• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:23
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Որքանով է այս կամ այն բարեփոխումից շահում երեխան. ահա գլխավոր սկզբունքը, որով պետք է առաջնորդվենք. Ժաննա Անդրեասյան
Հասարակություն
15:5609 Դեկ, 2024

Որքանով է այս կամ այն բարեփոխումից շահում երեխան. ահա գլխավոր սկզբունքը, որով պետք է առաջնորդվենք. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ դեկտեմբերի 6-8-ը Ծաղկաձորում կազմակերպել է «Հանրակրթության ոլորտի բարեփոխումների իրազեկման բարելավումը» խորագրով վերապատրաստման դասընթաց՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար:

Վերապատրաստման դասընթացին գլխավոր զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, իսկ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը հանդես է եկել ողջույնի խոսքով։

Կարևոր խնդիր․ փաստարկված տեղեկատվություն բարեփոխումների մասին

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին ծրագիրն իրագործելու աջակցության համար: «Ինչպես հայտնի է, կրթության ոլորտում շահառուների թիվը շատ մեծ է, և շատ կարևոր է, որպեսզի այս ոլորտում իրականացվող փոփոխությունների ու բարեփոխումների վերաբերյալ մեր հանրությունը պատշաճ իրազեկված լինի: Այս քննարկումների նպատակն է նախևառաջ ԶԼՄ ներկայացուցիչներին փոխանցել ամբողջական պատկերացում և հավաստի տեղեկատվություն իրականացվող բարեփոխումների վերաբերյալ, որպեսզի հանրային հաղորդակցությունն առնվազն փաստերի ու տվյալների տեսանկյունից լինի ստուգված, ճշգրիտ և արտահայտի իրականությունը», - ասել է նախարարը՝ կարևորելով ոչ միայն բանախոսությունների բովանդակությունը, այլև հարցուպատասխանի ձևաչափը, որը հնարավորություն կտա լրացուցիչ պարզաբանումների կարիք ունեցող հարցերի վերաբերյալ հստակ պատասխաններ ստանալ:

«Ժողովրդավար հասարակությունների ամենակարևոր բաղադրիչը ստուգված տեղեկատվության փոխանցումը և պատշաճ իրազեկվածությունն է: Եվ բոլորովին պատահական չէ, որ մեդիագրագիտությունը կրթական բարեփոխումների առանցքում է: Անչափ կարևոր է, որ ոչ միայն խոսենք դրա մասին, այլև մեր ամենօրյա գործունեության մեջ հանրային հաղորդակցության գործընթացը դարձնենք ավելի համադրելի մեր պատկերացրած չափանիշներին»,- խոսքը եզրափակել է նախարարը և մաղթել արդյունավետ քննարկումներ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է բարեփոխումներին

Ներկաներին ողջունել և հանդիպման ձևաչափը կարևորել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

«2024 թվականը կարևոր հանգրվան է, քանի որ մենք մոտենում ենք Կրթության զարգացման պետական ծրագրի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի միջնակետին: Հետևաբար, առանցքային պահ է կրթության ոլորտում բարեփոխումների առաջընթացն ու մարտահրավերները քննարկելը: 30 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է նախարարությանը ներառական ուսուցման և վաղ մանկական ուսումնառության ծառայությունների ընդլայնման, կրթությանը վերաբերող տվյալների հավաքագրման, ինչպես նաև նոր ռազմավարությունների և ծրագրերի ձևակերպման ու ներդրման գործում,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը և ավելացրել,- ՅՈՒՆԻՍԵՖ-ը հավատարիմ է մնում ներառական որակյալ կրթության ամրապնդմանը բոլոր մակարդակներում՝ վաղ մանկությունից մինչև միջնակարգ կրթություն և ֆորմալից մինչև ոչ ֆորմալ ուսուցում»:

Չափորոշչի դրական ազդեցությունը կրթության արդյունքի վրա

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է զեկույց՝ «Կրթության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունները» թեմայով:

Որպես առաջնահերթ ուղղություն՝ նա առանձնացրել է ֆունկցիոնալ անգրագիտության կամ որ նույնն է՝ թերուսուցման ցուցանիշը, որը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում հասել է մինչև յոթանասուն տոկոսի: «Կրթության հասանելիությունը պետք է դարձնենք առաջին հերթին որակյալ կրթության մասին խոսակցություն»,- ասել է նախարարը՝ շեշտելով, որ կրթությունը գործընթաց է երեխաների մասին։

Նա անդարադարձել է Համաշխարհային բանկի կողմից իրականացված հետազոտությանը, որը վերաբերում է համավարակի ազդեցությանը կրթության ոլորտի վրա: «Միջինում աշխարհում երեխաները դպրոց գնալու հնարավորություն չեն ունեցել 141 օր, ինչը թերուսուցման հիմնական պատճառներից է: Այդ շրջանում Հայաստանի դպրոցները փակ են եղել շուրջ 45 օր: Եվ ի պատիվ կրթական համակարգում աշխատող մասնագետների՝ այդ օրերին ի հայտ եկած խնդիրները հաղթահարվել են նվազագույն խոչընդոտներով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նրա՝ համավարակի շրջանում աշխարհում կրթության ոլորտի բյուջեները միջինում կրճատվել են 13 տոկոսով՝ պայմանավորված այլ խնդիրների հրատապ լուծմամբ: Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ չնայած մարտահրավերներին, կրթության բյուջեն ոչ միայն չի նվազել, այլև տարեցտարի աճել է: ԿԳՄՍ նախարարության բյուջեն 2023 թվականի համեմատ 2024 թվականին 38 տոկոս աճ է գրանցել:

«Նոր չափորոշչի ներդրումը հնարավորություն է տվել էապես կրճատելու համավարակի ազդեցությամբ պայմանավորված թերուսուցման մարտահրավերը: Կրթության որակը չափելու համար կա մի կարևոր ցուցանիշ․ դա ուսումնառության տարիների համադրում է կրթական արդյունքի հետ: Այսինքն, եթե երեխաները 12 տարի դպրոց են հաճախում, ապա պետք է դիտարկել, թե քանի տարվա կրթական արդյունք են ունենում: Բնականաբար, ինչքան մեծ է տարբերությունը, այնքան ավելի լուրջ խնդիրներ ունենք՝ կապված կրթության որակի հետ: 2015 թ. տվյալներով Հայաստանի կրթական համակարգում 3,3 տարվա տարբերություն էր գրանցվել. մեր երեխաները 11.3 տարի, ըստ ուսումնասիրությունների, գնում են դպրոց, սակայն կրթական արդյունքը, որը տալիս ենք, համարժեք է 8 տարվա: Նոր չափորոշչի ներդրմամբ այս ցուցանիշի բարելավման խնդիր դրեցինք»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ՀԲ արտաքին հետազոտության արդյունքները, որն իրականացվել է Տավուշի մարզի դպրոցներում հանրակրթության նոր չափորոշչի փորձարկումից հետո։

«Հետազոտությունն արվել է միջազգայնորեն ստուգված մեթոդաբանությամբ երկու տարի շարունակ: Տավուշի մարզի դպրոցներում սովորողների կրթական արդյունքը համադրվել է Լոռու և Շիրակի մարզերի դպրոցների հետ: Արդյունքները ցույց են տալիս, որ Տավուշի մարզում փորձարկման արդյունքում կարողացել ենք նշյալ 3,3 տարվա ցուցանիշը երկու տարում կրճատել 6 ամսով: Իսկ դա նշանակում է, որ այդքանով ավելացել են կրթության որակն ու մեր երեխաների՝ արդյունավետ սովորելու հնարավորությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, որ գնահատականները ձևավորված են միջազգային փորձագետների կողմից:

Նա նշել է, որ թեև արդյունքները գոհացուցիչ են, սակայն բարելավման ուղղությամբ պահանջվում է շարունակական աշխատանք: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ կրթության որակի փոփոխության արդյունքները հավաստվում են նաև այլ աղբյուրներով: Նա, մասնավորապես, շեշտադրել է Կրթության տեսչական մարմնի կողմից արված գնահատումները. «Կրթության տեսչական մարմինն ավելի քան 800 երեխաների շրջանում անցկացրել է ֆունկցիոնալ անգրագիտության վերաբերյալ հետազոտություն, որի արդյունքներով ևս բացասական ցուցանիշները նվազում են: Ըստ Կրթության տեսչական մարմնի ուսումնասիրության՝ դիտարկվել են երեխաների գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները։ Ընտրված միջին բարդության տեքստերի 2022 և 2023 թվականների արդյունքների համադրումը ցույց է տալիս, որ երեխաների գնահատման արդյունքների միջին տոկոսային միավորը աճել է շուրջ 10 տոկոսով. եթե 2022-ին այն եղել է 53.5%, ապա 2023-ին՝ 63,8%, ինչը նշանակում է, որ երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են։ Ընդ որում՝ երեխաների կեսից ավելին գրանցել է 64.3%-ից բարձր արդյունք, այսինքն՝ ճիշտ է պատասխանել իրենց կարդացած տեքստերին վերաբերող 14 հարցերից առնվազն 9-ին։

Շատ կարևոր է, որ անբավարար արդյունք ունեցող երեխաների թիվը 2022-ի 47 տոկոսի համեմատ 2023-ին նվազել է շուրջ 20 տոկոսով։ Ընդ որում՝ ընտրանքում նաև Տավուշի դպրոցներն են եղել, որոնցում 2023 թվականին չորրորդ դասարանցիների ուսուցումն արդեն իսկ նոր չափորոշիչներով է կազմակերպվել, և ցուցանիշները մյուս դպրոցների համեմատ ավելի դրական են։ Սա ցույց է տալիս, որ նախաձեռնված փոփոխությունները ճիշտ ուղղությամբ են ընթանում, ուստի պետք է առավել հետևողական լինենք մեր աշխատանքներում»:

Որպես կրթության որակի բարելավման դրական ցուցանիշի՝ նախարարն անդրադարձել է ԲՏՃՄ առարկաների ուսուցման արդյունավետությունը գնահատող մի քանի միջազգային հետազոտությունների, որոնցում ևս Հայաստանը դրական ցուցանիշներ է արձանագրել, մասնավորապես՝ մաթեմատիկայի ուսուցման ուղղությամբ։

Տնօրենների համար սահմանված չափանիշների մասին

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև տնօրենների ընտրության, ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացներին. «Հաճախ եմ հանդիպում մի տեսակետի, ըստ որի՝ տնօրենների ընտրության գործընթացում նախարարությունը սահմանել է ավելի բարձր նշաձող, քան համակարգը պատրաստ է ցուցաբերել: Տնօրենի պաշտոնին հավակնողներից շատ քչերին է հաջողվում հաղթահարել զարգացման ծրագրի փորձաքննության և դրան հաջորդող հարցազրույցի փուլերը: Այս համատեքստում ո՞րն է մեր անելիքը. արդյոք պետք է վերանայե՞նք սահմանված չափանիշները, թե՞ ընդունենք իրավիճակը և ձևավորենք կադրային այնպիսի ներուժ, որը կկարողանա հաջողությամբ իրագործել կրթության որակի բարելավման խնդիրը: Մենք երկրորդ տարբերակի կողմնակիցն ենք, որովհետև կրթությունը նախ և առաջ մեր երեխաների մասին է, և այս գաղափարը պետք է մեր գործողությունների առանցքում լինի: Որքանով է այս կամ այն բարեփոխումից շահում երեխան. ահա գլխավոր սկզբունքը, որով պետք է առաջնորդվենք»:

Նախարարի զեկույցին հաջորդել է հարցուպատասխանը, որի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչներն ուղղել են իրենց հուզող հարցերը կրթական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: Դրանք, մասնավորապես, վերաբերել են կամավոր ատեստավորման արդյունքում դասի վարման արդյունավետության չափելիությանը, թեստերի կազմման որակական չափանիշներին, դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերի համալրման ծրագրերին, նոր դասագրքերին, հանրակրթության նոր չափորոշչի արդյունավետությանը և այլն:

Հաջորդիվ զեկույցով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ներկայացնելով հանրակրթության ոլորտի բարեփոխումները նոր չափորոշչի ներդրման համատեքստում, ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերը, խնդիրները, առկա վիճակը, ակնկալվող արդյունքները:

Դասընթացին որպես բանախոսներ զեկույցներ են ներկայացրել նաև ԿԳՄՍ նախարարության ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները, ԿՏԱԿ-ի և ԿԶՆԱԿ-ի պատասխանատուները, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը։ Վերապատրաստմանը մասնակցել են շուրջ երկու տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Դիտումների քանակ40
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցը 12:3308 Օգս, 2026
  • Բանկային տվյալները գողանալու նոր փորձ՝ 15 հազար դրամի «նվերի» անվան տակ. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է 12:1908 Օգս, 2026
  • Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին՝ ՌԴ դեմ պատժամիջոցների փաթեթին հավանություն տալու համար 12:0908 Օգս, 2026
  • Ես չեմ մոռանում ՀԴՄ կտրոնի մասին. վարչապետ 11:5308 Օգս, 2026
  • Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել 11:4808 Օգս, 2026
  • Շինարարությունն իրականացնել որակով և սահմանված ժամկետում․ սա է գլխավոր պահանջը շինարարներից. Եղիազար Վարդանյանը՝ Շինարարի օրվա առթիվ 11:4608 Օգս, 2026
  • Թրամփը սպառնացել է Շվեյցարիային 11:3408 Օգս, 2026
  • Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿ 11:2308 Օգս, 2026
  • Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ եռակողմ պաշտպանական համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան 11:0908 Օգս, 2026
  • Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ 11:0008 Օգս, 2026
  • Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ 10:5608 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում 10:4808 Օգս, 2026
  • Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 10:0308 Օգս, 2026
  • Հիդրոօդերևութաբանության կենտրոնը կանխատեսել է լոլիկի, կաղամբի և սոխի բերքատվությունը 09:2708 Օգս, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը 09:0808 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5708 Օգս, 2026
  • Սևանի մակարդակը 1900.77 մետր է՝ անցած տարվա ցուցանիշից 16 սմ-ով բարձր 08:3308 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1808 Օգս, 2026
  • COP17 Երևանի Կանաչ գոտու ցուցահանդեսային տաղավարների գրանցումը մեկնարկել է 01:0108 Օգս, 2026
  • Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմվել է 11 090 արձանագրություն 00:4008 Օգս, 2026
  • Ներկայացվել են Ինտեգրված երկրատարածական տեղեկատվության շրջանակի ներդրման ուղղությամբ ՀՀ-ում իրականացված քայլերը 00:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների օրինագիծ է ընդունել 00:2108 Օգս, 2026
  • Աշխատանքը, որ միասին կատարում ենք, կյանքի հեռանկար և միջավայր ձևավորելու մասին է․ պարգևատրումեր՝ Շինարարի մասնագիտական օրվա առթիվ 23:4207 Օգս, 2026
  • ՀՀ պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել UNEP-ի Էկոհամակարգերի բաժնի ներկայացուցիչների հետ 23:1407 Օգս, 2026
  • Հուլիսին Հայաստան է այցելել 198,709 զբոսաշրջիկ 23:0007 Օգս, 2026
  • ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են ՀԱԵԿ 22:4507 Օգս, 2026
  • ՀՀ պատմության մեջ իսկապես եղել են ամոթալի օրեր. ԱԺ նախագահի տեղակալն արձագանքեց ընդդիմությանը 22:3007 Օգս, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում 22:1807 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 7. 2026 22:0507 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին 21:4807 Օգս, 2026
  • «Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսի 7-րդ համարը 21:3307 Օգս, 2026
  • Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը 21:1807 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ակնարկել է, որ ՀՀ-ն կառույցին ավելի շատ տվել է, քան ստացել 21:0007 Օգս, 2026
  • Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են 20:5007 Օգս, 2026
  • Օգոստոս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4507 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայում ներգաղթյալների դեմ բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են գրանցվել ոստիկանության հետ 20:2907 Օգս, 2026
  • Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը գործարկվել է 20:1907 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական պայմանագիր 20:1207 Օգս, 2026
  • Կրթաթոշակի մրցույթ՝ Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից 20:0907 Օգս, 2026
  • Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 20:0207 Օգս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 19:5207 Օգս, 2026
  • Թրամփն ու Միրզիյոևը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր 19:4007 Օգս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է կարգապահության բարձրացման խնդիրները 19:3107 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:2307 Օգս, 2026
  • Լուսացույցի տեղադրում՝ առանց ասֆալտը վնասելու 19:1207 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Ինչպես է «Արարատցեմենտը» սեփականացրել մարզադպրոցը. դատախազության նոր բացահայտումը 19:0007 Օգս, 2026
  • Կուբայի նկատմամբ տնտեսական ճնշումը կշարունակվի առնվազն առաջիկա 2,5 տարվա ընթացքում. Ռուբիո 18:5907 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ընտրվելուց հետո դարձել է աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը 18:5107 Օգս, 2026
  • Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 18:3907 Օգս, 2026
  • Մեղվապահությունից՝ նարդոսի այգու հիմնում և արտադրություն 18:3407 Օգս, 2026
  • ԱԱԾ-ի հաղորդումների հիման վրա 2026-ի առաջին կիսամյակում նախաձեռնվել է 573 քրեական վարույթ 18:2407 Օգս, 2026
  • ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026-ին էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 մեքենայի քվոտա. Պապոյան 18:1407 Օգս, 2026
  • Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ 18:0307 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին 17:5507 Օգս, 2026
  • Գործընթացը տորպեդահարելու փոխարեն պետք է բարձրացնել ԵԱՏՄ գրավչությունը. ՀՀ վարչապետ 17:4107 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2707 Օգս, 2026
  • Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր 17:2707 Օգս, 2026
  • Պուտինը ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում 17:1507 Օգս, 2026
  • Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ 17:0407 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Ճանապարհ փակելուց մինչև բռնություն․ «Ուժեղ Հայաստանի» 13 աջակցի մեղադրանք է առաջադրվել 17:0007 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու 16:5807 Օգս, 2026
  • Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին 16:5407 Օգս, 2026
  • 5-րդ «Նավասարդ»-ը՝ Սիսիանում 16:4207 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են եռակողմ պաշտպանական պայմանագիր 16:3107 Օգս, 2026
  • Անփոխարինելի մայրական կաթը 16:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3007 Օգս, 2026
  • ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել 16:2107 Օգս, 2026
  • Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանված ասորիների հիշատակը 16:1407 Օգս, 2026
  • Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին 16:0307 Օգս, 2026
  • Կասեցվել է Աշտարակում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ 15:5107 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգներն ակնկալում է առաջիկա օրերին Իրանի հետ համաձայնագիր կնքել. Բեսենթ 15:4007 Օգս, 2026
  • Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար 15:3207 Օգս, 2026
  • Իրանը չի կարող երկար դիմանալ. Թրամփ 15:2207 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2207 Օգս, 2026
  • Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում 15:1407 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի դահլիճը 15:0807 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները. ՊԵԿ 15:0107 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Բարեգործության անվան տակ խաբել են վիրավորում ստացած զինծառայողներին 15:0007 Օգս, 2026
  • Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է․ ներկայացվել է միջազգային իրավիճակը 14:5407 Օգս, 2026
  • «Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ 14:4607 Օգս, 2026
  • Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանում 14:3907 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:3107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը շրջանառությունից դուրս է բերել 1293 միավոր զենք 14:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3007 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով 14:2207 Օգս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1507 Օգս, 2026
  • ՌԴ-ի կողմից 5 միլիարդի զենքի վաճառքն Ադրբեջանին ՀՀ-ի համար սպառնալի՞ք էր, թե՞ սպառնալիք չէր. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը 14:0807 Օգս, 2026
  • ԱՄՆ-ում սահմանափակվում է «ծննդյան իրավունքով» ԱՄՆ քաղաքացիություն ստանալը 14:0107 Օգս, 2026
  • Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և իշխանություն ձևավորող միակ սուբյեկտը. Սոնա Ղազարյան 13:5407 Օգս, 2026
  • ՀԲ-ի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը 13:4807 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում 13:4107 Օգս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Կլաուդիա Գոլդինին ներկայացրել է ՀՀ զբաղվածության և ժողովրդագրության ռազմավարությունները 13:3607 Օգս, 2026
  • Անա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 13:3007 Օգս, 2026
  • Զելենսկին և Բայրամովը քննարկել են Ուկրաինային ռուսական հարվածները և Սև ծովում իրավիճակը 13:2207 Օգս, 2026
  • Մեր և ձեր տարբերությունը ո՞րն է, դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, մենք ուզում ենք գործի ընդունվել ժողովրդի մոտ. Եղոյանը՝ ընդդիմությանը 13:1107 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | ԵԱՏՄ նիստում վարչապետը հիշեցրել է՝ կառույցի սկզբունքներից է ապրանքների ազատ տեղաշարժը 13:0007 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 12:5907 Օգս, 2026
  • Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան 12:5007 Օգս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿ 12:4207 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ 12:2507 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015