• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքներն արագացել են. թուրքական ԶԼՄ. «Հարևաններ» Հայաստանի հետ սահմանային անցակետի... 20:44
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ուղերձները ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի... 20:04
Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ հայտարարությունը Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին... 19:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հաջակցություն Հայաստանի դիմակայունության. Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում Բրյուսելում
Քաղաքականություն
17:1705 Ապր, 2024

Հաջակցություն Հայաստանի դիմակայունության. Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում Բրյուսելում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը այսօր՝ 2024 թվականի ապրիլի 5-ին, հանդիպել են Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները սատարում են Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի։ Այս համատեքստում մենք նպատակ ունենք ընդլայնել համագործակցությունը՝ միտված Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը՝ ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են` քաղաքական բարեփոխումները, տնտեսական զարգացումը և մարդասիրական աջակցությունը։ Մենք կձգտենք ընդլայնել մեր գործընկերությունները, օրինակ՝ շարժունակության, կառավարման, օրենքի կիրարկման, առևտրի, կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում: Այս առանցքային ոլորտներին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները նախատեսում են ավելի ամուր համագործակցություն Հայաստանի հետ։

Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները բարձր են գնահատել 2018 թվականից ի վեր ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում բարեփոխումներում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած էական առաջընթացը, և հանձնառություն են հայտնել շարունակել գործընկերությունը և աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ այն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը մեր ընդհանուր արժեքներին և սկզբունքներին համահունչ:

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների ճանապարհին` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման միջոցով: Բարեփոխումները խթանելու և բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը կապահովեն առաջընթաց Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ:

Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և վարչապետ Փաշինյանին՝ իրականացնելու նախանշված բարեփոխումները։ Բայդենի վարչակազմը Կոնգրեսի հետ նախատեսում է 2023 ֆիսկալ տարում շուրջ 65 միլիոն դոլարի զարգացման աջակցություն տրամադրել Հայաստանին։

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ողջունել են արտաքին աշխարհի հետ կապը բարելավելու Հայաստանի հանձնառությունը՝ ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կխթանի ընդհանուր բարգավաճումը և տարածաշրջանային տնտեսական և առևտրի դիվերսիֆիկացումը:

ԵՄ-ն և ԱՄՆ-ն մտադիր են լրացուցիչ օգնություն ցուցաբերել՝ օգնելու Հայաստանին մեղմել ռիսկերը, դիվերսիֆիկացնել առևտուրը և ամրապնդել տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայունությունը։

Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն հանդես կգա «2024-2027 թվականների համար Հայաստանի դիմակայունության և աճի»՝ 270 միլիոն եվրոյի ծրագրով:

«Հայաստանի դիմակայունության և աճի» ԵՄ ծրագիրը նպատակաուղղված է լինելու Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդմանը` միաժամանակ աջակցելով առևտրի դիվերսիֆիկացմանը: Այն նաև աջակցություն կտրամադրի տեղահանվածների երկարաժամկետ կարիքները հոգալուն: Այն կամրապնդի ոլորտային համագործակցությունը Հայաստանի հետ՝ միաժամանակ ավելացնելով աջակցությունը կարգավորումների ներդաշնակեցմանը՝ միտված ՀԸԳՀ-ի ողջ ներուժի իրացմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել առանցքային ոլորտներին՝ առևտրի դիվերսիֆիկացումից, ենթակառուցվածքների զարգացումից, էներգետիկայից մինչև ավիացիոն անվտանգություն:

Նախագահ Ֆոն դեր Լայենն անդրադարձել է նաև 2021 թվականին մեկնարկած Տնտեսական և ներդրումային պլանի առավելություններին, որը Հայաստանում դրամաշնորհների, մասնավոր և հանրային ներդրումների միջոցով արդեն մոբիլիզացրել է ավելի քան 550 միլիոն եվրոյի ներդրումներ։ Տնտեսական և ներդրումային պլանի համահունչ՝ «Դիմակայունության և աճի» ԵՄ ծրագիրը կավելացնի աջակցությունը ռազմավարական ներդրումներին, մասնավորապես տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև ներդրումներ կկատարի բիզնեսի զարգացման մեջ՝ նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին: Տնտեսական և ներդրումային պլանն ունի խաղաղության միջոցով տնտեսական առավելություններ ապահովելու ներուժ՝ ներառյալ տարածաշրջանային կապակցվածության հարցում, եթե և երբ թույլ տան պայմանները: ԵՄ-ն նաև կդիտարկի շարժունակությանն աջակցելու ուղիները:

Միացյալ Նահանգներն աշխատում է Հայաստանի հետ մի քանի ոլորտներում՝ խթանելու տնտեսական աճն ու բարեփոխումները, առևտրի դիվերսիֆիկացումը և դիմակայունությունը: Միացյալ Նահանգները կհամագործակցի Հայաստանի հետ՝ ԱՄՆ-ի լրացուցիչ ներդրումներ ներգրավելու, տեխնոլոգիաների առևտրի հնարավորությունների օպտիմալացման, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության ավելացման և տեխնոլոգիական ենթակառուցվածքների ընդլայնման ուղղությամբ։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի անվտանգ, հուսալի և ապահով էներգետիկ ապագային և աշխատանքներ է տանում աջակցելու էներգետիկայի դիվերսիֆիկացմանը և ուսումնասիրելու խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային էներգիայի նոր տարբերակների իրագործելիությանը, որոնց համար միջուկային անվտանգությունը և չտարածման ամենաբարձր չափանիշներն առաջնահերթություն են: Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի պարենային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի սահմաններով գյուղատնտեսական մթերքների հոսքը հեշտացնելուն։

Հաշվի առնելով շարունակական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն ավելի քան 100.000 տեղահանված անձանց և փախստականներին աջակցելու և սոցիալապես ներառելու առումով՝ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները մտադիր են շարունակել աջակցել Հայաստանի ջանքերին՝ ուղղված կարիք ունեցողներին բնակարանային, վերապատրաստման, աշխատանքային հնարավորություններ և հոգեբանասոցիալական աջակցություն տրամադրելուն, և ապահովել տեղահանվածների արժանապատիվ կենսապայմանները։

Սկսած 2023 թվականի սեպտեմբերից ԵՄ-ն արագորեն մոբիլիզացրել է 18 միլիոն եվրո մարդասիրական և 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն՝ փախստականների հրատապ և սոցիալ-տնտեսական կարիքներին արձագանքելու համար: Այսպիսով, տուժած բնակչությանը 2020 թվականից ի վեր մարդասիրական օգնության ընդհանուր հատկացումը կազմում է 38,4 միլիոն եվրո: ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին փախստականների երկարաժամկետ կարիքները հասցեագրելու և աջակցելու հարցում: ԵՄ-ի «Դիմակայունության և աճի» ծրագիրը կներառի նաև տեղահանված մարդկանց երկարաժամկետ տնտեսական և սոցիալական ներառմանն ուղղված բյուջետային աջակցություն։

Նույն կերպ, սկսած 2023 թվականի սեպտեմբերից Միացյալ Նահանգները հայտարարել է տեղահանվածներին և փախստականներին ավելի քան 7 միլիոն դոլարի մարդասիրական աջակցության մասին: Այս ֆինանսավորմամբ 2020 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կհասնի է մոտ 31 միլիոն դոլարի: ԱՄՆ-ի օգնության շրջանակներում տրամադրվել է կենսական նշանակության պարենային օգնություն, մարդասիրական պաշտպանություն և ժամանակավոր ապաստան և այն կշարունակի արձագանքել տեղահանվածների և փախստականների կարիքներին: Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանի ջանքերին՝ նվազագույնի հասցնելու հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների վրա ճնշումը և կնպաստի սոցիալական համախմբվածությանն ու տնտեսական զարգացմանը։

Բարգավաճ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է իր սեփական գործընկերային հարաբերությունները և ազատորեն որոշում իր ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը:

Դիտումների քանակ345
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Լիանա Արաբյանը 17:3710 Փտր, 2026
  • ՀՀ քաղաքացին անվերադարձ մտել է ապագայի զարգացման ու խաղաղության դարաշրջան. Վահագն Ալեքսանյան 17:3110 Փտր, 2026
  • Ներկա ՀԴՄ-ի համակարգը կփոխարինվի առցանց գործիքով. Էդուարդ Հակոբյան 17:2210 Փտր, 2026
  • Վենսը պարզաբանել է Հայաստանում ամերիկյան ներդրումների հարցը 17:1110 Փտր, 2026
  • Արսեն Թորոսյանը և Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները քննարկել են սոցիալական աջակցության ծրագրերը 17:0910 Փտր, 2026
  • Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիրը բարգավաճման հնարավորություններ է բացում թե՛ Հայաստանի, թե՛ ամերիկյան ժողովրդի համար. Վենս 17:0110 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | Վենսն անդրադարձել է նախօրեին 5 և 4 մլրդ դոլարի մասին ՀՀ-ում արված իր հայտարարությանը 17:0010 Փտր, 2026
  • Մեր ներմուծումների 8 %-ը և ավելին ինքնաշխատ է բաց թողնվում. ՊԵԿ նախագահ 16:5910 Փտր, 2026
  • Ադրբեջանում նախատեսվող հանդիպումների ժամանակ անպայման կբարձրացվի հայ գերիների հարցը. Վենս 16:5210 Փտր, 2026
  • Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման շուրջ համաձայնագիրը կընդլայնի ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտում. ԱՄՆ դեսպանություն 16:4610 Փտր, 2026
  • 2025-ին 2756 չգրանցված աշխատողներ են հայտնաբերվել. Էդուարդ Հակոբյան 16:4510 Փտր, 2026
  • Առաջարկվում է ՀԱԵ-ին անհատույց սեփականության իրավունքով հատկացվող հողամասերը տրամադրել անհատույց օգտագործման իրավունքով 16:4110 Փտր, 2026
  • ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալով 16:3410 Փտր, 2026
  • Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է | ՈՒՂԻՂ 16:3010 Փտր, 2026
  • Ձյուն, ձնախառն անձրև և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին 16:2710 Փտր, 2026
  • Շրջակա միջավայրի նախարարության տարեկան հաշվետվությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 16:2010 Փտր, 2026
  • Մրգավան գյուղի բնակիչը թմրամիջոց էր պահում և օգտագործում. Արտաշատի ոստիկանների բացահայտումը 16:1910 Փտր, 2026
  • NVIDIA ընկերության փոխնախագահը ՀՀ վարչապետին է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծը 16:1310 Փտր, 2026
  • Ավագանու անդամը հրաժարական ներկայացնելուց հետո իրավունք կունենա եռօրյա ժամկետում հետ վերցնել դիմումը. նախագիծ 16:0810 Փտր, 2026
  • Վթար Ալագյազ-Ջամշլու ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ 15:5810 Փտր, 2026
  • Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար. Բաղաեի 15:4910 Փտր, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հողամասի նկատմամբ 15:4010 Փտր, 2026
  • «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի լուծարմամբ պայմանավորված՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կկատարվեն 15:3810 Փտր, 2026
  • Կկանոնակարգվեն պետական պաշտոնյաների վարձատրության մասին օրենքի կիրառման հարաբերությունները. նախագիծ 15:3110 Փտր, 2026
  • 2025-ին մենք կարողացել ենք հարկ վճարողներին վերադարձնել 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ 15:1410 Փտր, 2026
  • Բուժծառայություն դիմաց տերմինալով վճարում կատարելիս քաղաքացուն ավտոմատ կտրամադրվի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն. այն կարտացոլվի նաև ArMed-ում 15:1210 Փտր, 2026
  • 2025-ին հարկեր-ՀՆԱ ցուցանիշը հասցրել ենք 24.5 տոկոսի. ՊԵԿ նախագահ 15:0510 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | ԱՄՆ-ի և Հայաստանի համագործակցության առանցքում մի նպատակ կա. վարչապետ 15:0010 Փտր, 2026
  • Ադրբեջանի էներգետիկայի նախարարն ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակությանը 14:5710 Փտր, 2026
  • 2025-ին ունեցանք հարկային եկամուտների 14-տոկոսանոց աճ. ՊԵԿ նախագահ 14:4910 Փտր, 2026
  • Միրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնությունները 14:4210 Փտր, 2026
  • «Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամանակում Հայաստանում սկսել ԱԷԿ-ի նոր նախագիծ. Գալուզին 14:3110 Փտր, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3010 Փտր, 2026
  • Համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել 14:1210 Փտր, 2026
  • Կարևորել ենք հունիսից Երևան - Լոնդոն ուղիղ չվերթների մեկնարկը. Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՄԹ դեսպանին 13:5910 Փտր, 2026
  • Հնարավորություն կունենանք բարելավել մեր բիզնես միջավայրը և ուժեղացնել արտահանումը բարձր, զարգացած շուկաներ. Պապոյան 13:4810 Փտր, 2026
  • Իրանի և ԱՄՆ-ի միջև հանկարծակի պատերազմի անմիջական սպառնալիք չկա. Ֆիդան 13:4010 Փտր, 2026
  • ՀԷՑ-ի 2026 թվականի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն նախատեսված է շուրջ 44,8 մլրդ ՀՀ դրամ. Ռոմանոս Պետրոսյան 13:3710 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը. պարզաբանում 13:2810 Փտր, 2026
  • Սերտիֆիկացման, ստանդարտացման, որակի ենթակառուցվածքների ոլորտը ՀՀ-ում անտերության է մատնված եղել. Պապոյան 13:2310 Փտր, 2026
  • ԿԸՀ-ն արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպություններին հայտնում է տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը 13:1210 Փտր, 2026
  • Ով է համարվելու անհայտ կորած անձ. արդարադատության նախարարի անդրադարձը 13:0310 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Առաջին անգամ հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին. Վենսը՝ ՀՀ-ում | 10.02.2026 13:0010 Փտր, 2026
  • Վենսի խոսնակը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի վերաբերյալ 12:5510 Փտր, 2026
  • Այս տարի Պատմության թանգարանի նմուշները կցուցադրվեն Ակրոպոլիսի թանգարանում. ԿԳՄՍ նախարարը մանրամասնում է 12:4210 Փտր, 2026
  • Գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքը 12:3910 Փտր, 2026
  • Հիանալի նախաճաշ և հետաքրքիր զրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալի հետ. ԲՏԱ նախարար 12:3110 Փտր, 2026
  • Չեմ ուզում, որ ռուսական կողմը կենտրոնանա մենակ TRIPP-ի վրա, դա միակ ճանապարհը չէ, որ Հայաստանի միջով անցել կամ անցնելու է. Ալեն Սիմոնյան 12:2310 Փտր, 2026
  • Մենք դրել ենք Հայաստանի հետ գործակցության առաջին հիմքերը՝ նավթամթերք մատակարարելով. Ալիև 12:2010 Փտր, 2026
  • Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվել է 12:1410 Փտր, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեի կոլեգիայի նիստում ամփոփվել են 2025 թվականի արդյունքները. լավագույն ծառայողներին պարգևագրեր են հանձնվել 12:0610 Փտր, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0110 Փտր, 2026
  • Հրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով 12:0010 Փտր, 2026
  • Կրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում է 11:5610 Փտր, 2026
  • Սնանկության կառավարիչների համայնքը համալրվել է նոր 14 կառավարիչներով 11:5310 Փտր, 2026
  • Կարդալը ոչ միայն ինքնակրթություն և հետաքրքիր ժամանց է, այլև մշակույթ փոխանցելու ձև. նախագահի աշխատակազմ 11:5010 Փտր, 2026
  • Կհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծ 11:4710 Փտր, 2026
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:4510 Փտր, 2026
  • 10 երեխա մահացել է ավտովթարներից քարսիթ չունենալու պատճառով. Անդրանիկ Քոչարյան 11:3910 Փտր, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է քննարկել Երևանի հետ TRIPP նախագծին Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը. Գալուզին 11:2910 Փտր, 2026
  • Մոսկվա-Երևան հարաբերությունների օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում ատոմակայանի կառուցման հարցը. Գալուզին 11:2410 Փտր, 2026
  • ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը ելույթ է ունեցել ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանը 11:2210 Փտր, 2026
  • Խաղային գործունեությունը կարգավորող օպերատորի ընտրության մրցույթի կասեցումը կբացառվի. նախագիծ 11:1810 Փտր, 2026
  • Կկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծ 11:1410 Փտր, 2026
  • ԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդում 11:0810 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահ Վենսը տիկնոջ հետ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր 11:0210 Փտր, 2026
  • Արտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել 10:5610 Փտր, 2026
  • «Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ներկայացրել 10:4910 Փտր, 2026
  • ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը 10:4610 Փտր, 2026
  • Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներ 10:2810 Փտր, 2026
  • Ահազանգեր են ստացվել արգելափակումների վերաբերյալ․ օգնություն է ցուցաբերվել 266 քաղաքացու 10:1810 Փտր, 2026
  • Անհայտ հայ նկարիչների սրբապատկերների ցուցադրություն՝ ՀԱՊ-ում 10:1510 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 10:1010 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում․ հասցեներ 10:0710 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | Հայկական շուկայում YouTube-ի ներգրավվածության ընդլայնումը կարևոր քայլ է. ԲՏԱ նախարար 10:0010 Փտր, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0010 Փտր, 2026
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 09:5710 Փտր, 2026
  • 1մլն 118 հզր 839 դրամ տուգանք՝ թերլիցքավորման համար․ «ԱԼԵՔՍ 33»-ին պատկանող լցակայանում ստուգում է իրականացվել 09:4610 Փտր, 2026
  • ՄԻՊ-ն ու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկել 09:2610 Փտր, 2026
  • Նոր գործակցություն՝ բժշկական լայն ծառայությունների հասանելիության նպատակով 09:2110 Փտր, 2026
  • Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են․ սաստիկ բուք է 09:0910 Փտր, 2026
  • Լծեն-Տաթև ավտոճանապարհին ձյան տեղումներ են, մառախուղ 08:5210 Փտր, 2026
  • Երկար սպասված լուրը. Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան 08:3910 Փտր, 2026
  • Ձյան մաքրման աշխատանքներ՝ Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին 08:2110 Փտր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 08:1010 Փտր, 2026
  • Գավառում բացվել է Ռումինիայի պատվավոր հյուպատոսություն 08:0610 Փտր, 2026
  • Ջերմ հրաժեշտ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին և տիկին Ուշա Վենսին. վարչապետ 08:0110 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 01:1510 Փտր, 2026
  • Որևէ ընտանիքի հանրակացարանից դուրս գալու պահանջ չի ներկայացվել. ԱՍՀ փոխնախարարը լսել է բնակիչներին 01:0310 Փտր, 2026
  • Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին 01:0010 Փտր, 2026
  • Իրանը ձգտում է պահպանել իր իրավունքները. Փեզեշքիան 00:4110 Փտր, 2026
  • Սպիտակ քաղաքում տուն է այրվել․ հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչ 00:3610 Փտր, 2026
  • 50 երկիր հետընթաց է գրանցել, ՀՀ-ն՝ առաջընթաց. ինչ է հուշում Գլոբալ սոցիալական առաջընթացի ինդեքսը 00:2610 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են Ջեյ Դի Վենսին և տիկնոջը՝ Ուշա Վենսին 23:5609 Փտր, 2026
  • 264 մլն դրամ, 5 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց. դատախազության պահանջը Իշխան Սաղաթելյանից 23:4509 Փտր, 2026
  • Հայաստան-ԱՄՆ գործընկերության նոր փուլ՝ առաջատար տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում․ ԲՏԱ նախարար 23:4009 Փտր, 2026
  • Ռազմավարական գործընկերության դինամիկ զարգացում․ ԱԳՆ-ն տեսանյութ է հրապարակել 23:2209 Փտր, 2026
  • V-BAT հետախուզական ԱԹՍ-ը՝ Հայաստանում․ ՀՀ-ԱՄՆ պաշտպանական համագործակցության նոր փուլի մեկնարկը․ Պապիկյան 23:1309 Փտր, 2026
  • Հաստատվել է դեպի Հայաստան՝ NVIDIA-ի գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը․ Վենս 22:5109 Փտր, 2026
  • Վազգեն Սմբատյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 22:3309 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015