• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաքուն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. «Հարևաններ» Բաքուն արձագանքել է Իսրայելի... 20:25
Ռուս-ուկրաինական պատերազմ․ ո՞ւր է գնում գործընթացը Ռուս-ուկրաինական պատերազմ․ ո՞ւր է... 19:48
Օրը՝ 60 վայրկյանում | 29.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 29.06.2026 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը. Ժաննա Անդրեասյան
Հասարակություն
14:5301 Հնս, 2024

Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ այսօր անցկացվել է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովի հանրապետական փուլը, որին ՀՀ 46 մենթոր դպրոցներից ավելի քան 600 ուսուցիչներ են մասնակցել:
 
 
Ուսուցիչներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը:
 
Համաժողովի նպատակն է տարածել հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը չափորոշչի ներդրման աշխատանքներում, խթանել մասնագիտական զարգացումը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ առաջին անգամ անցկացվող համաժողովը կրելու է պարբերական բնույթ՝ անցկացվելով տարին երկու անգամ:
 
«Մեր շատ ուսուցիչներ հետաքրքիր փորձ են կուտակել, իրականացրել են տարատեսակ ծրագրեր՝ հետաքրքիր գաղափարներով: Հաճախ մենք չունեինք այն միջավայրը, որտեղ կարող էինք կիսել այդ փորձն ու քննարկումներ անցկացնել: Համաժողովը կարող է դառնալ այդ հարթակը։ Ուրախ եմ ձեր կողմից մեծ հետաքրքրության և մասնակցության համար: Սա նշանակում է, որ նմանօրինակ քննարկումների ու խոսակցությունների պահանջը կա: Ձեր ներկայությունը ոգևորիչ է, որովհետև մեր համատեղ աշխատանքի հիմքում առաջին հերթին երեխաներն են»,- ելույթի խոսքում նշել է Ժաննա Անդրեասյանը:
 
 
Ըստ ԿԳՄՍ նախարարի` բոլորովին պատահական չէ, որ ուսուցչական համաժողովի անցկացումը համընկել է հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ: Նրա դիտարկմամբ՝ կրթական համակարգը կարող է պաշտպանել երեխաներին:
 
«Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացը սկսելիս ուշադրություն դարձրեցինք մի կարևոր տվյալի վրա, որը ցույց էր տալիս այդ պահի դրությամբ մեր կրթական համակարգի, թերևս, լրջագույն խնդիրներից մեկը:
 
Ըստ կատարված դիտարկումների` կրթական համակարգով ամբողջությամբ անցնելուց հետո մեր երեխաները կարողանում էին իրենց ներուժն իրացնել 57 %-ով, ինչը բավարար ցուցանիշ չէ: Երեխայի պաշտպանության լավագույն ձևը նրա զարգացմանը նպաստելն է: Անհրաժեշտ է, որ նա կարողանա ամբողջությամբ ընկալել, գիտակցել իր կարողությունները, զարգացնել դրանք ու հասկանալ, թե որ իրավիճակում իր որ գիտելիքներն ու հմտություններ են պետք գալու, ինչպես դրանք կիրառել: Անհրաժեշտ է, որ երեխան ունենա արժեքային դիրքորոշումներ, որոնք նրան թույլ կտան իրավիճակներին համարժեք և ճիշտ արձագանքել, լինել իրավատեր քաղաքացի, լավ մարդ: Սա այն խնդիրն է, որ ամեն օր դուք փորձում եք լուծել՝ մուտք գործելով դասարան: Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը: Իրականում, գերպաշտպանությունը նրանց անպաշտպան է դարձնում: Կարիք ունենք մեր երեխաներին, առաջին հերթին, դարձնելու ինքնուրույն, տալու այն միջավայրն ու հնարավորությունները, որոնք երեխաներին կօգնեն ինքնուրույն մտածել, վերլուծել, սխալվել և այդ սխալներից սովորել: Սրանք այն կարևոր խնդիրներն են, որ պետք է դնենք մեր առջև՝ սկսած դպրոցից»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ վերահաստատելով մարտահրավերային խնդիրների լուծումները գտնելու կամքն ու դրանցով առաջ շարժվելու պատրաստակամությունը:
 
Անդրադառնալով համաժողովի՝ «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ կրթական համակարգը պետության զարգացման անկյունաքարերից է, բայց անհրաժեշտ է լիարժեք հասկանալ ու պատկերացնել, թե ինչպես պետք է դպրոցը նպաստի պետության զարգացմանը: Հենց այս գաղափարախոսության համատեքստում ուսուցչական համաժողովի հանրապետական փուլն անցկացվում է Հանրապետության օրվա շրջանակում:
 
 
Հաջորդ համաժողովը կանցկացվի արդեն հոկտեմբերի առաջին օրերին՝ ուսուցչի օրվան ընդառաջ և նվիրված կլինի մանկավարժության մեթոդների քննարկումներին:
 
«Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, անդրադարձել ուսումնական տարում գրանցած արդյունքներին և առկա մարտահրավերներին: Նրա խոսքով՝ hանրակրթական դպրոցներում կրթական բարեփոխներին ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնց արդյունքների դիտարկումը և վերլուծությունն ուղենշային կլինեն հետագա աշխատանքների համար։
 
Անդրադառնալով առաջին անգամ անցկացվող ուսուցչական համաժողովին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է փորձի փոխանակման նպատակով ուսուցիչների միջև հաղորդակցումը խթանող միջոցառումները․ «Համաժողովի հանրապետական փուլին նախորդել է մարզային փուլը, որին 40-ից ավելի մենթոր դպրոցներում մասնակցել են 700-ից ավելի խոսնակ ուսուցիչներ, իսկ ունկնդիրների թիվն ավելին է եղել։ Հաշվի առնելով, որ այս տարին բարդ էր նոր չափորոշչի ներդրման տեսակետից, բոլոր ուսուցիչներին հնարավորություն է տրվել կիսվելու տարվա ընթացքում իրականացրած իրենց աշխատանքներով, փորձով՝ հասկանալու, թե մյուսներն ինչպես են հաղթահարել դժվարությունները»։
 
Նրա խոսքով՝ անցնող ուսումնական տարին մարտահրավերային էր մի քանի առումներով. «Նախ հանրապետության բոլոր դպրոցների 3 դասարաններում ներդրվեց հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որի շրջանակում իրականացվեցին ուսուցիչների վերապատրաստման, դասագրքերի տպագրման, գնահատման նոր համակարգի մշակման և բազմաթիվ այլ աշխատանքներ։ Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել կատարված ամփոփ աշխատանքը։ Մասնավորապես Տավուշի մարզում, որտեղ չափորոշչի փորձարկման փուլն անցել է, մենք կարողացել ենք գրանցել արդյունքներ»։
 
Փոխնախարարի խոսքով՝ չափորոշչի փորձարկման փուլում յուրաքանչյուր դասարանի համար ամփոփիչ աշխատանքների արդյունքները գնահատվել են և ըստ անհրաժեշտության՝ խմբագրվել, լրամշակվել։
 
 
Ըստ Արաքսիա Սվաջյանի` սա շարունակական գործընթաց է, և միշտ հաշվի են առնվում անհրաժեշտ խմբագրումները՝ ըստ ուսուցիչների առաջարկների։
 
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ևս ողջունել է համաժողովի մասնակիցներին և հույս հայտնել՝ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձի և կրթական համակարգի առջև ծառացած մարտահրավերների քննարկումները կտան իրենց դրական արդյունքները:
ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը կարևորել է ուսուցիչների հետ արդյունավետ համագործակցությունն ու վստահության մթնոլորտը:
 
«Այն աշխատանքը, որ միասին սկսել ենք, անպայման հաջողությամբ ավարտելու ենք: Այն երեխաները, որոնք Տավուշի մարզում ավարտել են իրենց ուսումը նոր չափորոշչով, բոլորովին ուրիշ մտածողության և կարողությունների տեր մարդիկ են: Նրանք սովորել են մտածել, վերլուծել, ստեղծագործել, անկաշկանդ հայտնել իրենց դիրքորոշումն անգամ ամենակարծր թեմաների վերաբերյալ: Սա շատ կարևոր է և մեծապես կախված է ուսուցչի աշխատանքից»,- նշել է Արտաշես Թորոսյանն ու շնորհակալություն հայտնել գործադրած ջանքերի համար:
 
Համաժողովի շրջանակում ուսուցիչների մասնակցությամբ կազմակերպվել են աշխատարաններ․ շուրջ 60 խոսնակ ուսուցիչներ զեկույցներ են ներկայացրել 4 թեմատիկ ուղղություններով՝ ազգային դպրոցը կրթության և մշակույթի օջախ, կրթության դերը պետության զարգացման գործում, կարողունակահեն կրթությունը՝ քաղաքացիական հասարակության զարգացման խթան, կրթությունը թվային հասարակության մեջ. պետության մարտահրավերները, խնդիրները, հեռանկարները։
Դիտումների քանակ51
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Պետական մի քանի գերատեսչություն «Մտադրությունների մասին» հուշագիր են ստորագրել 13:2930 Հնս, 2026
  • Ընդհանուր առմամբ 122 հազար 621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել. Անահիտ Ավանեսյան 13:1630 Հնս, 2026
  • Դադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրը 13:0730 Հնս, 2026
  • ՀՀ ՏԿԵՆ-ում քննարկվել են ապակենտրոնացման բարեփոխումների շրջանակում հայ-շվեդական համագործակցության հարցերը 13:0230 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 |«Մի հատ տաշոն կրի, լիքը թեմաներ կան ստե». «Ուժեղ Հայաստան»-ին առնչվող նոր գաղտնալսում 13:0030 Հնս, 2026
  • Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան 12:5230 Հնս, 2026
  • Պերուն նոր նախագահ ունի 12:4930 Հնս, 2026
  • Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը 12:4230 Հնս, 2026
  • Շահառուների թիվը հունվարի 1-ից աճել է և արդեն 1 միլիոն 700 հազար է. Ավանեսյանը՝ առողջության համընդհանուր ապահովագրության մասին 12:4030 Հնս, 2026
  • Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով 12:3630 Հնս, 2026
  • Վրաստանի ու Ղազախստանի հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի 12:2430 Հնս, 2026
  • Ոստիկանները կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշի ծխախոտի իրացման դեպք են բացահայտել 12:1230 Հնս, 2026
  • Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը | ՈՒՂԻՂ 12:0030 Հնս, 2026
  • Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ 11:5130 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3930 Հնս, 2026
  • Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿ 11:2730 Հնս, 2026
  • Ուիթքոֆն ուղևորվել է Դոհա, որտեղ սպասվում են ամերիկա-իրանական բանակցությունները 11:2130 Հնս, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններին՝ առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից 11:0230 Հնս, 2026
  • Հայաստանի կողմից ընտրված «Գործելով հանուն բնության» խորագիրը միայն կարգախոս չէ. այն գործողության կոչ է. Ռոբերտ Աբիսողոմոնյան 10:4630 Հնս, 2026
  • «Լսի, քեզի Տաշիրի կողմից մարդ-մուրդ տեսե՞լ են». ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել 10:3930 Հնս, 2026
  • ՊԵԿ նախագահը Հայկական տնտեսական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները 10:2430 Հնս, 2026
  • Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց 10:1230 Հնս, 2026
  • Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան․ նոր հորիզոններ են բացվում Հայաստանում արբիտրաժի և հաշտարարության զարգացման համար 10:0930 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Իրան-ԱՄՆ բանակցությունը ճշգրտել է նավթի շուկան, սև ոսկու գինը 69-73 դոլար է 10:0030 Հնս, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել 09:5630 Հնս, 2026
  • Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի հետ փորձագիտական քննարկումներ կլինեն՝ համագործակցության խորացման նպատակով 09:5130 Հնս, 2026
  • Պայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխան 09:4530 Հնս, 2026
  • Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 09:4130 Հնս, 2026
  • Լոռու մարզում գազանջատումներ կլինեն․ հասցեներ 08:5330 Հնս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:2530 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:0430 Հնս, 2026
  • Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ է արտահանվել․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել 00:5230 Հնս, 2026
  • ՀՀ ամենամեծ շինհրապարակը. Քաջարանի թունելի կառուցման մեկնարկը՝ Իրանի փոխնախագահի մասնակցությամբ 00:2830 Հնս, 2026
  • Տաղանդավոր երեխաների մեկամյա կրթական մեծ ճամփորդություն․ «Իմ քայլը» հիմնադրամն ու «Ռաֆայել Քոթանջյան» արվեստի ակադեմիան միավորել են ուժերը 23:4629 Հնս, 2026
  • Նավթի համաշխարհային շուկայում վերականգնվել է նախապատերազմական գինը 23:2129 Հնս, 2026
  • Եթե Հակակոռուպցիոն կոմիտեն չնշեր ուժի անունը, կթիրախավորվեին բոլորը․ Սրբուհի Գալյան 23:0429 Հնս, 2026
  • «Թրամփի ուղին» միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից. Գալուզին 22:5429 Հնս, 2026
  • Ինչ լուծում են ունեցել 2021-ի ընտրական հանցագործություններով վարույթները. ՍԴ անդամը՝ իրավապահներին 22:3429 Հնս, 2026
  • ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը 22:1229 Հնս, 2026
  • Հարցազրույց Ներսես Երիցյանի հետ 22:0529 Հնս, 2026
  • Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահից. Փաշինյան 21:5729 Հնս, 2026
  • Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ Պապոյան 21:4929 Հնս, 2026
  • Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու 21:3129 Հնս, 2026
  • Մաքսանենգություն՝ ՊԵԿ պաշտոնյաների օժանդակությամբ 21:1529 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱԺ փոխնախագահների թեկնածուներից մինչև Պուտինի հետ հանդիպում. վարչապետի անդրադարձը 21:0029 Հնս, 2026
  • Յունիս 29-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5929 Հնս, 2026
  • «Առողջ մոլորակ, առողջ երեխաներ». միջոցառում COP17-ին ընդառաջ 20:5429 Հնս, 2026
  • Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում՝ երեքշաբթի 20:4929 Հնս, 2026
  • Սպիտակի որոշ հասցեներում, Լոռի Բերդ բնակավայրում գազանջատումներ կլինեն 20:4529 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 29.06.2026 20:3829 Հնս, 2026
  • Եվրամիությունը մտադիր է շարունակել աջակցությունը Լիբանանին. Անուար ալ Անունի 20:3329 Հնս, 2026
  • «Կրթությունը և փիլիսոփայությունը». միջազգային գիտաժողով ՀՊՄՀ-ում 20:2829 Հնս, 2026
  • Վենեսուելայի ափերի մոտ գրանցվել է ևս մեկ երկրաշարժ 20:2329 Հնս, 2026
  • «Գործընկերություն հանուն Սյունիքի» ծրագրի միջոցով մարզի ավելի քան 850 բնակչի կյանքի որակը փոխվել է 20:1829 Հնս, 2026
  • Քննարկվել են դեպի Ֆրանսիա հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները 20:1329 Հնս, 2026
  • Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ 20:0729 Հնս, 2026
  • Երևանում երկրորդ անգամ անցկացվեց Պետրենկոյի «Դիրիժորական ակադեմիան» 20:0329 Հնս, 2026
  • Բերդ քաղաքում ջրանջատում կլինի 19:5629 Հնս, 2026
  • Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը 19:5029 Հնս, 2026
  • Ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կցուցադրի Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու ուժեղ քաղաքական կամք. Էրդողան 19:4429 Հնս, 2026
  • ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը 19:3729 Հնս, 2026
  • Խորապես մտահոգիչ է «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին զեկույցում արտացոլված պատկերը․ Պարույր Հովհաննիսյան 19:3429 Հնս, 2026
  • Ինքնաթիռի աղետ Ֆրանսիայում. կա 11 զոհ 19:2829 Հնս, 2026
  • Վերանայումներ՝ ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ծրագրում. 6911 ընտանիք արդեն հավաստագիր ունի 19:2129 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 29. 2026 19:1429 Հնս, 2026
  • Մխիթար Հայրապետյանը ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել է տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր 19:0529 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանը շարժվում է դեպի ածխածնազերծ էներգետիկ համակարգ. քննարկում Կառավարությունում 19:0029 Հնս, 2026
  • Սյունիքի բոլոր յոթ համայնքներում մշակվել են համայնքային սոցիալական պլաններ, ստեղծվել և փորձարկվել են նոր սոցիալական ծառայություններ 18:5629 Հնս, 2026
  • Հայաստանը զարգացնում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն․ ԱԳ փոխնախարարի ելույթը Դուբրովնիկում 18:4429 Հնս, 2026
  • Գերմանիայի Շտադե քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան զոհեր 18:3629 Հնս, 2026
  • ՄԻՊ-ը ԱՄԿ ներկայացուցչի հետ քննարկել է աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրները 18:2729 Հնս, 2026
  • Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով մեկնել է Կորեա 18:1829 Հնս, 2026
  • ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը «Թրամփի ուղուն» 18:0929 Հնս, 2026
  • Հայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:0129 Հնս, 2026
  • Պակիստանը հայտնել է սահմանային գործողության ընթացքում 29 զինյալի ոչնչացման մասին. Reuters 17:5129 Հնս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան 17:4029 Հնս, 2026
  • Ժամանակակից մարտահրավերները պահանջում են սահմանների համալիր կառավարում․ ՆԳ նախարար 17:3629 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները 17:2529 Հնս, 2026
  • Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան 17:1229 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | 21 մլն դրամի հեռախոսների մաքսանենգություն․ մեղադրյալների թվում՝ ՊԵԿ երեք պաշտոնյա 17:0029 Հնս, 2026
  • Երթևեկության փոփոխություն Երևանում․ Վահրամ Փափազյան փողոցում կարգելվի կանգառը 16:5829 Հնս, 2026
  • Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքները 16:5529 Հնս, 2026
  • «STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերը 16:4429 Հնս, 2026
  • Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը 16:3029 Հնս, 2026
  • Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Ցեղասպանության ճանաչմանը 16:1729 Հնս, 2026
  • Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտել 16:0529 Հնս, 2026
  • ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը 15:5329 Հնս, 2026
  • Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 15:4229 Հնս, 2026
  • Իրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետ. Արաղչի 15:3129 Հնս, 2026
  • Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը 15:2229 Հնս, 2026
  • Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները 15:0629 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Խոստումը դեռ չի կատարվել․ Կարապետյանը շարունակում է մնալ երեք երկրի քաղաքացի 15:0029 Հնս, 2026
  • Զվարթնոցի տաճարի ու 12 վանքերի մանրակերտերը կնորոգվեն ու կզինվեն պաշտպանական տեխնոլոգիաներով 14:5129 Հնս, 2026
  • «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 437 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:3829 Հնս, 2026
  • Ավստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտին 14:2629 Հնս, 2026
  • Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով 14:1329 Հնս, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը 14:0129 Հնս, 2026
  • Իրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. Axios 13:5029 Հնս, 2026
  • Հետաքրքիր գտածոներ, այդ թվում բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում 13:3529 Հնս, 2026
  • Արարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա 13:2229 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015