Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ են հանձնել տարբեր ոլորտները ներկայացնող մի խումբ անձանց:
.jpg)
Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
.jpg)
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում:
.jpg)
.jpg)