Անկանխիկ առևտրից կենսաթոշակառուների հետվճարը կավելանա՝ հասնելով 6000 դրամի: Եվրասիական զարգացման բանկի 100 մլն դրամի նվիրատվությունն էլ կուղղվի Լոռու և Տավուշի մարզերում աղետի հետևանքների հաղթահարմանը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաև պետական պահպանության ծառայողների վրա:
Ավելի քան 518 մլն դրամ էլ կհատկացվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5931 անձի, 2023 թ. նոյեմբերի և դեկտեմբերի աջակցությունը տրամադրելու համար:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: