2023-ին Հայաստանում գրանցված ամենախոշոր ՏՏ ընկերության շրջանառությունը եղել է մոտ 29.4 միլիարդ դրամ՝ 2022-ի համեմատ աճելով 28.6 %-ով։ Ոլորտի ընկերությունները նախորդ տարի վճարել են 410 միլիարդ դրամի աշխատավարձ: Ի դեպ, խորհրդատվական ընկերության՝ պետեկամուտների կոմիտեի պաշտոնական տվյալներով հիմնավորվող ուսումնասիրությունը վկայում է, որ ոլորտի շրջանառությունը շատ ավելի է, քան Վիճակագրության կոմիտեն է հրապարակել:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան