատելով ընտրությունների արդյունքից, կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեծամասամբ, ինչպես և հարիր է ժողովրդավարության կանոններին, միանշանակ, աներկբայորեն, որևէ կողմից կասկածի չենթարկված կերպով ընտրեց ժողովրդավարությունը և խաղաղությունը։

Թերևս շատերն իմ հետ կհամաձայնեն այն հարցում, որ ժողովրդավարության պարագայում երևի մի քիչ ավելի հեշտ է, որովհետև ժողովրդավարությունը քեզանից է կախված, ժողովրդավարությունը քո խոսակցությունն է քեզ հետ՝ հասարակության մեջ։

Խաղաղության պարագայում, թերևս մի փոքր այլ է, որովհետև դու գործ ունես հարևանի հետ և միայնակ խաղաղություն չես կարող կառուցել, կարող ես շատ ջանալ, բայց չես կարող կառուցել, եթե չկարողանաս համոզել կամ գտնել ընդհանուր ճանապարհ հարևանիդ հետ խաղաղություն կառուցելու, և սա ճիշտ այն է, ինչի մեջ մենք հիմա գտնվում ենք։

Ես խոստացա ասել` ինչ է այսօր Հայաստանը, և այսպես՝ ժողովրդավարություն ու խաղաղության ձգտում։ Մենք փորձում ենք կարգավորել մեր հարաբերությունները մեր անմիջական հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Միանգամից կարող եմ ասել, և սա հրապարակային փաստ է, որ մենք մեր արևմտյան հարևանի՝ Թուրքիայի հետ, ում հետ 30 տարուց ավել ունենք փակ սահման, հիմա ունենք բավականին աշխույժ երկխոսություն, ունենք որոշակի ընդհանուր պատկերացումներ այն մասին, որ ավելի բաց սահմանները և ավելի ուղղակի համագործակցությունը կարող է նպաստ բերել և՛ Թուրքիային, և՛ Հայաստանին, և՛ տարածաշրջանի մյուս երկրներին։

Այստեղ մենք ունենք աշխույժ, ինտենսիվ արդյունքներին միտված երկխոսություն, բայց, ցավալիորեն, ոչ դեռ շատ ուժեղ և շոշափելի արդյունքներ գետնի վրա, ինչպես ասում են։ Ադրբեջանի հետ, մենք ևս արդեն մի քանի տարուց ավել է ընդգրկված ենք բանակցություններում։ Այդ բանակցությունները շարունակվում են, այդ բանակցություններն ունեն մի քանի ուղղություններ: Մեկը դուք տեսաք տեսահոլովակի տեսքով։

Մենք առաջարկում ենք բացել սահմանները, վերագործարկել, նախ և առաջ, վերագործարկել երկաթուղային կապը, ապրանքների համար հնարավորություններ ստեղծել: Դա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի համար, այլև արևելքից արևմուտք ընկած բոլոր երկրների համար:

Մյուս ուղղությունը, իհարկե, սա սահմանների դելիմիտացիան է։ Այստեղ ուզում եմ առանցքային կարևորություն հաղորդել դելիմիտացիայի մեկնարկած գործընթացին. մի գործընթաց, որը սկսվել և ընթանում է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սա մի փաստաթուղթ է, կրկին շատ համառոտ պատկերացում տալու համար, մի փաստաթուղթ է այն մասին, որ Խորհրդային Միության նախկին հանրապետությունները Խորհրդային Միության փլուզումից հետո պայմանավորվել են, որ միմյանց միջև ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել միմյանց միջև Խորհրդային Միության փլուզման պահին։

Ըստ էության, սա նշանակում է, որ սրա հիման վրա սահմանների սահմանազատումը ենթադրելու է հիմնականում Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանների վերականգնում, վերարտադրություն գետնի վրա։ Սա, կարծում եմ, առանցքային ձեռքբերում է, մանավանդ մեր օրերում, երբ քաոտիկ պրոցեսներ ենք տեսնում, պրոցեսներ, որոնք կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքը, միջազգային կանոնները և առաջին հերթին, իհարկե, տարածքային ամբողջականությունը:

Կա երրորդ ուղղությունը, որը ես կասեի՝ գալիս է ամբողջացնելու մյուս ուղղությունները։ Սա խաղաղության պայմանագիրն է։ Մենք Ադրբեջանի հետ երկար և տքնաջան աշխատել ենք՝ ունենալու խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստ։ Այս պահին կարող եմ ասել, որ մենք ունենք 15 համաձայնեցված հոդված՝ քննարկվող 17-ից։ Մի կողմից կարող ենք ասել, որ գործի մեծ մասն արված է, մեզ մնում է 2 հոդված համաձայնեցնել, մյուս կողմից, իհարկե, այս հոդվածների համաձայնեցումը կարող է դեռ տևական ժամանակ տևել: Լուծումը մեկն է՝ անհրաժեշտ է քաղաքական կամքի դրսևորում երկու երկրների կողմից։ Անհրաժեշտ քաղաքական կամքի պարագայում ես կարող եմ վստահեցնել՝ շատ կարճ ժամանակ մեզանից կպահանջվի տեքստն ամբողջացնելու համար։

Մեր կողմից այդ քաղաքական կամքը կա։ Վարչապետ Փաշինյանը բազմիցս արտահայտել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն օր առաջ, կամ եթե կուզեք, րոպե առաջ ամբողջացնելու պայմանագրի տեքստը և ստորագրելու այն։ Ցավոք, չեմ կարող ասել, որ նույն կառուցողական մոտեցումը և պատրաստակամությունը տեսնում ենք մեր հարևաններից, բայց կրկին սա մի պրոցես է, որն այլընտրանք չունի, այսինքն` նույնիսկ բարդությունները, որոնց մենք բախվում ենք բանակցությունների ընթացքում, նույնիսկ կառուցողականությունը, որ մեզ հաճախ թվում է, թե չեն կիսում մեր հարևանները, չեն կարող, իհարկե, մեզ հիասթափեցնել:

Ինչպես ժողովրդավարությունը և ազատությունը, այնպես էլ խաղաղությունը պարզապես այլընտրանք չունեն։ Խնդրում եմ` ուղղակի տեղյակ եղեք, որ ի դեմս Հայաստանի Հանրապետության դուք ունեք մի գործընկեր, որը խորապես հավատում է ժողովրդավարությանը, խորապես հավատում է խաղաղությանը և չի դադարել և չի դադարելու անել ամեն ինչ, բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի Հարավային Կովկասում, այստեղ` աշխարհի մեր փոքրիկ անկյունում, ունենանք խաղաղ և ժողովրդավար մի հանգրվան։ Շնորհակալ եմ։ Ես, իհարկե, չպահեցի իմ խոստումը` խոսել համառոտ, ներողություն եմ խնդրում և մաղթում եմ ձեզ լավ քննարկում»:

Դիտումների քանակ284
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թ. սկզբից առավելագույն արժեքին. Լևոն Ազիզյան 21:4316 Օգս, 2026
  • Համացանցում տարածվում են Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր. ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին 21:1016 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել է ավստրիացի մրցակցին 21:0616 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում առավելության է հասել վրացի մրցակցի նկատմամբ ու կգոտեմարտի ոսկե մեդալի համար 21:0116 Օգս, 2026
  • Հայտնի են հայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում 20:4216 Օգս, 2026
  • Հայկական մշակույթի ուսումնասիրությունները Հարվարդի համալսարանում | Հարցազրույց Քրիստինա Մարանցիի հետ 19:5316 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 16.08.2026 19:0316 Օգս, 2026
  • Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը․ ՊՆ 18:0916 Օգս, 2026
  • Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են 16:4016 Օգս, 2026
  • Կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 14:1216 Օգս, 2026
  • Կեչառիսի վանական համալիրում վարչապետը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին 13:5016 Օգս, 2026
  • Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան 13:3716 Օգս, 2026
  • Մեր երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ 11:4816 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 11:3816 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում 11:2516 Օգս, 2026
  • Օգոստոսի 29-ին «Ֆեստիվառը» կհասնի Գեղարքունիքի մարզ 10:3716 Օգս, 2026
  • Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը 10:1216 Օգս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:5916 Օգս, 2026
  • Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը օգոստոսի 21-ից արձակուրդ կմեկնի 00:5116 Օգս, 2026
  • Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը 00:0916 Օգս, 2026
  • Գորիսում անցկացվել են «Գորիսյան օրերը» և «Ֆեստիվառ» փառատոնը 23:4515 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը երկու օր արձակուրդում կլինի 23:2315 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով․ ՆԳՆ 22:2115 Օգս, 2026
  • Հստակ դերաբաշխմամբ բնակարանային գողություններ են կատարել. քսան հոգանոց հանցախումբ է բացահայտվել 22:0115 Օգս, 2026
  • Ուկրաինան և ՌԴ-ն շարունակել են փոխադարձ հարվածները 21:3015 Օգս, 2026
  • Սրբուհի Գալյանը քննարկում է ունեցել Գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի անդամների հետ 21:0715 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բնակարանից գողություն անողների հետ ունեցել են ռադիոկապ, տուժողներին հետևել դրոններով 21:0015 Օգս, 2026
  • Յակիշիմե. ճապոնական խեցեգործության ավանդույթը՝ Երևանում 20:5915 Օգս, 2026
  • Միջուկային բժշկության ազգային կենտրոնում պետբյուջեի ներդրումը կազմել է 1.4 մլրդ դրամ. վարչապետի այցը 20:5315 Օգս, 2026
  • Կոստանյանը, Զելենսկին և Սիբիհան կարևորել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու և հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը 20:4815 Օգս, 2026
  • Իսրայելը մեղադրել է «Հըզբոլլահին» Լիբանանում հրադադարը խախտելու համար 20:4115 Օգս, 2026
  • Փսորիազը վարակիչ չէ. ինչպե՞ս վերահսկել հիվանդությունը 20:3615 Օգս, 2026
  • Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է 20:2815 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 20:1915 Օգս, 2026
  • Գորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 20:1115 Օգս, 2026
  • Նպատակային կլինիկական օրդինատուրա. ընդունելությունը սկսված է 19:5615 Օգս, 2026
  • Եվրոպան պատրաստ է երկրաշարժից հետո Ինդոնեզիային օգնություն ցուցաբերել. ֆոն դեր Լայեն 19:3715 Օգս, 2026
  • Տափերականը բարեկարգ ամբուլատորիա ունի 19:1915 Օգս, 2026
  • Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին 19:0115 Օգս, 2026
  • 10 ամենաընթերցված գրքերը 18:5615 Օգս, 2026
  • Վանաձորի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 անձի հոսպիտալացման վերաբերյալ. ՀՎԿԱԿ 18:4215 Օգս, 2026
  • Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18:3215 Օգս, 2026
  • Մոսկվան պարզաբանումներ է խնդրել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու ծրագրերի հետ կապված 18:2615 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ` գիտությունը դպրոցներ տանելու առաքելություն 18:1315 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ 17:5115 Օգս, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 616 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3215 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը 17:1315 Օգս, 2026
  • Էրեբունու ամրոցի տեղում մարդիկ ապրել են դեռ Արգիշտիից առաջ. նոր գտածոներ ու որմնանկար 17:0415 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Կենաց ծառի անմահության բերքը հավաքող քրմեր ու քրմուհիներ. որմնանկարը դեռ կմնա հողում 17:0015 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի 16:4715 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին 16:3915 Օգս, 2026
  • Զելենսկին հաստատել է Սամարայի և Նիժնի Նովգորոդի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը 15:5615 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը և Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը 15:5115 Օգս, 2026
  • ՀՀ-ում այս տարի ապաստան է հայցել 360 անձ 32 երկրից. փախստական է ճանաչվել 94-ը 15:3915 Օգս, 2026
  • ՑԱՀԱԼ-ը գիշերը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. կան զոհեր և վիրավորներ 15:3215 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրոպետրովսկի և Օդեսայի շրջաններին 15:2615 Օգս, 2026
  • Վաղարշապատում տեղական տուրքերի հավաքման ցուցանիշը գոհացուցիչ է. մոնիտորինգ 15:1715 Օգս, 2026
  • Հայաստանը ՀԱՊԿ դաշնակից է. Մասադիկով 15:1515 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին 15:0115 Օգս, 2026
  • Ֆիզիկան ու մենք. ամառային ճամբար 14:5815 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները սերժանտների և բանակային դիրքերի ավագների հետ 14:4715 Օգս, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ 14:3715 Օգս, 2026
  • Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվել են 14:2815 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին վայրերում սպասվում են հորդառատ տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում 13:5815 Օգս, 2026
  • Խորվաթիայում զանգվածային հրդեհներ են. հարյուրավոր քաղաքացիներ տարհանվել են 13:4815 Օգս, 2026
  • Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում. ՆԳՆ կիբեռոստիկանություն 13:0215 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | Հորմուզի նեղուցը հնարավոր չէ զավթել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակրով. Իրանի պատասխանը Թրամփին 13:0015 Օգս, 2026
  • Զելենսկին Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Սևծովյան տարածաշրջանում իրավիճակը 12:5215 Օգս, 2026
  • ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ. օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է 12:2415 Օգս, 2026
  • ՃՏՊ Վայոց ձորում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից 11:4315 Օգս, 2026
  • Երբ «գրքերը» մարդիկ են, իսկ ընթերցելը՝ անկեղծ զրույց․ Արփինե Սարգսյանը միացել է «Կենդանի գրադարան» նախաձեռնությանը 11:4015 Օգս, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 11:3915 Օգս, 2026
  • Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը 11:3715 Օգս, 2026
  • ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. Մասադիկով 11:2515 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 11:1515 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին 11:1115 Օգս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 11:0115 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Կարճևան գյուղում 10:1815 Օգս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կհռչակի ԱՄՆ տարածք 10:1515 Օգս, 2026
  • Վանաձորում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ են գրանցվել 10:0615 Օգս, 2026
  • Ուժեղ քամին Երևանում, Գեղարքունիքում և Կոտայքում վնասներ է պատճառել 10:0215 Օգս, 2026
  • Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան 09:4815 Օգս, 2026
  • Օդի որակը Երևանում․ Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ 09:3015 Օգս, 2026
  • Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանին 09:2115 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:1215 Օգս, 2026
  • Մետաքսյա Սիմոնյան-100. Բեմի հմայքը 08:5415 Օգս, 2026
  • Արմեն Մարկոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 08:2715 Օգս, 2026
  • Գինեկոլոգիական հետազոտություններ՝ առողջության ապահովագրությամբ 08:0615 Օգս, 2026
  • Եռօրյա ճամբար՝ ստեղծելու «կանաչ» ստարտափ 00:2715 Օգս, 2026
  • «Սի Փի Էս Էներջի գրուպ»-ը 2026-ի հունվար-մարտին 5 մլրդ 132 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:1215 Օգս, 2026
  • Պատվաստման 2 դեղաչափը 95%-ով պաշտպանում է կարմրուկից 23:5414 Օգս, 2026
  • Կկառուցվի կամ կվերակառուցվի շուրջ 100 արվեստի և սպորտի դպրոց 23:3014 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 14. 2026 23:2414 Օգս, 2026
  • Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28 650 դրամ, նույնականացման քարտը՝ 5950 դրամ․ աշնանը կսկսվի դրանց տրամադրումը 23:0014 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ի շնորհիվ ներդրումներն ավելանալու են. Բաբկեն Թունյան 22:4814 Օգս, 2026
  • «Ֆեստիվառը»՝ Գորիսում․ անվճար զբոսաշրջային երթուղիներ, տոնավաճառ և համերգային երեկո 22:3914 Օգս, 2026
  • Ռուսաստանում և Ուկրաինայում քաղաքացիական զոհերի թիվը վերջին ամիսներին աննախադեպ է. ՄԱԿ 22:2814 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական․ ՆԳ նախարար 22:2114 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին 22:1014 Օգս, 2026
  • Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. վնասվել են ավտոմեքենաներ 22:0114 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015