Թուրքիայում մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններից հետո Վան քաղաքում մի քանի օր շարունակ զանգվածային բողոքի ակցիաներ էին, որոնք ուղեկցվում էին իրավապահների և ցուցարարների միջև բախումներով։ Ոստիկանները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել:
Ընտրությունների արդյունքում Քրդամետ DEM կուսակցության թեկնածու Աբդուլա Զեյդանը ստացել էր ձայների ավելի քան 50 տոկոսը, սակայն ընտրական հանձնաժողովը չեղարկել էր արդյունքները: Զեյդանին մեղադրում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ առնչության համար: Արդյունքում Քաղաքապետի պաշտոնը փոխանցվել էր Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Աբդուլա Արվասին, որը ստացել էր ձայների 27 տոկոսը:
Քրդամետ կուսակցությունը բողոքարկել էր որոշումը: Հանրային դժգոհության և ցույցերի ֆոնին Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերանայել էր որոշումը՝ վերականգնելով քուրդ թեկնածուի մանդատը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: