• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այս փաստաթուղթը Իրանի հաղթանակն է ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ. Ղալիբաֆ. «Հարևաններ» Այս փաստաթուղթը Իրանի հաղթանակն... 20:55
Բաց հարթակ. ՍԴ-ն պետք է չեղյալ հայտարարի ԱԺ ընտրության արդյունքը և նոր ընտրություն լինի. Արշակյան Բաց հարթակ. ՍԴ-ն պետք... 20:33
Ընտրությունները կեղծել են թե՛ կաշառք բաժանողները, թե՛ վարչական ռեսուրսը չարաշահողները Ընտրությունները կեղծել են թե՛... 20:01
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Անկասելի է մեր «Բոլերոն»․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Քաղաքականություն
10:1422 Դեկ, 2024

Անկասելի է մեր «Բոլերոն»․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է իր «Բանտային օրագրից» ևս մեկ հատված:

«Մեր «Բոլերոն»
 
12-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
 

Առավոտյան արթնացա Մորիս Ռավելի «Բոլերո» ֆանտազիայի ձայնից։ Ապշած էի. ո՞վ պիտի «Բոլերո» լսի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ այս ժամին, հետն էլ՝ այնքան բարձր, որ հնարավոր լինի արթնացնել քնած կալանավորին։ Այդ ո՞ր խցից է հնչում Ռավելի «Բոլերոն»։

Ոչ շատ արագ՝ այսուհանդերձ գլխի ընկա, որ «Բոլերոն» հնչում է ոչ թե որևէ խցից կամ որևէ խցում, այլ իմ մեջ՝ գիտակցությանս մեջ։ Սկզբում դա ինձ զարմացրեց, դա ինձ անհասկանալի թվաց, հետո հասկացա, որ «Բոլերոն» ինձ ինչ-որ տեղ է հրավիրում, ինչ-որ ճանապարհորդության։ Ու երբ հասկացա՝ ամեն ինչ դասավորվեց մեկ շարքում. պարզ դարձավ, թե ինչու է հնչում «Բոլերոն», և որտեղից է գալիս նրա ձայնը։

2007 թվականի փետրվարի 20-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հրավիրած առաջին հանրահավաքը՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 19-ամյակին։ Հրաշալի, պայծառ եղանակ էր, ու երբ տեխնիկան, բարձրախոսները պատրաստ էին գործարկման, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության հիմնադիր-անդամ Սամսոն Ղազարյանը մոտեցավ ինձ և մի խտասկավառակ փոխանցեց. «Լավ երաժշտություն է, միացնենք հանրահավաքից առաջ»,- ասաց նա։ Նույնիսկ չհարցրեցի, թե ինչ է. ուղղակի միացրեցի, և Ազատության հրապարակում հնչեց Ռավելի «Բոլերոն». հետո միայն սկսվեց հանրահավաքը։

Դրանից առաջ Երևանում հանրահավաք մեկ էլ 2005-ի նոյեմբերին էր տեղի ունեցել՝ սահմանադրական կեղծված հանրաքվեի օրերին։ 2006-ը Հայաստանի համար քաղաքացիական հուսահատության տարի դարձավ, իսկ «Արմատ» կենտրոնի «պադվալում» քաղաքական նոր ուղեգիծ էր մշակվում, և այդ ուղեգծի հեղինակները կարծում էին, որ «հուսահատությունն էլ է ռեսուրս»։

Անկախ Հայաստանի առաջին սերնդի մի խումբ քաղաքական գործիչներ, որ կանգնած են Երրորդ Հանրապետության ակունքներում՝ անփորձ երիտասարդների հետ մի սեղանի շուրջ նստած, քաղաքացիական պայքարի հույս էին փնտրում հուսահատության մեջ։ Եվ գտան։ 2007-ի փետրվարի 3-ին Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ «Այլընտրանքի» մեծ հիմնադիր ժողովը, որը անցավ տրիումֆի ոգով։ 700 տեղանոց դահլիճում մի քանի հարյուր մարդ էլ ոտքի վրա էր կանգնած։ Այդ օրը մենք մի ուղերձ հղեցինք ներկաներին և մի որոշման եկանք նրանց հետ՝ «Մենք կանգ չենք առնելու, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել օրենքի իշխանություն, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել ժողովրդի իշխանություն»։

2007-ի փետրվարի 20-ին հրաշալի եղանակ էր. շատ մարդ չէր եկել հանրահավաքի. հազիվ 3-4 հազար։ Ազատության հրապարակում հնչում էր Ռավելի «Բոլերոն», իսկ հարթակում կանգնած էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Բաբկեն Արարքցյանը, Սամսոն Ղազարյանը, Սամվել Գևորգյանը, ապագա քաղբանտարկյալներ Պետրոս Մակեյանը, Դավիթ Մաթևոսյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, որ 2008-ի մարտի 1-ից հետո ավելի քան մեկ տարի անցկացրեց ընդհատակում։

Հարթակում էին նաև այժմ արդեն «Ազատության երգերի» հայտնի հեղինակ Մհեր Մանուկյանը, հայտնի հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը։ Հայաստանի քաղաքացիների երեք սերունդ էր ներկայացված հարթակում, և հնչում էր «Բոլերոն»։ Հարթակից բարձր հնչեցին «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր 11 անդամների անունները, և հրապարակը ծափահարեց նրանց։ Մհեր Մանուկյանը ելույթ ունեցավ մի փունջ մանուշակ կրծքին փակցրած. այդ տարի մանուշակները շուտ էին ծաղկել։ Հրանտ Տեր-Աբրահամյանը ելույթ ունեցավ ի պաշտպանություն «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանի. հենց այդ օրերին էր, որ այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հեռուստաեթերից Վազգեն Մանուկյանին «իդիոտ» անվանեց, և մենք՝ Հրանտի շուրթերով, նրան ասում էինք՝ դու ո՞վ ես, որ մեր Վազգեն Մանուկյանին «իդիոտ» անվանես։

Բայց պարզվեց՝ իզուր էինք պաշտպանում Վազգեն Մանուկյանի արժանապատվությունը, պարզվեց՝ նա չունի դրանից։

2007-ի փետրվարի 20-ին հրաշալի եղանակ էր, Ազատության հրապարակում հնչել էր Ռավելի «Բոլերոն», և մենք՝ հանրահավաքի մասնակիցներս, մի պայմանավորվածություն ձեռք բերեցինք՝ հետևյալի մասին. «Բեսպրեդել կոչվող գազանը այլևս չպետք է տեսնի մեր թիկունքը. նա պետք է տեսնի մեր աչքերը և իր վախճանը՝ մեր աչքերի մեջ»։ Նվագարկիչից «Բոլերոն» այլևս չէր հնչում, բայց այն հնչում էր օդի մեջ։

Հանրահավաքից հետո երթ սկսեցինք. դուրս եկանք Սայաթ-Նովա փողոց։ Ոստիկանությունը գրոհեց մեզ վրա. նրանք ուզում էին մեր երթը մայթ տեղափոխել. մենք տեղի չտվեցինք. բեսպրեդելը չտեսավ մեր թիկունքը։ Նա տեսավ մեր աչքերը, նա իր վախճանը տեսավ մեր աչքերի մեջ, նա լսեց մեր «Բոլերոն»։ Երթը պսակվեց տրիումֆով, փոքր՝ բայց տրիումֆով։ Սայաթ-Նովա փողոցը մերն էր, այսինքն՝ քաղաքացունը. սա Հայաստանում առաջին երթն էր 2004-ի ապրիլից ի վեր։ 2007 թվականի փետրվարի 20-ին մանուշակը արդեն ծաղկել էր, փետրվարի 20-ին գարուն էր արդեն. այդ գարնանը Ազատության հրապարակում հնչեց «Բոլերոն», որը Ռավելինը չէր արդեն, արդեն մերն էր այդ «Բոլերոն»։ Մենք այլևս չունեինք խտասկավառակների, ձայնագրությունների կարիք. մենք շրջում էինք Երևանի փողոցներում և ինքներս, ինքներս հնչեցնում էինք մեր «Բոլերոն»։

Ոմանք ուզում էին հավատալ իրենց տեսածին ու լսածին, ոմանք չէին ուզում հավատալ իրենց տեսածին ու լսածին։ Անկախ սրանից, սակայն, «Բոլերոն» հնչում էր, և դա մեր «Բոլերոն» էր, Ռավելը մեզ համար էր գրել այդ «Բոլերոն»։ «Ո՛չ դոդացմանը, ո՛չ սերժանտացմանը, ո՛չ ռոբոտացմանը»՝ ասում էինք մենք և հավատում էինք, որ մեր ձայնը հնչում է, ինչպես շեփորը «Բոլերոյի» մեջ։ Արձագանքը չուշացավ, և մեկին գումարվեց մեկ, գումարվեց մեկ, գումարվեց մեկ, գումարվեց մեկ, և ակնհայտ դարձավ, որ հունձն առատ է լինելու, և ժամանակն էր մտածել հնձվորների մասին։ Սակավ էին հնձվորները...

Մեր երթը հասավ 2007 թվականի Մայիսի 9-ին, և Բեսպրեդելը մեզ դարանակալել էր Նալբանդյան 104-ում՝ ԿԳԲի շենքի մոտ։ Բեսպրեդելը հարձակվեց մեզ վրա, բայց նա չտեսավ մեր թիկունքը, նա տեսավ մեր աչքերը և իր վախճանը՝ մեր աչքերի մեջ։ Բեսպրեդելը լսեց մեր «Բոլերոն»։ Բեսպրեդելը մռնչում էր կատաղած, բայց չկարողացավ լռեցնել մեր «Բոլերոն», և Երևանի Ազատության հրապարակում հայտնվեց Ազատության առաջին վրանը։

Մեր «Բոլերոն» տարերային ու բազմաձայն դարձավ, բայց արդարացավ մեր հույսը. դիրիժորի վահանակը թափուր չէր այլևս, և մեր ձայնը դարձավ ավելի վստահ և անհամեմատ ուժգին։ Հանդարտ հզորություն ստացավ մեր ընթացքը։ Բեսպրեդելը անզոր կրճտացնում էր ատամները, բեսպրեդելը դարանակալել էր մեզ, այս անգամ՝ Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում։ Բայց նա սխալվում էր, նա չտեսավ մեր թիկունքը, նա միայն մեր աչքերը տեսավ և իր վախճանը՝ մեր աչքերի մեջ...

Մեր «Բոլերոն» ավելի ու ավելի բարձր էր հնչում, մեր «Բոլերոն» համակել էր ողջ Հայաստանը։ Բեսպրեդելը մռնչում էր խելագար, արյուն էր տենչում Բեսպրեդելը։ Նա ուզում էր տեսնել մեր թիկունքը, նա չէր ուզում տեսնել մեր աչքերը, որովհետև իր վախճանն էր տեսնում մեր աչքերի մեջ։

Բեսպրեդելը դավեր էր նյութում մեր դեմ, Բեսպրեդելը բոլոր կողմերից հարձակվեց մեզ վրա 2008-ի մարտի 1-ին։ Բայց չտեսավ, նա կրկին չտեսավ մեր թիկունքը, նա տեսավ միայն մեր աչքերը, մեր պսպղուն աչքերը և իր վախճանը՝ մեր աչքերի մեջ։

Մեր «Բոլերոն» ավելի ու ավելի բարձր է հնչում, այլևս անլռելի է մեր «Բոլերոն», և տրիումֆով է պսակվելու մեր «Բոլերոն»։ Բեսպրեդելը չի տեսնելու մեր թիկունքը, Բեսպրեդելը տեսնելու է մեր աչքերը, և մենք տեսնելու ենք մեր Հաղթանակը՝ նրա աչքերի մեջ։

Նա տեսնելու է մեր Հաղթանակը՝ մեր աչքերի մեջ։ Նա տեսնելու է իր վախճանը՝ Հայաստանի մեջ, մենք տոնելու ենք քաղաքացու Հաղթանակը՝ Հայաստանի մեջ։ Անկասելի է մեր «Բոլերոն»։

Հ.Գ. «Բանտային օրագրի» այս գլուխը գրել եմ Մորիս Ռավելի «Բոլերոյի» հնչյունների ներքո։ Փորձեք ընթերցել «Բոլերոն» միացրած։ Լսեք «Բոլերոն» մինչև վերջ»,- այս դրվագն է ներկայացրել ՀՀ վարչապետը։

Դիտումների քանակ784
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան 21:2221 Դեկ, 2024 Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան Քաղաքականություն
  • Լուրեր 13:00 | Ակնկալում եմ գալիք տարում Ձեզ հյուրընկալել Հայաստանում. Փաշինյանը՝ Մակրոնին 13:0021 Դեկ, 2024 Լուրեր 13:00 | Ակնկալում եմ գալիք տարում Ձեզ հյուրընկալել Հայաստանում. Փաշինյանը՝ Մակրոնին
  • Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողություն էր․ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված 08:2321 Դեկ, 2024 Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողություն էր․ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Քննարկվել են Հայաստան-Լիտվա առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները 01:0519 Հնս, 2026
  • Բիզնեսի աճի հնարավորություն՝ ձեռներեցներին 00:5919 Հնս, 2026
  • ԱՄՆ զինված ուժերը վերացրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը 00:4019 Հնս, 2026
  • Սա պատմական փաստաթուղթ է. Իրանի նախագահը՝ ԱՄՆ-ի հետ հուշագրի մասին 00:0719 Հնս, 2026
  • Արա Նաջարյանն ավարտել է պաշտոնավարումը Գլենդելի քաղաքային խորհրդում 00:0019 Հնս, 2026
  • Հայտնաբերված խախտումներ ու նոր ծրագրեր. ԱԺ-ում ավարտվել է 2025-ի կատարողականի քննակումը 23:4018 Հնս, 2026
  • Դեսպան Ենգիբարյանը Քաթրին Քլասս-Մյուլհաուզերին հրավիրել է այցելել Հայաստան՝ նոր տնտեսական հնարավորություններին տեղում ծանոթանալու համար 23:1818 Հնս, 2026
  • Դժգոհ ենք ոչ թե արդյունքից, այլ որ մեր երկրում դեռ այդքան ընտրակաշառքի հնարավորություն կա. Փաշինյան 23:0118 Հնս, 2026
  • Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները 22:5418 Հնս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և «Tennis Europe»-ի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները 22:4218 Հնս, 2026
  • Հայկական ծնեբեկը՝ Սինգապուրում. արտահանման շուկան արագ դիվերսիֆիկացվում է 22:2318 Հնս, 2026
  • Հարցազրույց Ալխաս Ղազարյանի հետ 22:0718 Հնս, 2026
  • Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 21:4518 Հնս, 2026
  • Տարածաշրջանում բացվող հնարավորությունները հետաքրքրություն կարող են ներկայացնել եվրոպական ընկերությունների համար. Գերմանիայում ՀՀ դեսպան 21:3018 Հնս, 2026
  • Տիտոգրադյան և Խաղաղ Դոն փողոցներում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. պատուհանները փակ պահել 21:1518 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Թե՛ ՀՀ-ն, թե՛ ԱՄՆ-ն տրամադրված են առաջ գնալ հնարավորինս արագ. վարչապետը՝ TRIPP-ի մասին 21:0018 Հնս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Նիկոլաուս Մարշիկն արձանագրել են Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցության բարձր մակարդակը 20:5918 Հնս, 2026
  • Թատրոն և գեղանկարչություն՝ Նարե Հայկազյանի կտավներում 20:5618 Հնս, 2026
  • Ընտրակեղծարարները պատժվելու են, մի ամսով աշխատանքի ընդունված-ազատվածները բացահայտվելու են. Եղոյան 20:5218 Հնս, 2026
  • «Սլավ գրուպ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 600 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:4618 Հնս, 2026
  • Մեծ նվիրում՝ գիտությանն ու բժշկությանը 20:4118 Հնս, 2026
  • Յունիս 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3618 Հնս, 2026
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղը դիմելու է ՍԴ 20:3118 Հնս, 2026
  • ԱՄՆ-ը ցանկանում է բարելավել հարաբերություններն Իրանի հետ, սակայն դրա համար անհրաժեշտ են Թեհրանի գործողությունները. Վենս 20:2618 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.06.2026 20:2118 Հնս, 2026
  • Ֆինլանդիայի խորհրդարանը թույլատրել է իր տարածքում միջուկային զենքի տեղակայումը 20:1618 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 18. 2026 20:1118 Հնս, 2026
  • Մեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթը 20:0718 Հնս, 2026
  • Վահան Կոստանյանը ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիվանագետների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության զարգացման ծրագրերը 20:0318 Հնս, 2026
  • ՆԱՏՕ-ին սպասում է իր ողջ պատմության ընթացքում ամենամեծ վերափոխումը. Ռյուտե 19:5818 Հնս, 2026
  • Քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման առաջընթացը 19:5018 Հնս, 2026
  • Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները. Լևոն Ազիզյան 19:4718 Հնս, 2026
  • Էներգահամակարգերի բաշխման ցանցին միացման գործընթացը կիրականացվի ՀԷՑ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների հիման վրա 19:4418 Հնս, 2026
  • Գերմանիայից ՀՀ բանակին փոխանցված ձյունագնացները կիրառվելու են բարձրլեռնային պայմաններում՝ անձնակազմի և թեթև բեռների փոխադրման նպատակով 19:3918 Հնս, 2026
  • Իրենք ոչ մի բան էլ չունեին և հիմա էլ չունեն պլանավորած. Եղոյանը՝ ընդդիմության մասին 19:3318 Հնս, 2026
  • Անորակ ապրանք արտահանել ինքնիշխանության հաշվին՝ անտրամաբանական է. Նիկոլ Փաշինյան 19:2418 Հնս, 2026
  • Ես կառաջարկեի կենտրոնանալ ոչ թե շնորհավորանքների, այլ երկկողմ հարաբերությունների վրա. Արման Եղոյան 19:1718 Հնս, 2026
  • Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին. Արմեն Նիկողոսյան 19:0918 Հնս, 2026
  • Համայնքային ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտել 19:0118 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | ԿԸՀ-ն թույլատրել է ազատությունից զրկելու գործընթաց սկսել 2 թեկնածուների նկատմամբ 19:0018 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին 18:5118 Հնս, 2026
  • Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները. Ֆիդան 18:4418 Հնս, 2026
  • Արման Եղոյանի ճեպազրույցը 18:4318 Հնս, 2026
  • Ռուսաստանը կանոնավոր զանգվածային հարվածներ կհասցնի Ուկրաինային՝ ի պատասխան Կիևի հարձակումների. Լավրով 18:3418 Հնս, 2026
  • Բագրատ Գալստանյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով 18:2718 Հնս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր 18:2418 Հնս, 2026
  • Միզապարկի հեռացում և նորի ստեղծում՝ ռոբոտիկ միջամտությամբ 18:1318 Հնս, 2026
  • Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը. Հեգսեթ 18:0218 Հնս, 2026
  • Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ 17:5218 Հնս, 2026
  • Սյունիքի մարզում նախատեսվում է վերականգնել ոռոգման համակարգերը, բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը. նախագիծ 17:3918 Հնս, 2026
  • Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը 17:2618 Հնս, 2026
  • Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը 17:1418 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանը նոր շուկաներ է բացում․ 162 տոննա ծիրան արդեն արտահանվել է 17:0018 Հնս, 2026
  • Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում գիտական կոչումների փոխադարձ ճանաչման համաձայնագրի ստորագրմանը 16:5718 Հնս, 2026
  • Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 16:4018 Հնս, 2026
  • Ազգային ժողովի 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանը փակվեց. հնչեց ՀՀ հիմնը 16:3918 Հնս, 2026
  • Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ ՀՀ-ն հաջողությամբ կհաղթահարի առկա մարտահրավերները. Չեխիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին 16:3818 Հնս, 2026
  • Խորհրդարանը քննարկել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը 16:3318 Հնս, 2026
  • «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակ 16:2418 Հնս, 2026
  • Կկատարելագործվի ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգը 16:1218 Հնս, 2026
  • 2025-ին ունեցել ենք բավականին բարձր՝ 2 տրլն 725 մլրդ դրամի հարկային եկամուտներ և տուրքեր, 14 տոկոսով ավելի 2024-ի արդյունքից. ՊԵԿ նախագահ 16:0318 Հնս, 2026
  • Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայում հետաձգվել և չեղարկվել է 527 չվերթ 15:5918 Հնս, 2026
  • ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր 15:5218 Հնս, 2026
  • Հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունները նախատեսվում է տրամադրել պետական հավաստագրերի միջոցով 15:4318 Հնս, 2026
  • Շանթ Սարգսյանը աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հաղթել է Մագնուս Կարլսենին 15:3418 Հնս, 2026
  • Հավասար պայմաններ՝ ցեմենտի ներքին շուկայում տեղում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար 15:2518 Հնս, 2026
  • Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 15:1418 Հնս, 2026
  • «Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը 15:0618 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | «Էդ եմ պալիտ արել, որ կռճել են». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով | 18.06.2026 15:0018 Հնս, 2026
  • Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք 14:5618 Հնս, 2026
  • Հնարավորություն կստեղծվի տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձի խնամքը կազմակերպել տեղեկատվական համակարգի միջոցով բացված օգտահաշիվներով 14:4818 Հնս, 2026
  • Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը 14:4218 Հնս, 2026
  • Բիզնես խորհրդատվություն՝ արտահանողներին 14:3818 Հնս, 2026
  • Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ 14:3418 Հնս, 2026
  • Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած 14:1918 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրողներին տվել են ընտրակաշառք. ՀԿԿ 14:1618 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը ոլորտի ամենաարմատական բարեփոխումն է 2004-ից ի վեր. ՀԾԿՀ նախագահ 14:0618 Հնս, 2026
  • Գեղամ Գևորգյանը՝ անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գնի քառակի բարձրացման մասին 14:0418 Հնս, 2026
  • Թրամփը և Փեզեշքիանը ստորագրել են ԱՄՆ-Իրան գործարքը. բովանդակությունը հայտնի է 13:5718 Հնս, 2026
  • Համախմբումը վաղուց է եղել, չէին հայտարարում, որ ժողովրդի տրամադրությունը չընկնի. Փաշինյանը՝ ընդդիմության մասին 13:4118 Հնս, 2026
  • Չնայած շոկերի պակաս չկար՝ ըստ էության, ունեցել ենք դրական զարգացումներ. ԿԲ նախագահի տեղակալ 13:3918 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն արդեն մեծ ֆոնդի հատկացում է արել. Փաշինյանը՝ TRIPP նախագծի իրագործման մասին 13:3118 Հնս, 2026
  • Մենք պահուստների ռեկորդային բարձր մակարդակ ունենք այս տարի. Արմեն Նուրբեկյան 13:2918 Հնս, 2026
  • Մեր հարվածները կրկին հասան Մոսկվայի շրջան. ժամանակն է ավարտել այս պատերազմը. Զելենսկի 13:2718 Հնս, 2026
  • Ընտրություններին ՔՊ-ի արձանագրած արդյունքները անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան 13:2518 Հնս, 2026
  • Լրացուցիչ հնարավորություններ ներդրումային ֆոնդերի և հայաստանյան ընկերությունների համար 13:2218 Հնս, 2026
  • Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին 13:2018 Հնս, 2026
  • CNN-ը հրապարակել է Իրանի և ԱՄՆ-ի ստորագրած «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի» դրույթները 13:1218 Հնս, 2026
  • Ես չէի չափազանցնում՝ մեր մեծ խնդիրը լինելու է ապրանքների մատակարարման պայմանագրերն ապահովելը. Փաշինյան 13:0718 Հնս, 2026
  • Այս պահին ունենք բարձր տնտեսական աճ և ոչ շատ բարձր գնաճ. ԿԲ նախագահի տեղակալ 13:0418 Հնս, 2026
  • Խոստացել եմ՝ ընտրություններից հետո փոփոխությունները կարվեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքների հետ կապված նախաձեռնությունների մասին 13:0118 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Նոր ընտրությունների հավանականությունը և ընտրակաշառքի գործերը. վարչապետի անդրադարձը 13:0018 Հնս, 2026
  • Մինչև 100 հազար դրամ աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներին 12:5918 Հնս, 2026
  • Մեր տնտեսությունը ադապտացիայի բավական լավ տեմպեր է ցույց տալիս, և մենք ուզում ենք դա քաջալերել. Փաշինյան 12:4918 Հնս, 2026
  • Առավել հստակ և համապարփակ կկանոնակարգվի դեղերի շրջանառության ոլորտը. նախագիծ 12:4218 Հնս, 2026
  • ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին 12:3718 Հնս, 2026
  • Փաշինյանը՝ միկրոբիզնեսի շեմը կրկնապատկելու և դրոշմապիտակավորման համակարգի ընդլայնման մասին 12:2018 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1718 Հնս, 2026
  • 60 օրվա ընթացքում ԱՄՆ-ը չպետք է մեծացնի ռազմական ներկայությունը տարածաշրջանում. Բաղաեի 12:1518 Հնս, 2026
  • Երեկ նոր սկսել ենք, 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան 12:1218 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015