Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ:
Կողմերը քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր։
Հաքան Ֆիդանը ցավակցություն է հայտնել Բաքու-Գրոզնի չվերթի ժամանակ Ակտաու քաղաքի մոտ մարդատար ինքնաթիռի ողբերգական կործանման կապակցությամբ:
Բայրամովը շնորհակալություն է հայտնել ցավակցությունների և մշտական աջակցության ու համերաշխության համար, նշել, որ տեղի ունեցածի պատճառների հետաքննությունը գտնվում է երկրի ղեկավարության անմիջական հսկողության ներքո։
Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայի շուրջ տիրող իրավիճակը։ Քննարկվել է Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու Բաքվի մտադրությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում համագործակցության հեռանկարներն ու ծրագրերը: