• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:34
Թուրքիան, Ադրբեջանը և այլ երկրներ օգնում են Իրանի մեկուսացմանը. Վենս Թուրքիան, Ադրբեջանը և այլ... 20:17
Ընտրություն առանց ընտրության. ՔՊ-ն միակ առաջադրված ուժն է Ընտրություն առանց ընտրության. ՔՊ-ն... 19:51
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 14:5927 Մայ, 2024

Մեծ վնասներ է կրել երկաթուղին, ընդհանուր մոտ 2,5 կմ. մանրամասներ՝ արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի նիստից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առավոտյան անցկացվել է Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստ: Վերջինիս մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ով ղեկավարում է օպերատիվ շտաբի աշխատանքները, ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանը և Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը:

Նիստի սկզբում վարչապետը նշել է, որ նիստի նպատակն է քննարկել Տավուշի և Լոռվա մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքները կառավարելու նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի աշխատանքի առաջին արդյունքները: «Նախ ուզում եմ կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն հայտնել հեղեղումներին զոհ դարձած քաղաքացիների ընտանիքների անդամներին, հարազատներին, բարեկամներին: Նախ կխնդրեմ, որ պարոն Սանոսյանը հակիրճ զեկույց ներկայացնի, թե այս պահին ի՞նչ ենք արձանագրել և ի՞նչ ունենք»,- նշել է վարչապետը:

Գնել Սանոսյանը զեկուցել է, որ Լոռու և Տավուշի մարզերում, հատկապես Աղստև և Դեբեդ գետերի ջրամբար ավազաններում՝ իրենց վտակներով, ջրերի վարարումների հետևանքներով արձանագրվել են մի շարք ավերվածություններ: «Մասնավորապես, կարող ենք առանձնացնել հինգ գոտի, որտեղ ավերվածություններն էական են՝ Ալավերդին, Տաշիրը, Ալավերդուց դեպի Այրում հատվածը, Այրումից դեպի Բագրատաշեն հատվածը և Դիլիջանից դեպի Իջևան հատվածը: Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ են արձանագրվել: Տարբեր ենթակառուցվածքներ, մասնավորապես, Մ6 միջպետական ճանապարհը, կամուրջներ, երկաթգիծը, ջրագծեր, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ և այլ ենթակառուցվածքներ:

Ալավերդի համայնքում կան մի շարք բնակավայրեր, մասնավորապես՝ 9 բնակավայր, որոնք կամուրջների վնասման հետևանքով ունեն Ալավերդի քաղաքի հետ կապի խնդիր, և հիմա իրականացվում են այդ բնակավայրերի տարանցիկ այլ ճանապարհների կազմակերպման և նրանց կապի հաստատման հետ կապված աշխատանքներ: Երեկ ամբողջ օրվա ընթացքում Տավուշի և Լոռու մարզերում պետական տարբեր գերատեսչություններ, մարզպետարանի, համայնքապետարանի ներկայացուցիչներ միասին փորձել են աշխատել, համակարգել աշխատանքները:

Պետք է ասեմ, որ երեկվա դրությամբ մոտ 105 սմ-ով Դեբեդ գետում ունենք ջրի նվազում, տարբեր այլ վտակներում՝ 50 սմ, 70 սմ ջրի նվազում, ինչը վաղ առավոտից հեշտացրել է ափապաշտպան և այլ աշխատանքների իրականացումը: Ընդհանուր ունենք վնասված 14 կամուրջ, որոնցից 5-6-ն ավելի փոքր են, կան նաև համայնքային նշանակության ավելի փոքր կամուրջներ»,- ասել է Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով՝ մի շարք բնակավայրեր կան, որոնք հոսանքազրկվել են, դրանց մի մասում էլեկտրաէներգիան հաջողվել է վերականգնել, բայց կան բնակավայրեր, մասնավորապես, Լոռու մարզի մոտ 2500 բնակիչ դեռևս զրկված է էլեկտրաէներգիայից, իսկ Տավուշի մարզում՝ մոտ 1000 բնակիչ: Մի շարք հատվածներում կան նաև գազամատակարարման հետ կապված խնդիրներ:

«Մենք երեկ Քաղաքաշինության կոմիտեի գործընկերների հետ հրավիրել ենք նաև կամուրջների կառուցման մասնագետների, ովքեր իրականացրել են այն կամուրջների զննությունները, որոնք պահպանվել են, չեն քանդվել: Սակայն փորձել ենք հասկանալ, թե դրանք ինչպիսի վիճակում են: Այսօր վաղ առավոտից մասնագետներն ուղևորվել են այն հատվածներ, որտեղ կամուրջները քանդվել են և այդ բնակավայրերի հետ կապի խնդիր կա, որպեսզի կարողանանք տեսնել, գնահատել, թե ինչ վերականգնողական աշխատանքներ կամ կարճաժամկետ միջոցներ են հնարավոր ձեռնարկել, որպեսզի կամուրջները վերականգնվեն:

Ամբողջ ընթացքում Փրկարար ծառայության աշխատակիցներն աշխատել են և իրականացրել մարդկանց տարհանում: Փրկարար ծառայությունը, մասնավորապես, 429 հայրենակիցների տարբեր հատվածներից դուրս է բերել, որոնց մեծ մասն, իհարկե, մոտ 380-ը՝ Լոռու մարզում, մնացածը՝ Տավուշի մարզում: Աշխատանքները մնացած ուղղություններով շարունակվում են: Այսօր, ինչպես նշեցի, գետերը որոշակի մակարդակով իջել են և մեզ հնարավորություն է տալիս կարգավիճակն ավելի գնահատել և աշխատանքներ տանել: Հիմա այն հինգ բնակավայրերը, որոնք գտնվում են Դեբետ գետի ձախ ափին, այդ բնակավայրերի ճանապարհն է բացվում, որպեսզի կապ հաստատենք, մնացած աշխատանքները հիմնականում ընթացքի մեջ են»,- ասել է ՏԿԵ նախարարը:

Նրա խոսքով՝ մեծ վնասներ է կրել նաև երկաթուղին, ընդհանուր մոտ 2,5 կմ: «Լուրջ վնասներ է պատճառվել և բավական ժամանակ կպահանջի երկաթուղու կապը վերականգնելու ուղղությամբ: Շատ լուրջ վնասներ է կրել Մ6 ճանապարհը, մոտ 8-9 հատվածներում ճանապարհը կամ ամբողջությամբ, կամ մասնակի քանդվել է: Լուրջ վնասներ է պատճառվել Մ4 միջպետական ճանապարհի հինգ հատվածներ, բայց երեկ ամբողջ օրն ափապաշտպան աշխատանքները հնարավորություն տվեցին ճանապարհը թեկուզ վնասված, բայց անցանելի պահպանել: Վաղ առավոտից արդեն հնարավոր է նաև երթևեկել Այրում-Բագրատաշեն հատվածով, շատ մեծ վնասներ չկան և ճանապարհն արդեն երթևեկելի է»,- ասել է օպերատիվ շտաբի ղեկավարը:

Միաժամանակ նշվել է, որ տարհանված քաղաքացիները տեղակայվել են կամ իրենց հարազատների բնակարաններում, կամ հյուրանոցներում: 2 հղի կին բժշկական հետազոտության նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:

ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը զեկուցել է, որ 13 մարտական հաշվարկ 3 օպերատիվ խմբով ափամերձ տարածքներում իրականացնում են փրկարարական գործողություններ:

Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ տարհանված որևէ քաղաքացի կացարանի խնդիր չի ունեցել: «Ընդ որում, այստեղ էլ հատուկ արձանագրեցինք և տեսանք մեր ժողովրդի առանձնահատկությունը, որովհետև, ըստ էության, մեծ մասը տեղավորվել են իրենց հարազատների, բարեկամների, ծանոթների տներում»,- նշել է վարչապետը:

Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ Ալավերդու համայնքապետարանում ստեղծվել է պահեստային կետ, որտեղ կուտակվել է սնունդ՝ տեղահանված անձանց կարիքները բավարարելու նպատակով: Այժմ վարչական ղեկավարների կողմից տեղի է ունենում կարիքների գնահատում, և ըստ դրա՝ կլուծվեն սննդի և մյուս խնդիրները: Նշվել է նաև, որ 50-ից ավել ավտոմեքենաներ ջրածածկ են եղել և հնարավոր է այդ թիվն ավելանա:

Վարչապետ Փաշինյան նշել է, որ նախկինում էլ Ալավերդիում և մյուս հատվածներում ջրհեղեղներ եղել են: «Պարզվեց, որ պաշտոնական արձանագրված տվյալներով՝ Տաշիրում արձանագրվել է 1972 թվականի հուլիսի 5-ին, 1983 թվականի մայիսի 18-ին: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ նախորդ երկու դեպքերում էլ ջրի ծավալներն ավելի շատ են եղել, քան երեկ արձանագրված հեղեղումը: Իսկ Դեբեդ գետի ավազանում և Ալավերդիում մի ջրհեղեղ արձանագրվել է 1959 թվականի մայիսի 19-ին և երկրորդ ջրհեղեղը՝ 1966 թվականի մայիսի 16-ին: Եվ հետաքրքիր է ուղղակի վիճակագրության համար, 1959 թվականի հեղեղումն ավելի ուժեղ է եղել, քան այժմ ունեցած հեղեղումը, իսկ 1966 թվականինը՝ ավելի թույլ է եղել:

Այս առումով մենք, իհարկե, պետք է վերլուծենք փլուզված հատվածների ինժեներական խնդիրները»,- ասել է վարչապետը:

Իր հերթին, Գնել Սանոսյանը նշել է, որ պետք է ընդհանուր վերանայել և գետերի հուներում իրականացնել մաքրման, ինչպես նաև ափապաշտպան և ամրակայման աշխատանքներ: Տեղեկացվել է նաև, որ հեղեղումների հետևանքով փլուզվել են նաև տներ և այլ օբյեկտներ:

Վարչապետը նաև հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են իրականացվելու ավերված հատվածների վերականգնում, վերականգնման կոնկրետ պլան կա՞, ընդհանրապես՝ հաշվարկ կա՞, թե քանի կիլոմետր է ավերվել ամբողջովին և քանի կիլոմետր ճանապարհ է, որ մասնակի է վնասվել:

«Միգուցե, կիլոմետրերով մեծ չեն՝ 20 մետր, 50 մետր հատվածներ են վնասված, բայց հատկապես Մ6 ճանապարհը շատ վնասվածքներ ունի՝ հաշվի առնելով, որ 3-4 հատվածներում ամբողջ ճանապարհը չկա: Ուստի ծավալներն էլ են մեծ լինելու: Ավելի հեշտ կլինի վերականգնել Մ4 ճանապարհի վնասված հատվածները՝ հաշվի առնելով, որ մասնակի են վնասումները»,- զեկուցել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և հավելել, որ Մ6 ճանապարհին իրականացվող աշխատանքները երկար ժամանակ և ռեսուրս կպահանջեն:

Վարչապետը հանձնարարել է Մ6 ճանապարհի վերականգնման հետ կապված նույնպես հրատապության սկզբունքով գործել:

Հետաքրքրվելով կտրված գյուղերի հետ կապված վիճակով՝ վարչապետը հանձնարարել է ուղղաթիռներով ապրանքների մատակարարումներ ապահովել: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կարճաժամկետ կարիքները գույքագրել և հրատապության ռեժիմով իրականացնել, ինչպես նաև միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների գույքագրում իրականացնել: «Բայց ընդհանուր առմամբ, հիմա կարևոր է, որպեսզի կարողանանք վնասների օբյեկտիվ հաշվարկ իրականացնել»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը: Գնել Սանոսյանի զեկուցմամբ՝ բնակավայր առ բնակավայր կամ ճամփեզրին առկա շենք-շինությունների վերաբերյալ տեղեկատվություն է հավաքագրվում:

Նիստի ընթացքում կարևորվել է նաև միջազգային աջակցությունը՝ առկա խնդիրների լուծման գործում:

Ամփոփելով՝ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կատարված օպերատիվ աշխատանքի համար և հավելել. «Ըստ էության, ես երեկ բոլոր տեղերում եղել եմ, տեսա, որ մեր ծառայությունները, մարմինները՝ տեղական ինքնակառավարման մարմինները, մարզպետարանները, փրկարար ծառայությունն օպերատիվ ձևով արձագանքել են, աշխատել են: Քաղաքացիների հետ շփվելուց էլ ասացի, ու իրենք էլ կիսեցին այդ տեսակետը, որ այս աղետի վնասները և հետևանքները կարող էին շատ ավելի ծանր լինել, բայց նաև օպերատիվ աշխատանքը, որ ուշ երեկոյից, կեսգիշերից բոլոր մարմինները ճշգրիտ ժամանակին արձագանքել են, մեզ հնարավորություն է տվել, որպեսզի հնարավորինս մեղմվի այն վնասը, որ աղետը կարող էր տալ:

Հիմա, այո, պետք է կենտրոնանանք, ինչպես պարոն Սանոսյան, երեկ հանձնարարեցի, երեք շերտի բաժանենք՝ կարճաժամկետ կարիքներ՝ արագ արձագանք, միջնաժամկետ կարիքներ և երկարաժամկետ: Պետք է հետևություններ անենք նաև մեր ճանապարհաշինական, քաղաքաշինական ստանդարտների մեջ, եթե ինչ-որ վերանայումներ պետք է անենք՝ այս աղետի հետևանքները վերլուծելով, այս աշխատանքն էլ անպայման պետք է արվի:

Իհարկե, օպերատիվ շտաբը պետք է դառնա այն կենտրոնը, որտեղ տեղեկատվությունը կենտրոնանում է և համապատասխան ձևով արդեն ձեր առաջարկներով նաև հանձնարարականներ կտրվեն, որպեսզի այդ բոլոր ուղղություններով մենք շարունակենք նաև երկարաժամկետ աշխատանքը»:

Հեղեղումների հետևանքով ներկայումս զոհերի թիվը 4 է:

Դիտումների քանակ72
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ 12:4005 Սեպ, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները Կիևում կլինեն սեպտեմբերի 16-ին. Զելենսկի 12:2705 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի երեք վարչական շրջաններում 12:1305 Սեպ, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ 12:0605 Սեպ, 2026
  • Թրամփը հաստատել է, որ իր բանագնացները կմեկնեն Մոսկվա և Կիև 11:4805 Սեպ, 2026
  • Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3205 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 11:2705 Սեպ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը 11:2105 Սեպ, 2026
  • Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը 11:1605 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում 11:0605 Սեպ, 2026
  • Դրվագներ ՀՀ բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից 10:4805 Սեպ, 2026
  • Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու բարձր պարունակություն է գրանցվել 09:5105 Սեպ, 2026
  • Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ 09:2805 Սեպ, 2026
  • Երևանում օդի որակը․ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:0405 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է 08:4205 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1505 Սեպ, 2026
  • Քաղաքը կարդում է. Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 01:0305 Սեպ, 2026
  • Պետությունն անվճար փորձաքննության է ենթարկում գյուղնշանակության հողերը 00:3605 Սեպ, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը 00:1105 Սեպ, 2026
  • Գնումները խրախուսող նոր որոշում. ինչ է փոխվում ԱԱՀ վերադարձի կարգում 23:3904 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը՝ Tour of Armenia-ն 23:2004 Սեպ, 2026
  • Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով 23:0004 Սեպ, 2026
  • Պետությունը գնահատում է փրկարարի աշխատանքը. ՆԳ նախարար 22:4804 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովին 22:3904 Սեպ, 2026
  • Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում ԱԱԾ շենքին 22:2504 Սեպ, 2026
  • Արման Պողոսյանն ու Ավագ Ավանեսյանն ազատվել են պաշտոններից 22:1104 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0404 Սեպ, 2026
  • Ջրային կոմիտեն կվերակազմակերպվի և կանցնի կառավարության ուղղակի ենթակայությանը 21:5104 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում 21:3204 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայկական 300-ից ավելի ապրանք՝ առանց մաքսատուրքի․ ինչ է փոխվում ԵՄ շուկայում 21:0004 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացներն այս շաբաթավերջին կայցելեն Մոսկվա և Կիև. Axios 20:4204 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3504 Սեպ, 2026
  • Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի ԱԾ ղեկավար Պոկլադի գրասենյակին 20:2804 Սեպ, 2026
  • Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը 20:2304 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 4. 2026 20:1804 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն առանձնանշել են համագործակցության հեռանկարային ոլորտները 20:1304 Սեպ, 2026
  • Կուբան մեղմացնում է օտարերկրացիների համար բիզնեսի պայմանները 20:0904 Սեպ, 2026
  • ԱՄԷ շուկան բաց է հայկական ձկնամթերքի համար. արտահանման ծավալը շեշտակի աճել է 20:0304 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.09.2026 19:5704 Սեպ, 2026
  • ԵՄ-ն միացել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման արշավին 19:5104 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը 19:4204 Սեպ, 2026
  • ՌԴ-ում փակվող դռների փոխարեն ԵՄ-ն կանաչ լույս է վառում հայկական արտադրանքի առաջ 19:3604 Սեպ, 2026
  • Օմանը հրաժարվել է Իրանի հետ վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար. The New York Post 19:3004 Սեպ, 2026
  • Բյուջե քաղաքացիների համար 19:2104 Սեպ, 2026
  • Պետությունն այն փրկարարի կողքին է, որը հանուն այլ մարդու կյանք փրկելու կարևոր առաքելության շարունակում է վտանգի տակ դնել սեփական կյանքը․ ՆԳ նախարար 19:1104 Սեպ, 2026
  • ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ 19:0504 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Նոր շուկաներ՝ նոր հնարավորություններ․ ՀՀ-ից ԱՄԷ ձկան արտահանումը հասել է 60 տոննայի 19:0004 Սեպ, 2026
  • Ապօրինի օտարել է 50 հեկտար հողատարածք. մեղադրյալի աթոռին Շողակաթի նախկին համայնքապետն է 18:5504 Սեպ, 2026
  • Սլովակիան չի աջակցի ԵՄ-ում վետոյի իրավունքից հրաժարվելուն. Ֆիցո 18:4404 Սեպ, 2026
  • Մենք պետք է ՀՀ-ում կարողանանք ջրի շուկա ձևավորել. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին 18:3504 Սեպ, 2026
  • Չեխիան կարևոր գործընկեր և վստահելի կամուրջ է. ՀՀ նախագահ 18:2404 Սեպ, 2026
  • Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է 18:1204 Սեպ, 2026
  • Սեռական խնդիրների մասին պետք է խոսել 18:1004 Սեպ, 2026
  • Ֆոլկլենդյան կղզիները բրիտանական են, քանի որ կղզիների ժողովուրդն ընտրել է լինել բրիտանացի. ՄԲ ՊՆ 18:0304 Սեպ, 2026
  • Նոր նշանակում Քննչական կոմիտեում 17:5404 Սեպ, 2026
  • Մեզ անհրաժեշտ է ժամանակակից, տեխնոլոգիական, մրցունակ և արտահանմանն ուղղված արդյունաբերություն. Տիգրան Գասպարյան 17:4804 Սեպ, 2026
  • Եվրոպական մի քանի երկիր փորձում է ազատվել անօրինական ներգաղթյալներից. Reuters 17:4004 Սեպ, 2026
  • ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն, երկաթուղային և ավտոմոբիլային ոլորտներում համագործակցության հնարավորությունը 17:3304 Սեպ, 2026
  • Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ 17:2704 Սեպ, 2026
  • Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են աշխատանքի անցնել ՆԳ նախարարությունում 17:2004 Սեպ, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում իրականացվել է 218 համալիր հարկային ստուգում. հայտնաբերվել է 33․9 մլրդ դրամի հարկային պարտավորություն 17:1204 Սեպ, 2026
  • Ուկրաինան մտադիր է փակել Ռուսաստանի օդային տարածքը, և այդ ծրագիրն արդեն գործում է. Wall Street Journal 17:0304 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Կեղծ աճուրդներ ու միլիոնների վնաս․ ինչպես են Շողակաթում համայնքային հողերը վաճառվել 17:0004 Սեպ, 2026
  • Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով 16:5404 Սեպ, 2026
  • «Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ 16:3604 Սեպ, 2026
  • Այնթապի պղնձագործական արվեստի հետքերով 16:3004 Սեպ, 2026
  • Ակունքում սուրճի և տոմատի հյութի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել 16:1804 Սեպ, 2026
  • Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ» սահմանող օրինագծի քննարկումն արգելափակվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 16:0904 Սեպ, 2026
  • ՄՍՇՊՀ-ն 15.2 մլն դրամով տուգանել է «Տիգրան Մեծ» շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ին 16:0504 Սեպ, 2026
  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները հետազոտական աշխատանքներ են կատարել «Խաչաձոր» տեղամասում 15:5404 Սեպ, 2026
  • Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ 15:4304 Սեպ, 2026
  • ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը 15:3704 Սեպ, 2026
  • Yandex Go-ի վարորդների համար նոր կարգավորումներ․ ինչ է փոխվել 15:2604 Սեպ, 2026
  • Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումը 15:1404 Սեպ, 2026
  • Գորիսում «Պանիր Չանախ»-ի արտադրությունը կասեցվել է․ հայտնաբերվել են խախտումներ 15:0504 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Ջրի ցանկացած տեղաշարժ 21-րդ դարում փորձ է արվում օգտագործել. վարչապետ | 04.09.2026 15:0004 Սեպ, 2026
  • Գեղարքունիքում աշնանացան ցորենի բարձր բերք են սպասում 14:5204 Սեպ, 2026
  • Կարճատեսություն և ծննդաբերություն 14:3304 Սեպ, 2026
  • Պուտինի և Զելենսկու միջև թշնամանքը խանգարում է ավարտել պատերազմը. Թրամփ 14:2104 Սեպ, 2026
  • Շատ երկրներ են մասնավոր կարգով օգնում Իրանի մեկուսացման ջանքերին. Վենս 14:0904 Սեպ, 2026
  • Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան 13:5304 Սեպ, 2026
  • Մրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 13:4604 Սեպ, 2026
  • Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին 13:3604 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները 13:2704 Սեպ, 2026
  • Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը 13:2104 Սեպ, 2026
  • Փրկարարի աշխատանքը գրավիչ դարձնելու համար քաղաքականության փոփոխության անհրաժեշտություն կա. վարչապետ 13:0704 Սեպ, 2026
  • Լուրեր 13։00 | Առաջիկայում աշխարհը կարող է բախվել անոմալ շոգերի և նոր բնական աղետների. ՄԱԿ 13:0004 Սեպ, 2026
  • Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ 12:5504 Սեպ, 2026
  • Հարավային Կորեան քննարկում է Հորմուզի նեղուց զորքեր ուղարկելու հնարավորությունը 12:4904 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և Տոմիո Օկամուրան քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հնարավորությունները 12:4104 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 12:3304 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում 12:2504 Սեպ, 2026
  • Բեսենթը ողջունել է ԵՄ-ի միացումը ԱՄՆ-ի գլխավորած «Տնտեսական վտարանդի» գործողությանը 12:1704 Սեպ, 2026
  • Ի պատիվ ՀՀ նախագահի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունից տրվել է պաշտոնական ճաշ 12:0404 Սեպ, 2026
  • Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Սոչիի և Սիրիուս գյուղի վրա, հրկիզվել է նավթաբազան 12:0004 Սեպ, 2026
  • Պարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատված 11:4104 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին 11:2604 Սեպ, 2026
  • Գյումրիում հանրային սննդի կետերից մեկը չի աշխատի 11:2104 Սեպ, 2026
  • Շնորհակալություն ձեզ՝ անձնվեր ու բարեխիղճ ծառայության համար. Արամ Ղազարյանի ուղերձը Փրկարարի օրվա առիթով 11:0804 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Փոլա Ուայթ-Քեյնը քննարկել են հավատքի դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործում 10:5804 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015