Կառավարությունը հաստատել է «Գույքի նվիրատվությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշումը: Ըստ այդմ՝ ՀՀ-ն կընդունի Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղի 5 հողամասերի և Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի և Հացավան գյուղերի 5 հողամասերի նվիրատվությունը և այն կամրագրի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: