• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ռուսաստանը շանտաժի լեզվով է խոսում Հայաստանի և Վրաստանի հետ. Սարգսյան Բաց հարթակ. Ռուսաստանը շանտաժի... 20:39
Օրը՝ 60 վայրկյանում | 13.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 13.08.2026 20:44
ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցեր. «Հարևաններ» ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել... 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Արաբկիրի համայնքապետարանում 2005-2007թթ. ընթացքում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել բազմադրվագ կոռուպցիոն չարաշահումների համար
Քաղաքականություն
10:1129 Մայ, 2024

Արաբկիրի համայնքապետարանում 2005-2007թթ. ընթացքում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել բազմադրվագ կոռուպցիոն չարաշահումների համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով պարզվել են Երևան քաղաքի 2005-2007թթ. ընթացքում Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձի կողմից հանցավոր սխեմաների կիրառմամբ բազմադրվագ կոռուպցիոն հանցագործությունների կատարման հանգամանքներ:

Մասնավորապես, նշված անձը, իր սանիկ Ա.Ե.-ի օժանդակությամբ, Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնական կեղծիքների բազմաքայլ հանցավոր սխեմայով, «Արաբկիր» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող, օտարման ոչ ենթակա տարածքից 1500քմ մակերեսով հողատարածքը դուրս է բերել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներից, դարձրել օտարման ենթակա։

Դրա վրա կառուցված 89.5քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինությունը պաշտոնեական կեղծիքների միջոցով ճանաչվել է օրինական, և այդ շինությունը 3.302.550 ՀՀ դրամ, իսկ նշված կառույցի համար առանձնացված 1500քմ մակերեսով հողամասը 16.065.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքներով (այն դեպքում, երբ նշված հողամասի և կառույցի շուկայական արժեքը կազմել է 142.000.000 ՀՀ դրամ) ձևականորեն օտարվել է Ա.Ե.-ին։ Ապա հանցավոր գործողությունների արդյունքում ձեռք բերված և ձևականորեն Ա.Ե.–ի անվամբ գրանցված, սակայն փաստացի Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած տվյալ անձին սեփականության իրավունքով պատկանող նշված հողատարածքն ու շինությունը 2008թ. ապրիլին առուվաճառքի պայմանագրով օտարվել է այլ անձի:

Ընդ որում, գույքի օտարումից առաջացած իրական եկամուտները չարտացոլելու նպատակով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրում խեղաթյուրվել է վաճառքի արժեքը. որպես վաճառված գույքի արժեք՝ նշվել է 184.200.000 ՀՀ դրամը, սակայն գործարքի դիմաց փաստացի վճարվել է 750.000 ԱՄՆ դոլարին համարժեք 269.100.000 ՀՀ դրամ, որը Ա.Ե.-ն փոխանցել է Արաբկիրի համայնքապետարանի՝ ղեկավար պաշտոն զբաղեցրած անձին:

Այսինքն՝ հողամասը և դրա վրա կառուցված շինությունը փոխակերպվել է 269.100.000 ՀՀ դրամի՝ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գումարը: Բացի այդ, համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձի կողմից իր հոր, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հանցավոր օժանդակությամբ, չարաշահելով պաշտոնական դիրքը, կրկին բազմաքայլ հանցավոր սխեմայի կիրառմամբ, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում գտնվող, 16.687քմ մակերեսով հողամասը և դրա վրա առկա 2.734,6քմ մակերեսով շենք-շինությունները նախ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Երևանի «Արաբկիր» թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին։

Ապա համայնքի ավագանու անդամների կողմից, խմբային շահերից ելնելով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ գործադրելով, կայացված որոշման և այն համայնքի ղեկավարի կողմից հաստատվելու արդյունքում նշված հողամասը և շենք-շինությունները, կադաստրային և շուկայական արժեքից (կադաստրային արժեքը՝ 38.223.700 ՀՀ դրամ, իսկ շուկայական արժեքը՝ 56.127.000 ՀՀ դրամ) անհամեմատ ցածր գնով՝ 29.000.000 ՀՀ դրամով, վաճառվել են Արաբկիրի համայնքապետարանի՝ ղեկավար պաշտոն զբաղեցրած նշված անձի հորը։

Այդ գործողությունների արդյունքում պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 27.127.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Գույքի իրական պատկանելությունը, հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու նպատակով 2007 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանի հաշվեհամարին ընդամենը 75.491.988 ՀՀ դրամ մուտքագրելուց հետո, այն դեպքում, երբ հողամասի շուկայական արժեքը կազմել է 354.000.000 ՀՀ դրամ, նշված գույքերի նկատմամբ ձևականորեն գրանցվել է նշված պաշտոնատար անձի հոր սեփականության իրավունքը։

Դրա հետևանքով Երևանի քաղաքապետարանին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 278.508.012 ՀՀ դրամի գույքային վնաս: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված այս գույքի իրական պատկանելությունը թաքցնելու, ստացված գույքի ձեռքբերումն օրինական գործունեության շղարշի ներքո լեգիտիմացնելու նպատակով, հայրը վերոնշյալ հողամասը բաժանելով երկու մասի, դրանցից մեկը 91.800.000 ՀՀ դրամով, իսկ մյուսը 340.000.000 ՀՀ դրամով օտարել է երկու տարբեր անձանց:

Այդ կերպ պաշտոնատար անձը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը հոր օժանդակությամբ փոխակերպել է դրամի՝ օրինականացնելով առանձնապես խոշոր չափերով՝ 326.508.000 ՀՀ դրամ գումար:

Պարզվել է նաև, որ Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած նշված անձը, անտեսելով օրենսդրության պահանջը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կեղծ տվյալներով փաստաթղթեր կազմելով, որպես աճուրդի կազմակերպիչ, ձևական աճուրդի միջոցով օտարել է Մամիկոնյանց փողոցում գտնվող 79քմ ընդհանուր մակերեսով՝ 16.950.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, համայնքին պատկանող բնակարանը: Քննությամբ պարզվել է նաև, որ նա, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, հաստատել է Արաբկիր թաղային համայնքի ավագանու՝ 2007թ. դեկտեմբերի որոշումը՝ Արաբկիր համայնքին պատկանող՝ Հր.Քոչար փողոցում գտնվող տարբեր մակերեսներով ոչ բնակելի 4 տարածքները, առանց գնահատելու, շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով, հաշվեկշռային արժեքով այդ գույքերի վարձակալ հանդիսացող 4 տարբեր մարդկանց, ովքեր եղել են պաշտոնատար անձանց հարազատներ, օտարելու մասին և նշված անշարժ գույքերը, սեփականության իրավունքով, վաճառվել են նշված անձանց։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի հորը պատկանող «Շ…» ՍՊԸ-ն, իրականացված ներդրումային և կանոնադրական կապիտալի համալրման գործընթացում զեղծարարության արդյունքում, համայնքի ավագանու որոշումներով, 2005թ. դարձել է Արաբկիր համայնքի (70 տոկոս չափով) և նշված ՍՊԸ-ի (30 տոկոս չափով) կողմից հիմնադրված «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի 49 տոկոսի բաժնետերը։ Ապա «Շ…» ՍՊԸ-ի տնօրենը՝ նշված պաշտոնատար անձի հայրը, 2007թ. նոյեմբերին դիմել է Արաբկիր թաղային համայնքին՝ «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի մյուս 51 տոկոս բաժնետոմսերը գնելու առաջարկով:

Նրա որդին, տեղյակ լինելով, որ «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող մեքենա-մեխանիզմների արժեքը ներառված չեն ընկերության կանոնադրական կապիտալում, առանց այդ մասին Արաբկիր համայնքի ավագանու անդամներին հայտնելու՝ նշված առաջարկը ներկայացրել է ավագանու քննարկմանը: Եվ ավագանու որոշմամբ ՓԲԸ-ի՝ Արաբկիր համայնքին պատկանող բաժնետոմսերի 51 տոկոսը 28.381.500 ՀՀ դրամով վաճառվել է «Շ…» ՍՊԸ-ին, որի արդյունքում «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի 100 տոկոս մասնաբաժնի, հետևաբար նաև ընկերությանը պատկանող մեքենա-մեխանիզմների սեփականատեր է դարձել այդ ՍՊԸ-ն:

Համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած նշված անձը հաստատել է Արաբկիր համայնքի ավագանու որոշումը, որի արդյունքում, վատնելու եղանակով, հափշտակվել է Արաբկիր համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 115.149.200 ՀՀ դրամ արժողության գույքը (մեքենա-մեխանիզմները): Կազմվել են հաշիվ-ապրանքագրեր, որոնց համաձայն՝ «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի հաշվեկշռից «Շ…» ՍՊԸ-ի հաշվեկշռին անհատույց փոխանցվել են 156.330.000 ՀՀ դրամի չափով մեքենա-մեխանիզմներ, որոնք գույքի իրական պատկանելիությունը, ծագման աղբյուրը, իրավունքները և պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու, ինչպես նաև կատարած հանցանքի համար պատասխանատվությունից խուսափելու համար որդուն օժանդակելու նպատակով, տնօրենն ամրացրել է իրեն պատկանող «Շ…» ՍՊԸ-ի հաշվեկշռին։

Արդյունքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վերը նկարագրված հանցավոր գործողություններով վատնելու եղանակով, Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը հափշտակել է իրեն վստահված, համայնքի առանձնապես խոշոր չափերով՝ 115.149.200 ՀՀ դրամի գույքը:

Այնուհետև, նպատակ ունենալով հիշյալ մեքենա-մեխանիզմներն օրինական քաղաքացիաիրավական գործարքների շղարշի ներքո փոխարկել դրամական միջոցների և այդ կերպ խեղաթյուրել գույքն ապօրինի եղանակով ՍՊԸ-ին անհատույց փոխանցվելու փաստը, հանցավոր ճանապարհով ստացված մեքենա-մեխանիզմները, միախառնելով իր ընկերության հաշվեկշռում առկա այլ գույքի հետ, «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի տնօրենի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Արաբկիր համայնքի կողմից հիմնադրված մեկ այլ ՓԲԸ-ի հետ կնքվել է գույքի առուվաճառքի պայմանագիր։

Դրանով տվյալ ընկերությանը 375.519.000 ՀՀ դրամով, այսինքն՝ ձեռք բերման արժեքից էականորեն բարձր գնով, վաճառվել է 37 միավոր տեխնիկա, որոնց մեջ ընդգրկված են եղել նաև «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ից անհատույց փոխանցված մեքենա-մեխանիզմները։ Այդ կերպ կատարվել է փողերի լվացում։

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա և հաշվի առնելով վաղեմության ժամկետը լրանալու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելուն չհամաձայնելու հանգամանքը՝ Արաբկիրի համայնքապետարանում 2005-2007թթ. ընթացքում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ): Ավագանու անդամների մի մասին մեղադրանքներ են ներկայացվել նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /մի մասին՝ 5 դրվագ, մի մասին՝ 4 դրվագ/: Մի մասի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

Նախաքննությունը, նշված նախկին պաշտոնատար անձի և նախկին ավագանու 4 անդամների մասով, ավարտվել է, վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Երևանի քաղաքապետի և ևս երկու անձի վերաբերյալ անջատված մասով քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, դեռևս 2023թ. օգոստոսին ուղարկվել էր դատարան, ընթանում է դատաքննություն։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ198
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հուլիսի հաշվետվությունը 17:1114 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | «Հաղթանակ» դաշինքի օգտին ձայներ ապահովելու գործով 5 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել 17:0014 Օգս, 2026
  • Ռումինիան փակում է իր միակ ատոմակայանը՝ Դանուբ գետի ցածր մակարդակի պատճառով 16:4814 Օգս, 2026
  • Թվայնացումը՝ ՊԵԿ բարեփոխումների կարևոր բաղադրիչ․ խորհրդի նիստում քննարկվել են նոր նախաձեռնություններ 16:3614 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3014 Օգս, 2026
  • Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել 16:2214 Օգս, 2026
  • 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ 16:1514 Օգս, 2026
  • Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է, նախաքննությունը՝ ավարտվել 15:5814 Օգս, 2026
  • Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ» 15:4814 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր 15:3714 Օգս, 2026
  • ԱԺ-ն քննարկում է տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Դավիթ Ղազինյանի թեկնածության հարցը 15:2814 Օգս, 2026
  • ՀԿԿ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով. մեղադրյալները 14-ն են 15:2014 Օգս, 2026
  • Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ 15:0614 Օգս, 2026
  • Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը» 15:0214 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | 34.8 կգ ափիոն՝ մետաղական կոնստրուկցիաներում․ ՊԵԿ-ը խոշոր մաքսանենգություն է բացահայտել 15:0014 Օգս, 2026
  • Հայաստանում վերացել են արտոնյալները. Արուսյակ Մանավազյան 14:5814 Օգս, 2026
  • Ճապոնիայի վարչապետը քննադատել է Պուտինի այցը Կուրիլյան կղզիներ 14:5014 Օգս, 2026
  • Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումը 14:4114 Օգս, 2026
  • ՆԳՆ-ն հերքել է Դավիթաշենում կրակոցի մասին տեղեկությունները 14:3314 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 14:3314 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:2214 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 14:2214 Օգս, 2026
  • Փրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգը 14:0714 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը 13:5814 Օգս, 2026
  • Դուք բերել էստեղ մարդ եք նստեցրել, որն ընտանիքի անդամներ է թիրախավորել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին 13:4814 Օգս, 2026
  • Չունենք որոշում, որ հանձնաժողովի նախագահի ընդդիմության թեկնածուներին ավտոմատ չենք ընտրելու. Ռուբինյան 13:3814 Օգս, 2026
  • Դիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ 13:3314 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ 13:1914 Օգս, 2026
  • Քրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Շիրակի մարզում 13:0814 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | «Կըսեին օր իմեննը Սամվել բդի ընտրեք». նոր գաղտնալսում, հայտնաբերված ցուցակներ ու գումար 13:0014 Օգս, 2026
  • Աշխատանքն է դադարեցրել Նովոռոսիյսկի երրորդ և ամենախոշոր հացահատիկի տերմինալը 12:5614 Օգս, 2026
  • Նկատում ենք քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով դիմումների կտրուկ աճ. Արմեն Ղազարյան 12:3914 Օգս, 2026
  • Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. Reuters 12:2714 Օգս, 2026
  • ԼՂ-ից տեղահանված ավելի քան 40 հազար անձ ՀՀ քաղաքացիություն է ստացել. նրանցից ավելի քան12 հազարը՝ անչափահասներ 12:1914 Օգս, 2026
  • Երևանի և մարզերի կայազորների զինվորական դատախազությունների կողմից դատարան է հանձնվել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամ 12:0814 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0014 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0014 Օգս, 2026
  • Դուք հատել եք կարմիր գծերի սահմանները ու հետդարձի կամուրջներն այրել. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը 11:5914 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում քաղաքացիների սահմանահատումների թիվը դրական է 11:5014 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն պլանավորում է աննախադեպ նոր միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ. Սքոթ Բեսենթ 11:4014 Օգս, 2026
  • «Հաղթանակ» դաշինքի թեկնածուներն ու համակիրները մի շարք անձանց հարկադրել են Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում քվեարկել իրենց օգտին. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է 11:3114 Օգս, 2026
  • Ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու ԱԽ քարտուղարին և գրասենյակին. վարչապետ 11:2314 Օգս, 2026
  • Կալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանք 11:1814 Օգս, 2026
  • ՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համար 11:0414 Օգս, 2026
  • ԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցը 10:5514 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանին ներկայացրի որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար. վարչապետ 10:4814 Օգս, 2026
  • Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է 10:3714 Օգս, 2026
  • Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչին 10:2714 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2214 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Երկաթուղու հարցում բարեկամական լուծումներ ենք փնտրում. վարչապետ | 14.08.2026 10:0014 Օգս, 2026
  • Հայկական գյուղմթերքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա․ Պապոյանը՝ Այդարբեկ Սապարովին 09:4814 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:3314 Օգս, 2026
  • Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է 09:2114 Օգս, 2026
  • Կեղծ աշխատակիցներ, հափշտակված ուղեբեռ ու կրիպտոակտիվներ․ ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել 09:1514 Օգս, 2026
  • Նուրբ բաների մասին՝ կտավների միջոցով. Կարեն Օհանյանի ցուցահանդեսը 08:5914 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:4614 Օգս, 2026
  • Ջիմ Թորոսյան. գեղեցկության վարպետը 08:3214 Օգս, 2026
  • 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն 08:1614 Օգս, 2026
  • Նախածննդյան պրենատալ սքրինինգային ծրագիրն ընդլայնվել է 01:0614 Օգս, 2026
  • Ուռուցքների վիրահատական բուժում՝ նաև Սպիտակի ԲԿ-ում 00:4714 Օգս, 2026
  • Կակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարման 00:3114 Օգս, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հաջողություն է մաղթել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հնդկաստանի դեսպանին 00:1214 Օգս, 2026
  • Երիտասարդության օրը՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքում 23:5713 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի լիակատար վերահսկողության տակ. Իրանի ԳՇ 23:3613 Օգս, 2026
  • Արծաթե և բրոնզե մեդալներ՝ Կենսաբանության միջազգային օլիմպիադայում 23:2413 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է 1.5 մլրդ դրամի թմրամիջոցների տեղափոխման դեպք. ձերբակալվել է Իրանի 3 քաղաքացի 23:0013 Օգս, 2026
  • Վարչաֆեստը հավակնում է դառնալ ամռան ամենագլխավոր երաժշտական իրադարձությունը. ԿԳՄՍ փոխնախարար 22:4213 Օգս, 2026
  • TRIPP-ի գնացքները գալու են ու գնան, մեր սիրելի ընդդիմությունը մնալու է գնացքից ուշացած. Խանդանյան 22:2513 Օգս, 2026
  • Կապ չունի դուր է գալիս, թե ոչ, ընդդիմությունը պետք է լսի ճշմարտությունը. Ալխաս Ղազարյան 22:0913 Օգս, 2026
  • Գլխավոր դատախազը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել 21:5413 Օգս, 2026
  • Պապոյանն ու ՌԴ գյուղատնտեսության նախարարը քննարկել են հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացումը 21:4213 Օգս, 2026
  • Տավուշում «ՀԷՑ»-ի ցանցերի արդիականացման աշխատանքները շարունակվում են․ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Աղստև» մասնաճյուղ 21:3013 Օգս, 2026
  • Ջրային կոմիտեն և Ագրարային համալսարանը փնտրում են մասնագիտական կադրերի պատրաստման նոր հնարավորություններ 21:1513 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱԺ-ում կրքերը թեժացան․ կոռուպցիայի մեղադրանքներ ու վիճաբանություն միջանցքում 21:0013 Օգս, 2026
  • Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարությունն իրազեկում է 20:5813 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 13. 2026 20:5413 Օգս, 2026
  • Օգոստոս 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5113 Օգս, 2026
  • Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը կիրականացվի նաև ոլորտային մասնագետների միջոցով 20:4713 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.08.2026 20:4413 Օգս, 2026
  • Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել 20:4213 Օգս, 2026
  • Տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է. Ալիև 20:3713 Օգս, 2026
  • Հայաստանն ու Լեհաստանը համաձայնագրով կկարգավորեն գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության հարցերը 20:3113 Օգս, 2026
  • Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը նախատեսվել է ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում հասցնել 350 ՄՎտ-ի 20:2413 Օգս, 2026
  • Էթնա հրաբխի ժայթքման պատճառով մինչև օգոստոսի 14-ը փակվել է Կատանիայի օդանավակայանը 20:1713 Օգս, 2026
  • Կարգավորվում են տեղահանված ընտանիքներին վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման տրամադրման հարաբերությունները 20:1213 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան զոհվածների աճյունների և քաղաքացիական անձանց հերթական փոխանակումն են իրականացրել 20:0713 Օգս, 2026
  • Կընդլայնվեն երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման առցանց մատուցվող ծառայությունները 20:0213 Օգս, 2026
  • Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Բուլղարիան էներգետիկ նոր նախաձեռնություն են քննարկում 19:5313 Օգս, 2026
  • Կոտայքի մարզում կկառուցվի ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համար նախատեսված, միջազգային չափանիշներին համապատասխանող նոր, հատուկ կացարան 19:4413 Օգս, 2026
  • Երաշխիքը Հայաստանի էներգետիկ և տնտեսական դիվերսիֆիկացիան է. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին 19:3513 Օգս, 2026
  • Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ 19:3213 Օգս, 2026
  • Մեքքայի համաձայնագիրը չի դիտարկվում որպես ՆԱՏՕ-ին այլընտրանք կամ մրցակից. Թուրքիայի ՊՆ 19:2113 Օգս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին 19:1413 Օգս, 2026
  • Կբարձրանա ընդերքօգտագործման գործընթացի թափանցիկությունը, կնվազեցվեն ապօրինի արդյունահանման և տեղափոխման ռիսկերը 19:0613 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանը COP17-ից հետո ևս երկու տարի նախագահելու է համաժողովը | 13.08.2026 19:0013 Օգս, 2026
  • Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին 18:5313 Օգս, 2026
  • Հաստատվել է Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ տվյալների շտեմարան ստեղծելու կանոնակարգը 18:4113 Օգս, 2026
  • Եվրոպական ավելի քան 30 երկիր դատապարտել են Իրանում ցուցարարների հետապնդումները և մահապատիժները 18:2913 Օգս, 2026
  • 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ 18:2113 Օգս, 2026
  • Երևանի զբոսայգիներից մեկում հրդեհ է բռնկվել 18:1213 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015