• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Քաղաքակիրթ աշխարհը հաշվի է նստում հենց Նիկոլ Փաշինյանի հետ. Ավետիս Բաց հարթակ. Քաղաքակիրթ աշխարհը... 20:38
Զինված հակամարտությունների գոտիներում գրանցվել են ադրբեջանցիների զոհվելու դեպքեր. «Հարևաններ» Զինված հակամարտությունների գոտիներում գրանցվել... 19:41
Հետընտրական ի՞նչ գործընթացներ են սպասվում | Աննա Դանիելյանի հարցազրույցը Ռոբերտ Ղևոնդյանի հետ Հետընտրական ի՞նչ գործընթացներ են... 19:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. արդարադատության նախարարություն
Քաղաքականություն
14:1420 Մայ, 2024

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. արդարադատության նախարարություն

«Ազատություն» ռադիոկայանը» 2024 թ. մայիսի 17-ին հրապարակել է «Ադրբեջանին են անցնում դե յուրե ՀՀ տարածքներ. սահմանադրագետ» վերտառությամբ տեսանյութ (հասանելի է հետևյալ հղմամբ https://www.youtube.com/watch?v=hgVApyizqJE), որում սահմանադրագետ Վարդան Պողոսյանը մի շարք մոլորեցնող թեզեր է հնչեցրել, ընդ որում՝ արտահայտված մտքերը որոշակի տարածում ունեն նաև այլ հարթակներում, ինչով պայմանավորված՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հարկ են համարում ստորև անդրադառնալ տեսանյութում ներկայացվող փաստարկներին:
 
Փաստարկ 1. Որպես Ադրբեջանի Խեյրումլի գյուղի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելության փաստարկ ներկայացվում են «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի կարգավորումները, որոնցում արտացոլված է Կիրանց համայնքի վարչական սահմանի նկարագրությունը, ըստ որի՝ Կիրանց գյուղական համայնքը սահմանակից է Բերքաբեր գյուղական համայնքին։
 
Պատասխան - Այս առնչությամբ հարկ է փաստել, որ տեսանյութում ցուցադրվող և վկայակոչվող օրենքի կարգավորումները ուժը կորցրած են ճանաչվել 09․06․2017 թ., այսինքն` սահմանազատման աշխատանքների իրականացման պահին տվյալ օրենքում այլևս առկա չի եղել Կիրանց համայնքի վարչական սահմանի նշված նկարագրությունը, մինչդեռ այդ մասին որևէ խոսք չկա տեսանյութում՝ այդպիսով հասարակության մոտ ստեղծելով թյուր տպավորություն այն մասին, որ ցուցադրվում և վկայակոչվում են գործող օրենսդրական կարգավորումներ։ Այնուամենայնիվ, անգամ ներկայացված պնդումն առ այն, որ Կիրանց համայնքը արևելքից «Բ»-«Գ» հատվածով սահմանակից է Բերքաբերին, ամենևին չի նշանակում, որ դա ներառել է Ադրբեջանական Խեյրումլի գյուղի տարածքը, քանի որ Կիրանց բնակավայրի՝ Բերքաբերին սահմանակից համարվելու համար Խեյրումլի գյուղը ներառելը պարտադիր պայման չէ։
 
Բացի այդ, անվիճարկելի փաստ է, որ գոյություն է ունեցել Ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող Խեյրումլի գյուղը, և Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզներով, այդ թվում՝ ԽՍՀՄ ԳՇ 1976 թ․ տեղագրական քարտեզով այդ գյուղը ունեցել է հստակ տարածք, և քարտեզով արտացոլված է դրա պատկանելությունը Խորհրդային Ադրբեջանին։ Հետևաբար, Խեյրումլիի տարածքը որևէ պարագայում չի կարող դիտարկվել որպես Կիրանց բնակավայրի տարածք։
 
Փաստարկ 2. Անդրադառնալով 1988 թ․ հունվարի 12-ին ՀԽՍՀ և ԱԽՍՀ Նախարարների խորհուրդների փոխնախագահների կողմից հաստատված արձանագրությանը` նշվում է, որ Խորհրդային Միության տարիներին երկու երկրների կառավարությունները ունեցել են սահմանը որոշելու իրավասություն:
 
Պատասխան - Նախ անհրաժեշտ է ընդգծել, որ հղում չի կատարվում և չի էլ կարող կատարվել որևէ իրավական նորմի, որը խորհրդային հանրապետությունների կառավարություններին նման իրավասությամբ կօժտեր։ Միութենական հանրապետությունների միջև սահմանը որոշելու իրավասությունը ՀԽՍՀ և ԱԽՍՀ կառավարություններին վերապահված չլինելու մասին է վկայում նաև հենց քննարկվող արձանագրությունը. օժտված չլինելով համապատասխան իրավասությամբ` Նախարարների խորհուրդների փոխնախագահները չեն ավարտել աշխատանքները, այլ պայմանավորվել են սահմանագծման արդյունքում կազմվելիք քարտեզը ներկայացնել երկու երկրների ԳԽ նախագահություններին և Պետական երկրաբանական հսկողության տարածքային ստորաբաժանումներին հերթապահություն վարելու համար, ինչը չի արվել։
 
Փաստարկ 3. ԽՍՀՄ ԳՇ 1976 թ․ քարտեզը որևէ իրավական հիմք չունի, քանի որ որևէ պայմանագիր այդ տարիներին ՀԽՍՀ-ի և ԱԽՍՀ-ի միջև չի եղել։
 
Պատասխան - Վ․ Պողոսյանը չի վկայակոչում այն հանգամանքը, որ հենց 1976 թ․ քարտեզի վրա առկա ԽՍՀՄ Պետական երկրաբանական հսկողության տարածքային տեսչությունների (այդ թվում՝ Անդրկովկասի) ղեկավարների ստորագրություններով հավաստվում է, որ դրանց վրայի սահմանագիծը համապատասխանում է 1969 թ․ ՀԽՍՀ և ԱԽՍՀ ԳԽ նախագահությունների որոշումների սահմանագծին։ Այսինքն՝ 1969 թ․ և 1976 թ․ քարտեզների սահմանագիծը նույնական է, իսկ 1969 թ․ սահմանագիծը ընկած է նաև անընդհատ վկայակոչվող 1988 թ․ արձանագրության և դրան նախորդող սահմանագծման աշխատանքների հիմքում։ Ինչ վերաբերում է 1988 թ․ արձանագրությունների իրավական ուժին, ապա հարկ է փաստել, որ 1988 թ․ հունվարի 12-ի ստորագրված արձանագրությամբ նախատեսված գործընթացի հետագա քայլերը չեն իրականացվել՝ համապատասխան քարտեզ չի կազմվել, փաստաթղթերը չեն փոխանցվել ԳԽ նախագահություններին հաստատման և Պետական երկրաբանական հսկողության տարածքային ստորաբաժանումներին հերթապահություն վարելու համար։ Արդյունքում՝ արձանագրությամբ նախատեսվող գործընթացը մնացել է անավարտ և իրավական ուժ չի ստացել։
 
Փաստարկ 4. Կիրանց բնակավայրի բնակիչներին Կադաստրի կոմիտեի կողմից իրավունքի գրանցման վկայականներ են տրամադրվել, հետևաբար այդ տարածքները ՀՀ տարածքներ են:
 
Պատասխան - Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս։
 
Փաստարկ 5. Պետական սահմանը կարող էր սահմանազատվել միայն ամբողջ սահմանի վերաբերյալ համաձայնության հասնելուց հետո՝ միջազգային պայմանագրի հիման վրա:
 
Պատասխան - Հարկ ենք համարում փաստել, որ իրականացվող գործընթացն իրենից ներկայացնում է պետական սահմանի վերարտադրության, այլ ոչ թե նոր սահմանի գծման գործընթաց։ Ներկայումս 1969 թ․ ՀԽՍՀ և ԱԽՍՀ ԳԽ նախագահությունների որոշումներով հաստատված փաստաթղթերի և դրանց հիման վրա կազմված քարտեզներով առաջնորդվելով՝ վերարտադրվում է երկրների միջև ԽՍՀՄ տարիներին փոխհամաձայնեցված սահմանը՝ Ալմա Աթայի հռչակագրով փոխհամաձայնեցված սկզբունքների հիման վրա։ Հարկ է նկատել նաև, որ երկու երկրների հանձնաժողովների 2024 թվականի ապրիլի 19-ի հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությամբ մատնանշված է, որ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը: Իսկ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է արդեն հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը վավերացման ենթակա կլինի ՀՀ Ազգային ժողովի կողմից:
 
Հետևաբար իրականացվող գործընթացն ամբողջությամբ իրավաչափ է: Իրականացվող գործընթացի շրջանակում առաջիկայում նաև երկու հանձնաժողովները կհամաձայնեցնեն հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը և կներկայացնեն խորհրդարանների հաստատմանը։
Դիտումների քանակ528
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ապատեղեկատվական գրոհ՝ ընտրությունից առաջ և ընտրության օրը. կլինի նաև հետընտրական գրոհ. փորձագետ 15:5710 Հնս, 2026
  • Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց 15:4810 Հնս, 2026
  • Առանձին շրջաններում՝ անձրև, ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 15:4010 Հնս, 2026
  • Ամերիկյան և իրանական ուժերը փոխադարձ հարվածներ են հասցրել 15:2910 Հնս, 2026
  • «Եփած բրինձ» խոհարարական արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ 15:1910 Հնս, 2026
  • Ֆրանսիան և Իտալիան արգելել են Իսրայելի ֆինանսների և անվտանգության նախարարների մուտքը երկիր 15:0610 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Սա դեռ վերջնական պատկերը չէ, սակայն տենդենցը հստակ է. Ալեքսանյանը՝ վերահաշվարկի մասին 15:0010 Հնս, 2026
  • Կատարողականը՝ 92.8%, ծախսերի աճը՝ 14%. Արթուր Պողոսյանը ներկայացրել է 2025-ի բյուջեի կատարման հաշվետվությունը 14:5710 Հնս, 2026
  • Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. Նարեկ Սարգսյան 14:4710 Հնս, 2026
  • ԱԺ-ում քննարկվել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի կատարման՝ 2025-ի հաշվետվությունը 14:3910 Հնս, 2026
  • Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 20 մլն դրամ գրավով 14:2810 Հնս, 2026
  • Գիշերը Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է դրոններով 14:2110 Հնս, 2026
  • Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ 14:1210 Հնս, 2026
  • Ունենք շուրջ 115 քրեական վարույթ, և հարցաքննության ընթացքում որևէ անձ չի ասել, թե ձայնագրությունը կեղծված է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 14:0510 Հնս, 2026
  • 2025-ին ԱԺ բյուջեն կատարվել է 98,4 տոկոսով, ճշտված բյուջեի և կատարված ծախսի միջև շեղումը՝ 118,442,500 դրամը, փոխանցվել է պետբյուջե 13:5810 Հնս, 2026
  • Հրապարակված ձայնագրությունների մասով չունենք որևէ դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան 13:5110 Հնս, 2026
  • Տաշիրում պանրի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել 13:4410 Հնս, 2026
  • Եռագլխի նախաձեռնած վերահաշվարկների և ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից դարձել են 49,9%. Վահագն Ալեքսանյան 13:3810 Հնս, 2026
  • Ուկրաինան դրոններով ու հրթիռներով հարվածում է Ռուսաստանի նավթային և գազային օբյեկտներին 13:3110 Հնս, 2026
  • ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ծախսերը կազմել են 22,5 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 96 տոկոսը 13:2310 Հնս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը 13:1510 Հնս, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան 13:0810 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Մինչև ընտրությունները ստեղծվել էր հաքերային 2 խմբավորում. փորձագետ 13:0010 Հնս, 2026
  • Ընտրակաշառքին առնչվող վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել 240-ից ավելի անձի նկատմամբ, 100-ը կալանավորված են. Նահապետյան 12:5710 Հնս, 2026
  • Առաջիկա 2 շաբաթում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մասով վերջնական որոշումը կունենանք և ձեռնամուխ կլինենք նոր ՔԿՀ-ի կառուցման աշխատանքներին. Գալյան 12:5010 Հնս, 2026
  • Ունենալու ենք նոր բացահայտումներ, իրականացնելու ենք խուզարկություններ, ձերբակալություններ. Նահապետյանը՝ ընտրակաշառքի դեպքերի մասին 12:4410 Հնս, 2026
  • ՔԿՀ-ներում քվեարկության արդյունքները ժողովրդավարության արտացոլումն են. Գալյան 12:3810 Հնս, 2026
  • Արթուր Նահապետյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3210 Հնս, 2026
  • Հորմուզի նեղուցում իրադրությունը լարված է 12:3210 Հնս, 2026
  • Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն. Գալյան 12:2810 Հնս, 2026
  • Փաստ է՝ գոյություն ունեն իրավիճակներ, որ քաղաքական ուժերը դիմում են ենթադրյալ հանցավոր արարքների կատարմանը. Գալյան 12:2310 Հնս, 2026
  • Երեկ քննարկել ենք Սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը. Գալյան 12:1210 Հնս, 2026
  • ՀՀ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը 12:0910 Հնս, 2026
  • Ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են. ԿԸՀ նախագահը՝ ԱԺ ընտրությունների մասին 12:0510 Հնս, 2026
  • Վահագն Հովակիմյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5710 Հնս, 2026
  • ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների 11:5110 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:4510 Հնս, 2026
  • Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ 11:3810 Հնս, 2026
  • Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 11:2710 Հնս, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 3 անհայտ կորած. ՆԳՆ 11:0610 Հնս, 2026
  • Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:5210 Հնս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը 10:4210 Հնս, 2026
  • 2025 թվականի ընթացքում մերժվել են 805 անձանց քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Խաչատուր Պողոսյան 10:3110 Հնս, 2026
  • Գյումրու բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 10:2110 Հնս, 2026
  • Լուրեր 10։00 | Ռուսաստանաբնակ բլոգերը կկալանավորվի ընտրակաշառք տալու համար | 10.06.2026 10:0010 Հնս, 2026
  • Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի 09:3210 Հնս, 2026
  • Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի 09:1210 Հնս, 2026
  • Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Շիրակի մարզում․ հասցեներ 08:5210 Հնս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:3710 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0910 Հնս, 2026
  • Բուլղարիան բարձր է գնահատում Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին և ժողովրդավարական բարեփոխումներին․ Պոլենդակով 01:0310 Հնս, 2026
  • «Արմենիա» միջազգային օդանավակայանները 2026-ի 3 ամսում 1 մլրդ 999 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:4610 Հնս, 2026
  • Ճշգրտումների և վերահաշվարկների արդյունքով ամենաշատն ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները․ Ալեքսանյան 00:2410 Հնս, 2026
  • «Քիմիայի մոլ»՝ Մայր բուհում 00:0010 Հնս, 2026
  • Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ 23:4209 Հնս, 2026
  • Կրեմլի քարոզչությունը փորձում է կասկածի տակ դնել ՀՀ ընտրության արդյունքը 23:1609 Հնս, 2026
  • Վերահաշվարկվում են մի քանի տասնյակ ընտրատեղամասերի արդյունքները 23:0009 Հնս, 2026
  • Պետք է մեխանիզմներ մշակվեն ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համար. վարչապետ 22:4309 Հնս, 2026
  • Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե 22:2709 Հնս, 2026
  • Միկա Բադալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նա կկալանավորվի 22:1809 Հնս, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0309 Հնս, 2026
  • Արգիշտի Մեխակյանը շինարարական կազմակերպությունների հետ քննարկել է ընթացիկ ծրագրերը 21:5809 Հնս, 2026
  • Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ 21:3809 Հնս, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 21:3009 Հնս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Ինչ է հրահանգել Կրեմլը ռուսական ԶԼՄ-ներին.«Մեդուզա»-ի բացահայտումը 21:0009 Հնս, 2026
  • 115 քրվարույթ՝ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առիթով. ՀԿԿ 20:5709 Հնս, 2026
  • Մի փորձեք նվաստացնել օլիգարխիկ կլանի ու անսահմանափակ փողի մեշոկների ջախջախումը. Ալեքսանյան 20:4909 Հնս, 2026
  • Սնունդը ոչ մի դեպքում չպետք է վնասի սպառողին 20:4309 Հնս, 2026
  • Իսրայելը պատրաստ է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. ՑԱՀԱԼ 20:3709 Հնս, 2026
  • Անահիտ Մանասյանն ԱԺ-ում ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմի 2025 թվականի ծախսերի և եկամուտների կատարողականի հաշվետվությունը 20:2909 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.06.2026 20:2309 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին 20:1509 Հնս, 2026
  • Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ 20:1009 Հնս, 2026
  • Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը 35 տարեկան է 20:0609 Հնս, 2026
  • Ազովի ծովում առևտրային 2 նավերին ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհված ադրբեջանցիների թիվը հասել է վեցի 19:5909 Հնս, 2026
  • Եթե մի տեղ պատերազմ է լինում, մարդիկ ՀՀ քաղաքացիության համար հերթ են կանգնում. Անդրանիկ Քոչարյան 19:4709 Հնս, 2026
  • Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 19:3909 Հնս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց ձորի մարզերում 19:2809 Հնս, 2026
  • Լեհաստանը չի արգելափակի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը. Տուսկ 19:1709 Հնս, 2026
  • Արարատի մարզում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ 19:0609 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | ԳՇ պետն անդրադարձել է ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիների՝ վարժական հավաքներին մասնակցելու հարցին 19:0009 Հնս, 2026
  • Առաջիկա ժամերին Վանաձոր համայնքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ 18:5209 Հնս, 2026
  • Ռադևը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ 18:4909 Հնս, 2026
  • Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում 18:4409 Հնս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կարապետ Գուլոյանի նկատմամբ 18:3509 Հնս, 2026
  • Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը. Ղրղզստանի նախագահ 18:2709 Հնս, 2026
  • Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ 18:1709 Հնս, 2026
  • Իրանի հետ համաձայնագրի ճանապարհին որևէ լուրջ խոչընդոտ չկա. Թրամփ 18:1609 Հնս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի այցը Սյունիք՝ հայ-ամերիկյան գործընկերության խորացման օրակարգով 18:1209 Հնս, 2026
  • Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է 18:0609 Հնս, 2026
  • Վարչապետ Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե 17:5709 Հնս, 2026
  • Հաղթանակ թաղամասում թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է օտարերկրացի 17:4909 Հնս, 2026
  • Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ. Սթիվեն Դաութի 17:3809 Հնս, 2026
  • Թալիբներին արգելել են սմարթֆոններ օգտագործել 17:3609 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են 17:2409 Հնս, 2026
  • Հայկական կարոտ՝ ամերիկյան բեմում 17:1109 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել 17:0009 Հնս, 2026
  • Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ 16:5409 Հնս, 2026
  • Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե 16:4109 Հնս, 2026
  • Պատրաստ ենք էլ ավելի զարգացնել Կիպրոս-Հայաստան հարաբերությունները. Նիկոս Քրիստոդուլիդիս 16:3509 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015