• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրակարգում «Իրան-ԱՄՆ փխրուն հրադադարն է» Օրակարգում «Իրան-ԱՄՆ փխրուն հրադադարն է» 19:36
Անթույլատրելի է ողբերգական պատահարի հանգամանքն օգտագործելով՝ տարածել ապատեղեկատվություն. Նարեկ Սարգսյան Անթույլատրելի է ողբերգական պատահարի... 15:20
«Նիսսան»-ը հանդիպակաց գոտում բախվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսին. ՔԿ-ն հերքում է ապատեղեկատվությունը «Նիսսան»-ը հանդիպակաց գոտում բախվել... 14:55
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ, և ես այդ հարցի պատասխանը չունեմ. Փաշինյան
Քաղաքականություն
23:1422 Ապր, 2024

Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ, և ես այդ հարցի պատասխանը չունեմ. Փաշինյան

The Telegraph և The Critic-ի թղթակից Մայքլ Մոսբաքերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետևյալ հարցն է ուղղել.

«Անվտանգության ձեր ներկայիս համակարգն արդյունավետ չի եղել, Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագիրը չի օգնել Հայաստանին Ադրբեջանի հետ վերջին հակամարտության ժամանակ: Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս է այդ հարաբերությունը շարունակվելու, ՀԱՊԿ-ում անդամակցությունն ի՞նչ օգուտ է բերում Հայաստանին, ռուսական ռազմաբազաների ապագան ձեր երկրում ինչպիսի՞ն է լինելու»:

Ի պատասխան` վարչապետը նշել է.

«Գիտեք՝ տարածաշրջանային անվտանգության հետ կապված խնդիրները մենք պատկերացնում ենք հասցեագրել խաղաղության գործընթացի շրջանակում: Ընդ որում՝ շատ կարևոր է ընդգծել, որ հիմա խաղաղության գործընթացն ինքը միայն խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը չէ, որն արվում է: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում՝ անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից, և մենք պետք է գնանք այդ ճանապարհով: Ինչ վերաբերվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, այդտեղ ֆունդամենտալ խնդիր է առաջացել, որովհետև տեսեք, ըստ էության, մենք նույնիսկ Ադրբեջանի հետ կարողացել ենք սկզբունքային համաձայնություն ձեռք բերել հետևյալի մասին, որ մենք միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիմա վրա և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը վերցվում է որպես քաղաքական հենք՝ սահմանազատման գործընթացի համար: Ես ուզում եմ մենք արձանագրենք, ի՞նչ է սա նշանակում գործնականում:

1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը մեր քննարկվող հարցերի տեսակետից ունի երկու շատ կարևոր արձանագրում, առաջինը, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և դա պայմանավորվել են նախկին Խորհրդային Միության 12 հանրապետությունները, այսինքն՝ բոլոր հանրապետությունները, բացառությամբ մերձբալթյան երկրների, որոնք այդ պահին արդեն անկախացել էին, և նախկին խորհրդային հանրապետությունների միջև արձանագրված վարչական սահմանները վեր են ածվում պետական սահմանի: Այսինքն՝ մենք հիմա հստակ գիտենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանները որտեղով են անցնում և շատ կարևոր է, որ մենք Ալմա-Աթայի հռչակագիրը վերցնում ենք որպես սահմանազատման գործընթացի քաղաքական հիմք: Սա նաև կարևոր բան է նշանակում, որ մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման պետք է չգծենք, ընդամենը պետք է գետնի վրա վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին և Խորհրդային Միության սահմաններում ունեցել են դե յուրե իրավական հիմք:

Հիմա ի՞նչ կապ ունի այս ամենը ՀԱՊԿ-ի հետ: Իսկ կապը շատ ուղղակի է, որ ահա՝ Ալմա-Աթայի հռչակագրով՝ վարչական սահմաններով արձանագրված սահմանները նաև Հավաքական անվտանգության պատասխանատվության կազմակերպության պատասխանատվության գոտի են: Ի՞նչ է դա նշանակում, որ եթե այդ սահմանը խախտվում է՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգային մեխանիզմը պետք է գործարկվի:

Հիմա ի՞նչ խնդիր է առաջացել մեր և ՀԱՊԿ-ի հարաբերություններում: Խնդիրը հետևյալն է, երբ այդ սահմանները խախտվել են 2021թ. մայիսին, 2021թ. նոյեմբերին, 2022թ. սեպտեմբերին և Հայաստանը սահմանված կարգով ձեռնարկել է ճգնաժամային իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արձագանքի մեխանիզմներ, այդ մեխանիզմները չեն գործարկվել այն պատճառաբանությամբ, որ սահմանները դելիմիտացված չեն: Եվ Ռուսաստանի Դաշնությունից էլ վերջերս նման հայտարարություն է հնչում, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի գործարկվել այդ պահին, որովհետև այդտեղ դելիմիտացված սահման չկար կամ սահման չկա, բայց մեր գործընկերները չեն արձանագրել մի կարևոր բան, եթե այդտեղ դելիմիտացված սահման չկա, դա նշանակո՞ւմ է արդյոք, որ չկա նաև Հավաքական անվտանգության պատասխանատվության կազմակերպության պատասխանատվության գոտի, որովհետև սահմանը կա, և բոլորը գիտեն այդ սահմանի տեղը, իսկ, ըստ էության, նրանք ասում են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի Հայաստանի Հանրապետությունում իրենք չենք կարող ցույց տալ:

Սա, կներեք, նշանակում է, որ իրենք ասում են, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, ըստ էության, չկա, որովհետև դելիմիտացված չի, դելիմիտացված չէ նաև, օրինակ՝ սահմանը Ռուսաստանի և Ճապոնիայի միջև: Կներեք, ես գիտեմ, որ մեր գործընկերները նման մտադրություն չունեն, բայց եթե հանկարծ այդպիսի իրադրություն լինի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, օրինակ՝ Ռուսաստանը երկրների հետ ունի չդելիմիտացված սահմաններ, եթե հանկարծ այդպիսի մտադրություն լինի, որ որևէ երկրի զորք մուտք գործի Ռուսաստանի Դաշնության տարածք, չդելիմիտացված սահմաններ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը նշանակում է չպիտի՞ որևէ կերպ արձագանքի: Դա էլ իր հերթին նշանակում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն չկա որպես մեխանիզմ, որի վրա անդամ երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, մյուս երկրները կարող են հույս դնել:

Եվ մեր հարցը հետևյալն է, եթե մենք հույսը դնում ենք մի կազմակերպության վրա, որի վրա չարժե հույս դնել, որովհետև սկզբունքորեն չի կարելի այդ կազմակերպության վրա հույս դնել, և ոչ միայն մենք, այլև մյուսները չեն կարող այդ կազմակերպության վրա հույս դնել, և սա հիմնավորվում է կազմակերպության արձագանքով և անդամ որոշ երկրների հայտարարություններով: Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք շարունակում մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Եվ եթե անկեղծ ասեմ՝ ես այդ հարցի պատասխանը չունեմ»:

Դիտումների քանակ181
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հորմուզի նեղուցը շուտով կբացվի. Թրամփ 20:2811 Ապր, 2026
  • Գենդերային կարծրատիպերը՝ «Ագռավաձոր» ներկայացման առանցքում 20:1911 Ապր, 2026
  • Արայիկ Հարությունյանը ներկա է եղել Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման արարողությանը 20:0411 Ապր, 2026
  • Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի ոսկե մեդալակիր 19:5111 Ապր, 2026
  • Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրում Լիբանանի տարածքում խոցել է «Հըզբոլլահի» մոտ 200 օբյեկտ 19:4211 Ապր, 2026
  • Կրթությունը՝ կոռուպցիայի կանխարգելման կարևոր գործիք. ԿԿՀ կրթական ծրագրին մասնակցել է 15610 քաղաքացի 19:2311 Ապր, 2026
  • «Առողջ երկարակեցություն» ծրագիրը՝ Էջմիածնում 19:0911 Ապր, 2026
  • Իսլամաբադում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները 18:5211 Ապր, 2026
  • Արտադրական սարքավորումների արդիականացում՝ պետության աջակցությամբ 18:3311 Ապր, 2026
  • Ազգային փոքրամասնությունները Հայաստանում իրենց մայրենի լեզուն սովորելու հնարավորություն ունեն 18:1411 Ապր, 2026
  • Վերահաստատել եմ Փարիզի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին. Մակրոնը՝ Էրդողանին 17:5611 Ապր, 2026
  • Էջմիածնում շատացել են թափառող շների հարձակումները. քննարկվում է կացարան հիմնելու տարբերակը 17:3911 Ապր, 2026
  • Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին 17:2311 Ապր, 2026
  • Վարչապետն Ապարանում է 17:1111 Ապր, 2026
  • Չնախատեսված կանգառ Ջրաշենում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:0211 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Կեղծիք է, թե ոստիկանության վթարված ավտոբուսն ուղեկցել է վարչապետի ավտոշարասյանը. ՆԳՆ 17:0011 Ապր, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել՝ «175-ը 175-ի դիմաց» բանաձևով 16:5411 Ապր, 2026
  • Կրակոցներ Էջմիածնում, տուժածներ չկան, կա ձերբակալված 16:3811 Ապր, 2026
  • Ժաննա Անդրեասյանի հանդիպումը ծնողների հետ․ համակարգային փոփոխությունների փուլում յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է 16:2611 Ապր, 2026
  • «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության կլոր սեղանի մասնակիցներին ընդունել է Հիքմեթ Հաջիևը 16:0711 Ապր, 2026
  • ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները ժամանել են Իսլամաբադ 15:5711 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է 15:4311 Ապր, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախաձեռնությամբ կազմակերպված ընդունելությանը 15:3211 Ապր, 2026
  • Անթույլատրելի է ողբերգական պատահարի հանգամանքն օգտագործելով՝ տարածել ապատեղեկատվություն. Նարեկ Սարգսյան 15:2011 Ապր, 2026
  • Վենսը Իսլամաբադում բանակցություններ է վարել Պակիստանի վարչապետի հետ 15:1611 Ապր, 2026
  • «Բաղրամյան» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 376 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:0911 Ապր, 2026
  • «Նիսսան»-ը հանդիպակաց գոտում բախվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսին. ՔԿ-ն հերքում է ապատեղեկատվությունը 14:5511 Ապր, 2026
  • Արվեստի օրվա շրջանակում Երևանում, Արտաշատում և Վանաձորում կանցկացվեն բազմաժանր մշակութային միջոցառումներ 14:4911 Ապր, 2026
  • Միայն երկու պետություն է գումար վճարել Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին». Reuters 14:3711 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 14:2811 Ապր, 2026
  • Հանրապետությունում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով 14:1911 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Վանաձորում է 14:0411 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը 13:5211 Ապր, 2026
  • Չինաստանն ու Հյուսիսային Կորեան պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական համակարգումը 13:3211 Ապր, 2026
  • Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք 13:1011 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Պահպանել երթևեկության կանոնները՝ ողբերգական դեպքերից խուսափելու համար. վարչապետի կոչը 13:0011 Ապր, 2026
  • Հակամարտությունը չի կարող լուծվել առանց Մոսկվայի համար անվտանգության երաշխիքների. Լավրով 12:5911 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Եղվարդ քաղաքում 12:5311 Ապր, 2026
  • Վարչապետը տեսանյութ է հրապարակել Ստեփանավանից 12:4711 Ապր, 2026
  • Ավստրիայի Ազգային խորհրդի բարեկամական խմբի պատվիրակությունը հյուրընկալվել էր ԱԺ-ում 12:3311 Ապր, 2026
  • Ագարակում կասեցվել է «ԱՐՍ-ՕԻԼ»-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքը 12:2311 Ապր, 2026
  • Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է 2026 թ. շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում 12:1211 Ապր, 2026
  • Օդեսայում ռուսական օդային հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, կան վիրավորներ 11:4611 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:3711 Ապր, 2026
  • Վարչապետը Տաշիրում է 11:2611 Ապր, 2026
  • Եթե Իրանի հետ գործարքը չկայանա, ռազմական գործողությունները կվերսկսվեն. Թրամփ 11:1911 Ապր, 2026
  • Ուրախ ավտոբուսի նորամուծությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 11:0511 Ապր, 2026
  • Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ժամանել են Իսլամաբադ 11:0411 Ապր, 2026
  • Աննա Վարդապետյանը մեկնել է Չինաստան՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին 10:2411 Ապր, 2026
  • Բախվել են ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան»-ը, կա 1 զոհ, 12 տուժած 10:1911 Ապր, 2026
  • Նախաճաշեցինք «Գնթունիքում»․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:1111 Ապր, 2026
  • Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հանդիպել է Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ 09:5711 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին 09:3811 Ապր, 2026
  • «Արտեմիս-2» առաքելությունն ավարտված է, «Օրիոն»-ը վերադարձավ Երկիր՝ Լուսնի շուրջ թռիչքից հետո 09:3111 Ապր, 2026
  • Գնում ենք Լոռու մարզ․ Նիկոլ Փաշինյան 09:0211 Ապր, 2026
  • Հրդեհ Արծվանիստ բնակավայրում 08:3511 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:1211 Ապր, 2026
  • ՆԳՆ-ում կանանց ներգրավվածությունն աճում է 01:3611 Ապր, 2026
  • Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակչում է 01:2611 Ապր, 2026
  • Եթե մեկն ասի՝ մեր թեկնածուն Իլոն Մասկն է, սա ընտրողին մոլորեցնել չի՞. ԿԸՀ նախագահի պարզաբանումները 01:1511 Ապր, 2026
  • Իրանի պատվիրակությունը ժամանել է Պակիստան՝ բանակցությունների․ Fars 01:0211 Ապր, 2026
  • Համայնքային ոստիկանները բացահայտել են անվադողերի և անվահեծերի գողությունը 00:5811 Ապր, 2026
  • Շատ մեծ ուժեր կան ՀՀ շուրջ, որ այնքան էլ ուրախ չեն ժողովրդի ազատ ընտրության համար. Ցահքնա 00:2911 Ապր, 2026
  • Մասնակցային բյուջետավորմամբ Այգեշատում ֆուտբոլի դաշտ է կառուցվել 00:0311 Ապր, 2026
  • Ապրիլի 11-ի եղանակային կանխատեսումները 23:4410 Ապր, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 23:2710 Ապր, 2026
  • Վենսը մեկնել է Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների 23:1410 Ապր, 2026
  • RT-ի էջում տարածված տեսանյութը՝ ԱԲ կեղծիք․երեխայի լացի պատմությունը հորինված է 23:0010 Ապր, 2026
  • Ինչ միջոցառումներ են նախատեսված Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում. ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ցանկը 22:4210 Ապր, 2026
  • 25 միլիոն դոլարի ներդրում՝ խթանելու Հայաստանում արհեստական բանականության նորարարությունները 22:3910 Ապր, 2026
  • Ինչու էր ԿԸՀ այցելել ՌԴ դեսպանը. հանձնաժողովի նախագահի պարզաբանումը 22:3310 Ապր, 2026
  • Գազամատակարարման դադարեցում՝ Արդվի, Մղարթ և Արևածագ բնակավայրերում 22:1810 Ապր, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0510 Ապր, 2026
  • Թատրոն-դպրոց գործակցություն. աշակերտների նախագծային աշխատանքը 21:5710 Ապր, 2026
  • Երևանը հյուրընկալում է սամբոյի աշխարհի գավաթը. Հայաստանի հավաքականի կազմը 21:4610 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 10. 2026 21:3010 Ապր, 2026
  • ՀՀ ԱԽ քարտուղարը կմասնակցի Դելֆի տնտեսական ֆորումին 21:1510 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Փաշինյանի շուրջ ապատեղեկատվություն․ որտեղից է սկսվում ալիքը | 10.04.2026 21:0010 Ապր, 2026
  • «Թմկաբերդի առումը» պոեմի անգլերեն նոր թարգմանությունը 20:5810 Ապր, 2026
  • Երիտասարդ նկարչուհու գրաֆիկական աշխատանքները 20:4910 Ապր, 2026
  • Իսպանիայի վարչապետը կոչ է արել կանխել «նոր Գազայի» ստեղծումը Լիբանանում 20:3610 Ապր, 2026
  • Հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրամիջոցներ. չորս անձ ձերբակալվել է 20:2510 Ապր, 2026
  • Ապրիլը՝ գլխի և պարանոցի քաղցկեղի իրազեկման ամիս 20:2010 Ապր, 2026
  • Ապրիլ 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:1210 Ապր, 2026
  • Իրանի պատվիրակությունն Իսլամաբադ կժամանի ապրիլի 10-ի երեկոյան. Bloomberg 20:0210 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.04.2026 19:5410 Ապր, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր 19:4510 Ապր, 2026
  • ԿԸՀ-ն հանդիպման է հրավիրում կուսակցություններին, դաշինքներին 19:3510 Ապր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահ Վենսը մեկնել է Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների. BBC 19:2410 Ապր, 2026
  • Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է Արարատի մարզի առողջապահական հաստատությունների շինարարական աշխատանքներին 19:1310 Ապր, 2026
  • Լուրեր 19։00 | Ընդդիմության բոլոր ուժերի միասնական ձայները չեն գերազանցի 22-23 տոկոսը. հետազոտություն 19:0010 Ապր, 2026
  • Լոնդոնը Ռուսաստանին մեղադրում է ենթակառուցվածքների դեմ սուզանավերի գործողության համար. DW 18:5910 Ապր, 2026
  • Գիժ գարուն. արևի սպասելով 18:4810 Ապր, 2026
  • Նախագիծ՝ միտված ՏՏ տեխնոլոգիաների միջոցով, անչափահասի ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելմանը 18:3610 Ապր, 2026
  • ԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FT 18:2410 Ապր, 2026
  • Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք 18:1710 Ապր, 2026
  • Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը 18:1010 Ապր, 2026
  • Ուկրաինան առաջարկել է ավելի երկար հրադադար հաստատել 18:0510 Ապր, 2026
  • Քննարկվել է ԿԸՀ 2024-2025 թթ. գործունեության մասին հաղորդումը 17:5210 Ապր, 2026
  • Բոլորիդ հրավիրում եմ՝ ձեր ավտոմեքենաներով, գնում ենք Գյումրիում մեր սիրելի գյումրեցիների հետ լավ օր անցկացնելու. վարչապետ 17:3710 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015