Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, Հայաստանը ժողովրդավարական երկիր է. լրագրողների հետ ճեպազրույցում նկատել է արդարադատության նախարարը: Գրիգոր Մինասյանը նշել է, որ սոցիալական ցանցերում բազմաթիվ ընդդիմադիրներ ու նրանց փաստաբանները գոհունակություն են հայտնում այս կամ այն վճռով արդարացի որոշման վերաբերյալ։
Գրիգոր Մինասյան (արդարադատության նախարար) - Իրականությունը հետևյալն է. լինի գործող պաշտոնյա, նախկին պաշտոնյա, ներկա պաշտոնյա՝ Հայաստանում բոլորը պետք է իմանան և գիտեն, որ չկան յուրայիններ ու ոչ յուրայիններ, և եթե մարդը կասկածվում է հանցագործության մեջ՝ անպայման մեր իրավապահները համապատասխան գործողություններ են անում: