Ազգային ժողովի հրավերով դեկտեմբերի 9-10-ը Երևանում անցկացվելու է ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստ, իսկ դեկտեմբերի 10-12-ը Երևանում սպասվում է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջան: Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի այդ միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար:
Գործադիրի որոշմամբ օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագիր կտրամադրվի առանց պետտուրք գանձելու: Այս տարվա 3-րդ եռամսյակում Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը և Հալեպում հյուպատոսությունը 512 անձնագիր են տրամադրել Հայաստանի քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ անձնագիր ստանալու համար:
Նիստի օրակարգը՝ տեսանյութում: