• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ. Մեծ բանավեճ Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ.... 22:44
Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. վարչապետ Տեղի ունեցող բարենպաստ և... 21:42
Չքաղաքականացնե՜լ. Դավիթ Խաժակյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Դավիթ Խաժակյանի հետ 18:03
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
09:1605 Հլս, 2024

Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր՝ հուլիսի 5-ին նշում ենք Սահմանադրության օրը: Սահմանադրությունն ընդունված է կոչել նաև մայր օրենք կամ հիմնական օրենք:

Մայր օրենք կոչում են, որովհետև Սահմանադրություն ունեցող ցանկացած երկրում օրենքները պիտի բխեն հենց նրանից, սնվեն, կերակրվեն Սահմանադրության թեզերից, հայեցակարգերից ու դրույթներից: Սահմանադրությունը հիմնական օրենք կոչում են, որովհետև ժողովրդապետական կամ ժողովրդավարական երկրներում դա միակ կամ այն քիչ օրենքներից է, որ սովորաբար ընդունվում է համաժողովրդական քվեարկության միջոցով, այսինքն՝ այս պարագայում ժողովուրդն է «կողմ» կամ «դեմ» քվեարկում օրենքին, ժողովուրդն է քվեարկությամբ ընդունում կամ մերժում այդ մայր կամ հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը:

Այսպիսի իրավակարգավորումներ են գործում նաև Հայաստանի Հանրապետությունում, այսինքն՝ մեր երկրում քաղաքացիների ամբողջություն ժողովուրդն է հանդես գալիս սահմանադիրի դերում:

Ինչո՞ւ է այսպես և ո՞րն է սրա տրամաբանությունը: Սահմանադրություն ընդունելով և Սահմանադրության օգտին քվեարկելով՝ քաղաքացին և քաղաքացիների հավաքականություն ժողովուրդը նախ հայտարարում է, որ ստանձնում է պետություն ունենալու պատասխանատվությունը, պատրաստ է կրել այդ պատասխանատվությունը: Իսկ բուն Սահմանադրության տեքստում ժողովուրդն արտահայտում է իր պատկերացումը, թե ինչպիսին է պատկերացնում այդ պետությունը, նրա կառավարումը, ինչպիսին պետք է լինի այն ընդհանուր առմամբ և ինչ նախագիծ կյանքի կոչելու վրա ենք աշխատելու բոլորով:

Եվ երրորդ, ոչ պակաս կարևոր հանգամանքն այն է, որ քաղաքացիները Սահմանադրության տեքստում պիտի արձանագրեն իրենց հիմնադրած և կառուցած պետության մեջ իրենց ապրելու կանոնները՝ քաղաքացի-պետություն հարաբեությունների, քաղաքացի-օրենք հարաբերությունների, քաղաքացի-քաղաքացի հարաբերությունների, մարդ-մարդ հարաբերությունների, մարդ-բնություն հարաբերությունների կանոնները: Սահմանադրությունը, ըստ այդմ, քաղաքացիների հավաքական պայմանավորվածությունն է սեփական երկրում ապրելու կանոնների, իրավունքների և պարտականությունների մասին:

Ինքնիշխան բառը, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, հենց այստեղից է ծագում: Ինքնիշխանը նա է, ով որոշում է տվյալ երկրում ապրելու կանոնները: Մեր երկրում ժողովուրդն է ինքնիշխան ևայդպես է ոչ միայն դե յուրե, այլև 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո՝ նաև դե ֆակտո:

Եվ այս փաստի հետ է, որ խորը սոցիալ-հոգեբանական կոնֆլիկտի մեջ է մեր գործող Սահմանադրությունը: Բոլորիս հայտնի հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում:

Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում: Իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ սա հիմնարար պրոբլեմ է մեր երկրի համար, և մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, և տվյալ պահին խոսում եմ ոչ այնքան տեքստային նորության, որքան դրա ստեղծման և ընդունման մեթոդի նորության մասին:

Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրված է՝ իր պատկերացումն է իր ստեղծած պետության և այդ պետության մեջ մարդկանց, քաղաքացիների հարաբերությունների մասին:

Մեզ պետք է Սահմանադրություն, որն օրգանական կապով կապված է սահմանադիրի՝ ժողովրդի հետ:

Այս թեման հիմա շատ է շահարկվում թե՛ ներքին, և թե՛ արտաքին դաշտում: Բայց մենք անշեղորեն պիտի շարունակենք մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, ուժեղացնելու, ինստիտուցիոնալ, հոգեբանական ու ֆիզիկական առումով նրան անխոցելի դարձնելու մեր ճանապարհը:

Սա դժվար, բայց պատվաբեր ճանապարհ է ու մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով, բայց այդ ճանապարհն անցնելու համար մեզ պետք է կենտրոնանալ մի կոնկրետ խնդրի՝ Հայաստանի Հանրապետության պետական շահը սպասարկելու վրա, որովհետև Հայաստանի Հանրապետության պետական շահը ինքնիշխանի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահն է, Իրական Հայաստանում ապրող իրական մարդկանց շահը, որոնք Հայաստանի Հանրապետությունը ստեղծել են որպես գործիք իր միջազգայնորեն ճանաչված տարածքում իրենց ազատությունը, բարեկեցությունը, երջանկությունը, անվտանգությունն ապահովելու համար, արդար միջավայր ձևավորելու համար և մենք չպետք է շեղվենք այս նպատակից:

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Դիտումների քանակ1131
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 08:2722 Դեկ, 2025
  • Ստեփանավան-Գյուլագարակ ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին. տուժածները հոսպիտալացվել են 08:1522 Դեկ, 2025
  • Գուգարք գյուղում տուն է այրվել. կա տուժած 08:0122 Դեկ, 2025
  • Ուզում եմ ցույց տալ մի շատ հետաքրքիր օդերևութաբանական երևույթ. Գագիկ Սուրենյան 22:4821 Դեկ, 2025
  • Շնորհակալ եմ Երևանի համայնքային դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին. Տիգրան Ավինյան 22:3121 Դեկ, 2025
  • ՌԴ-ն «Թրիփին» միանալու ճանապարհ է փնտրում. փորձագետները սպասելի էին համարում Մոսկվայի արձագանքը 22:2121 Դեկ, 2025
  • Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ. Մեծ բանավեճ 21:4721 Դեկ, 2025
  • Ակնկալում ենք, որ 2026-ի արդյունքներով Հայաստանում ծայրահեղ աղքատներ չեն լինի. ԱՍՀ նախարարի տեղակալ 21:4721 Դեկ, 2025
  • Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. վարչապետ 21:4221 Դեկ, 2025
  • Լուրեր | Իրանի հակասական դիրքորոշումը «Թրիփի» մասին. փորձագետներն են գնահատում պատճառը 21:0021 Դեկ, 2025
  • «ԹՐԻՓ ուղին» Հարավային Կովկասի երկրների համար կապող օղակ է. փորձագետներ 20:3721 Դեկ, 2025
  • «Մեր երկիրը սիրո կարիք ունի. սփյուռքի ուժը պետք է բերել այստեղ» | Հարցազրույց Ալին Մասրլյանի հետ 20:1521 Դեկ, 2025
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 21.12.2025 20:0021 Դեկ, 2025
  • Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը 19:4021 Դեկ, 2025
  • Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են․ Ճանապարհային դեպարտամենտ 17:5721 Դեկ, 2025
  • Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով․ Ավինյանը՝ «Երևան» նվագախմբի մասին 17:3821 Դեկ, 2025
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին 17:2121 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան 16:2421 Դեկ, 2025
  • Հրդեհ Շինուհայր գյուղում․ այրվել է 400 հակ կուտակած անասնակեր 15:3121 Դեկ, 2025
  • Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում 13:5121 Դեկ, 2025
  • Այսօր ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան 13:4121 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Լուսինե Հարությունյան 13:1321 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում 12:1621 Դեկ, 2025
  • Վարչապետը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում 11:3221 Դեկ, 2025
  • Բարեկարգ ու ժամանակակից խաղահրապարակներ Կենտրոն վարչական շրջանում 11:1921 Դեկ, 2025
  • Ժամը 10:20-ի դրությամբ Աբովյան-Չարենցավանի և Դիլիջանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 10:3221 Դեկ, 2025
  • Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում 09:1021 Դեկ, 2025
  • «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 240 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0021 Դեկ, 2025
  • Հայկական պատվիրակությունը Եգիպտոս կգործուղվի 00:4821 Դեկ, 2025
  • Չեռնոգորիայի ԱԳ նախարարը ողջունել է վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքները 00:2721 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 21-ի եղանակային կանխատեսումները 23:5420 Դեկ, 2025
  • ՔՊ վարչությունը հանդիպել է համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած մի շարք կուսակցականների հետ 23:1620 Դեկ, 2025
  • Հայացք դրսից` եկեղեցու ներսում կատարվողին. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4020 Դեկ, 2025
  • Այսօրվա նիստը տևեց 8.5 ժամ․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 22:3020 Դեկ, 2025
  • Պատմական առավելագույն մակարդակի են հասել Հայաստանի պահուստները. ինչ են տալիս դրանք երկրին 22:1720 Դեկ, 2025
  • «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բացվել է 21:5820 Դեկ, 2025
  • Մաթոսավանքի անտառամիջյան ճանապարհին քաղաքացին կնոջ և երեխաների հետ մոլորվել է 21:4820 Դեկ, 2025
  • Կառավարությունը վարում է գյուղում ապրելը հնարավոր դարձնելու քաղաքականություն. վարչապետ 21:3420 Դեկ, 2025
  • Ամազոնի արևադարձային անտառը սկսում է անցումը դեպի նոր կլիմայական վիճակի 21:2520 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | 2018-ի հեղափոխությունից հետո տնտեսությունն աճել է ավելի քան 50%-ով. վարչապետ 21:0020 Դեկ, 2025
  • Բալար. ամերիկյան կինոկերպարների հայ քանդակագործը 20:5620 Դեկ, 2025
  • Բարիատրիկ վիրահատություններ՝ Հայաստանում 20:4420 Դեկ, 2025
  • Գերմանաբնակ հայ նկարիչ-վերականգնողի օրագիրը 20:3320 Դեկ, 2025
  • Խաղաղության համաձայնագիր կարող է և չլինել. Զելենսկի 20:2420 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.12.2025 20:1620 Դեկ, 2025
  • Հոգեբանական կենտրոններ՝ մարզերում 20:0420 Դեկ, 2025
  • Լոնդոնը Վրաստանին կոչ է արել խոչընդոտել «ստվերային նավատորմի» միջոցով ռուսական նավթի մատակարարմանը 19:4820 Դեկ, 2025
  • Նորապսակ զույգերը կարող են անվճար հետազոտվել, եթե ամուսնության վկայական ունեն 19:3620 Դեկ, 2025
  • Հունաստանը և Իսրայելը խոչընդոտում են F-35-երը ձեռք բերելուն․ Գյուլեր 19:2420 Դեկ, 2025
  • Թափոնից՝ էներգիա. հետազոտում են ԵՊՀ գիտաշխատողները 19:0920 Դեկ, 2025
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՍԾՏՀԿ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին վերահաստատել է ՀՀ-ի կառուցողական ներգրավվածությունը Կազմակերպության շրջանակներում 18:4920 Դեկ, 2025
  • Գործնական գիտելիքներ՝ ապագա բժիշկներին. Վարդենիսի ԲԿ-ում ուսումնական կենտրոն է բացվել 18:3820 Դեկ, 2025
  • Պուտինը չէ, որ պետք է որոշի՝ երբ և ինչ ձևաչափով կանցկացվեն ընտրությունները. Զելենսկի 18:2120 Դեկ, 2025
  • Գրքի համահայկական փառատոն՝ Լիբանանում 18:0620 Դեկ, 2025
  • Տելեգրամյան խաբեություն՝ բարեգործության անվան տակ 17:4920 Դեկ, 2025
  • Երկու դպրոց՝ մեկ գյուղում. Արագածավանում ակտիվ շինարարություն է 17:3220 Դեկ, 2025
  • Բայրամովը Չեռնոգորիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը 17:1920 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | ՆԱՏՕ-ՀՀ նոր գործընկերության փաստաթուղթը հուսով ենք համաձայնեցնել 2026-ին. Շեկերինսկա 17:0020 Դեկ, 2025
  • Թուրքիան ու ԱՄՆ-ը աշխատում են Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր 16:5720 Դեկ, 2025
  • Աբովյան քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 16:4120 Դեկ, 2025
  • Պուտինը մտադիր չէ սահմանափակվել միայն Ուկրաինայով. Զելենսկի 16:3420 Դեկ, 2025
  • Եղեգնաձորում հրշեջ-փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը 16:2720 Դեկ, 2025
  • Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ 16:1020 Դեկ, 2025
  • Օդեսայի մարզում ռուսական հարվածներից զոհվել է 8 մարդ, շուրջ 30 քաղաքացի տուժել է 15:5220 Դեկ, 2025
  • Վաշինգտոնը պատրաստ է շարունակել գործակցությունը Ադրբեջանի հետ 15:3420 Դեկ, 2025
  • ԿԿՀ հայտարարագիր կներկայացնեն նաև դպրոց-մանկապարտեզների տնօրենները 15:1620 Դեկ, 2025
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է նոր գրադարան 14:5420 Դեկ, 2025
  • Միացյալ Նահանգները սկսել է հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման թիրախներին 14:3820 Դեկ, 2025
  • Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Սասունցի Դավիթ» բալետ օրատորիայի առաջնախաղը 14:2620 Դեկ, 2025
  • Կիևի պատվիրակությունը Մայամիում հանդիպել է ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ 14:1320 Դեկ, 2025
  • Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 13:5920 Դեկ, 2025
  • 2025 թվականին ՊԵԿ-ում կոռուպցիայի դեմ պայքարը և հակակոռուպցիոն մեխանիզմների բարելավումն աննախադեպ մեծ թափ է հավաքել 13:4820 Դեկ, 2025
  • Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը 13:3620 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Էլիզաբեթ Առաքելյան 13:2720 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման աշխատանքը 13:1420 Դեկ, 2025
  • Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության. ՀՀ-ում ՄԹ դեսպանի շնորհավորական ուղերձը 13:0620 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Տելեգրամի գողացված էջով կարող են ձեր փոխարեն մասնակցել բոտային հարձակումների 13:0020 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ի խնդիրն է հասկանալ, թե ինչ կարող են կորցնել Ռուսաստանն ու Ուկրաինան, և ինչ են ակնկալում ստանալ. Ռուբիո 12:4820 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:3420 Դեկ, 2025
  • Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը 12:1620 Դեկ, 2025
  • Դեսպան Ղևոնդյանը և Ղազախստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները 11:5920 Դեկ, 2025
  • 2026 թ. Հայաստանում կգործի ապահովագրական համակարգը 11:4220 Դեկ, 2025
  • Արսեն Թորոսյանը ՄՍԾ Կոտայքի տարածքային կենտրոններում ծանոթացել է անապահովության գնահատման պիլոտային համակարգի խնդիրներին 11:2420 Դեկ, 2025
  • Այնթափ գյուղի ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 10:4120 Դեկ, 2025
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 10:2320 Դեկ, 2025
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ Վայոց ձորում և Սյունիքում հիմնադրել է երեխաների համար նախատեսված երկու կենտրոն 10:1720 Դեկ, 2025
  • «Էվոկաբանկ»-ը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 532 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 10:1520 Դեկ, 2025
  • Կոջոյանը՝ կոջոյանցիների աչքերով 09:5220 Դեկ, 2025
  • Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով՝ ազդարարելով աստղագիտական ձմռան սկիզբը 09:2920 Դեկ, 2025
  • Նարեկ Մկրտչյանը «Save Armenia»-ի նախագահի և Սթիվեն Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները 09:1120 Դեկ, 2025
  • ԵՊՀ գիտական խմբի նախագիծը՝ միջազգային մրցույթի հաղթող 09:0020 Դեկ, 2025
  • «Կանաչ մարգագետնի հմայքը» վեպը՝ ռումիներեն 08:4120 Դեկ, 2025
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1420 Դեկ, 2025
  • WhatsАpp-ի կեղծ էջերով հրամաններ գործընկերներին՝ պետական կառույցների աշխատողների անուններից 00:5720 Դեկ, 2025
  • Մարզական 5 ֆեդերացիաներն ամփոփել են 2025-ի աշխատանքն ու քննարկել առաջիկա ծրագրերը 00:4320 Դեկ, 2025
  • Այգեստանում նոր դպրոց է կառուցվում. այն կարող է սպասարկել մինչև 500 սովորողի 00:2720 Դեկ, 2025
  • Քաղաքացին 1 տարում 1244 կանչ է արել. հունվարից անվճար կլինի տարեկան 8 կանչը՝ չհաշված բացառություններ 00:0520 Դեկ, 2025
  • Երևան-Արմավիր ճանապարհին բեռնատարներ են բախվել. տուժածներ կան 23:5419 Դեկ, 2025
  • Իր «ծննդյան» պահից սկսած` Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսությունը ուղղված է եղել Հայաստան պետության դեմ. Կոնջորյան 23:2019 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 20-ի եղանակային կանխատեսումները 23:1219 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015