• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Պատրաստի հեղափոխության սցենար չկա, մանդատները պետք է վերցնել. ԲՀԿ-ի թեկնածու Պատրաստի հեղափոխության սցենար չկա,... 19:54
Օրը՝ 60 վայրկյանում | 10.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 10.06.2026 20:55
Բաց հարթակ. Քաղաքակիրթ աշխարհը հաշվի է նստում հենց Նիկոլ Փաշինյանի հետ. Ավետիս Բաց հարթակ. Քաղաքակիրթ աշխարհը... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
2023 թ. հայկական շուկա է մուտք գործել 8 նոր ավիաընկերություն. վարչապետին է ներկայացվել Քաղավիացիայի կոմիտեի գործունեության հաշվետվությունը
Հասարակություն
12:1824 Փտր, 2024

2023 թ. հայկական շուկա է մուտք գործել 8 նոր ավիաընկերություն. վարչապետին է ներկայացվել Քաղավիացիայի կոմիտեի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ քննարկելու կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:

Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը և նրա տեղակալը վարչապետին զեկուցել են ոլորտում իրականացված աշխատանքների, կառուցվածքային և համակարգային խնդիրների ու մարտահրավերների, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարների մասին:

Ներկայացվել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հիմնական գործառույթների՝ կանոնակարգման, վկայագրման և վերահսկման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Հաշվետու ժամանակահատվածում հայկական շուկա մուտք է գործել 8 նոր ավիաընկերություն՝ ընդլայնելով օդային փոխադրումների աշխարհագրությունը:

2023-ին ՀՀ-ից կանոնավոր թռիչքներ են իրականացվել դեպի 23 պետության 49 քաղաք, իսկ դեպի Հայաստանի Հանրապետություն և ՀՀ-ից զբոսաշրջային սեզոնում թռիչքներ են իրականացրել 12 ավիաընկերություն՝ 13 ուղղություններով:

Նախորդ տարվա ընթացքում ուղևորահոսքը կազմել է ռեկորդային 2022-ի համեմատ 46,7 տոկոսով ավելի` 5 մլն 425 հազար 76, որից 1 մլն 817 հազար 321-ը բաժին է ընկնում տեղական ավիաընկերություններին:

Հայկական ավիաընկերությունների ուղևորափոխադրումների ծավալը ընդհանուր ավիափոխադրումների մեջ կազմել է 33,5 տոկոս` նախորդ տարվա 24 տոկոսի համեմատ:

Նշվել է, որ 2023 թվականին թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային փոխադրումների բնագավառում աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական ապահովման նպատակով իրականացվել է պետական վերահսկողության՝ ստուգումներ և ուսումնասիրություններ, թիվը կազմել է 200: Ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար տրամադրված սերտիֆիկատների, վկայականների և թույլտվությունների թիվը 2023-ին կազմել է 536:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ նախորդ քննարկումների կարևոր թեմաներից մեկը տեղական ավիաընկերությունների անվտանգության ստանդարտները շարունակաբար բարձրացնելն է եղել: «Հիմա ուզում եմ հասկանալ` նախորդ տարի այս ուղղությամբ ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել»,- նշել է վարչապետը:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը նշել է, որ դա մշտական աշխատանք է: 

«Այնպես չէ, որ մենք ժամանակ առ ժամանակ ենք անդրադառնում: Դա ամենօրյա մեր մշտական աշխատանքն է, և բոլոր ավիաընկերությունները գտնվում են վերահսկողության տակ: Ամեն մի ստորաբաժանում ունի աուդիտների իր գրաֆիկը, և յուրաքանչյուրն իր ուղղությամբ կատարում է ավիաընկերությունների վերահսկողությունը: Չկա մի ավիաընկերություն, որ կարող է խուսափել ստուգումից: Պայմանավորված է, որ դա պետք է լինի մշտական: Այնպես չէ, որ տարին մեկ անգամ կամ երկու անգամ աուդիտ լինի, դա բաժանված է փուլերի»:

Արձագանքելով` վարչապետը նշել է. «Ավիաընկերությունը մշտական վերահսկողության տակ է, որովհետև այսօր կարող ենք ստուգել նորմալ լինի, բայց երկու տարվա ընթացքում իր պարամետրերը կարող են նվազել»:

Նախորդ տարվա ընթացքում ավիացիայի ոլորտը համալրվել է շուրջ 500 նոր աշխատակցով:

Նշվել է, որ «Հայվեյզ» ՍՊ ընկերության կողմից Հայաստան է բերվել առաջին հայկական Բոինգ 737/400 բեռնատար օդանավը, և հայկական ավիացիոն շուկա է մուտք գործել գերմանական «Լյուֆթհանզա Կարգո» ավիաընկերությունը:

Անդրադառնալով բեռնատար օդանավի ներկրմանը` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ասացիք, որ բեռնատար օդանավ է ներկրվել: Մենք արդեն ունե՞նք, թե սա առաջին օդանավն է, որ պետք է գործի և արդեն թռիչք իրականացրել է, բեռ տեղափոխե՞լ է Հայաստանից»:

Միհրան Խաչատրյանը նշել է, որ օդանավը Հայաստանում է, մարտ ամսից սկսելու է բեռնափոխադրումները` ավիաընկերության օդանավ շահագործողի վկայական ստանալուց հետո:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ եթե 2022 թվականին յուրաքանչյուր չորրորդ ուղևորն էր հայկական ավիաընկերությունների միջոցով տեղափոխվում, ապա նախորդ տարի ամեն երրորդ ուղևորն է հայկական ավիաընկերությամբ տեղափոխվել: 

««Հայվեյզ» ընկերության հետ կապված, կարծում եմ, սա էլ է ձեռքբերում, գտնվում ենք ավարտական փուլում: Կլինի հայկական առաջին ավիաընկերությունը, որը մասնագիտացված բեռնափոխադրող ընկերություն է: Մենք ունենք բավականին մեծ աճ նաև բեռնափոխադրումների ուղղությամբ և իհարկե, այդ ընկերությունը նաև պետության կարիքների համար է այլ ծառայություններ մատուցելու»,- նշել է նախարարը:

Հաջորդիվ զեկուցվել է, որ իրականացվել են մի շարք ծավալուն փոփոխություններ՝ Եվրոպական միության թռիչքային անվտանգության ցանկից դուրս գալու համար: Կոմիտեն համալրվել է որակավորված նոր տեսուչներով, կազմավորվել է 2 նոր մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում, ներդրվել են աշխատավարձերի հաշվարկման նոր գործակիցներ: Կոմիտեի աշխատակիցների որակավորման բարձրացման նպատակով իրականացվել են շարունակական վերապատրաստումներ:

2023-ին իրականացվել են մի շարք քայլեր՝ ուղղված ընդհանուր ավիացիայի և փոքր ավիացիայի զարգացմանը, ինչպես նաև միջազգային բեռնափոխադրումներին ուղղված քայլեր: Իրականացվել է ՀՀ օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում հաստատվել է ՀՀ-ում կառավարվող օդային տարածքից դուրս «G» դասի օդային տարածքում ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների կանոնների վերաբերյալ ձեռնարկը:

2023-ի օգոստոսին նախկին «Ստեփանավան» օդանավակայանի տարածքում կազմակերպվել է «Արմենիա Էյր Ֆեստ» ավիացիոն միջոցառումը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ավիացիայի ոլորտի կադրերի պատրաստմանն ու համալրմանը վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ռազմավարական նշանակություն ունեցող այս ոլորտի զարգացումը և կադրերի պատրաստման հետ կապված պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:

Դիտումների քանակ340
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հեծանվի համաշխարհային օրվա հեծանվաշքերթին մասնակցել է նաև ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը 23:5710 Հնս, 2026
  • Հանրությունը վստահում է ընտրության արդյունքներին. Հայկական խորհրդի գնահատականը 23:3510 Հնս, 2026
  • Վերահաստատվել է Իրաքի հանձնառությունը՝ կառուցելու լայն գործընկերություն Հայաստանի հետ․ Իրաքի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին 23:2010 Հնս, 2026
  • ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար 22:5810 Հնս, 2026
  • 20 ԸԸՀ-ներում վերահաշվարկ է իրականացվում. որ ուժի ձայները ինչպես են փոխվել 22:4810 Հնս, 2026
  • Առողջապահության նախարարության բյուջեն 2018-ի համեմատ 2025-ին կրկնապատկվել է 22:3910 Հնս, 2026
  • Ինչպես ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ․ ՍԱՏՄ-ի խորհուրդները 22:2610 Հնս, 2026
  • Իրենք մեր արձանագրությունից են տեղեկացել, մենք ուղղելու էինք. ԿԸՀ նախագահը՝ ԲՀԿ-ի թվերի մասին 22:1510 Հնս, 2026
  • Հարցազրույց Էդմոն Մարուքյանի հետ 22:0510 Հնս, 2026
  • ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան 21:5110 Հնս, 2026
  • Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում վճռական հաղթանակի կապակցությամբ․ Թրամփ 21:3710 Հնս, 2026
  • ՄԱԿ-ում քննարկվել է ապագա համավարակների նկատմամբ համաշխարհային պատրաստվածության հարցը 21:2410 Հնս, 2026
  • Հայաստան-Բուլղարիա ավիակապի ընդլայնման հարցը՝ Bulgaria Air-ի հետ հանդիպման օրակարգում 21:1110 Հնս, 2026
  • Յունիս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:0210 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ՔՊ-ն փաստում է ձայների աճը, ընդդիմությունը՝ վիճարկում տվյալներ.վերահաշվարկի հետքերով 21:0010 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.06.2026 20:5510 Հնս, 2026
  • Կավե դիմակների պատ՝ Երևանում և Վանաձորում 20:5110 Հնս, 2026
  • Հռոմի Պապն առաջին անգամ այցելել է իսպանական բանտ 20:4310 Հնս, 2026
  • Ինչ անել, եթե WhatsApp-ի միջոցով Instagram անվամբ հաշվից ստացել եք գաղտնաբառի փոփոխության հղում, բայց նման գործողություն չեք նախաձեռնել 20:3610 Հնս, 2026
  • Ֆերմերային շուկա. Երևանում գյուղմթերքի վաճառքը՝ առանց միջնորդի 20:3010 Հնս, 2026
  • Հյուսիսային Իռլանդիայում անկարգություններ են սկսվել սուդանցի փախստականի՝ դանակով հարձակումից հետո 20:2410 Հնս, 2026
  • ՌԴ հատուկ ծառայությունները բազմաշերտ արշավ են սկսել Հայաստանի դեմ. արտահոսք 20:1810 Հնս, 2026
  • Ժողովուրդն ընդունել է ընտրությունների արդյունքները որպես ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ. Ավանեսյան 20:1310 Հնս, 2026
  • Իրականության հետ կապ չունի տպավորությունը, թե բոլորը գաղտնալսվում են. ՀԿԿ նախագահ 20:0610 Հնս, 2026
  • Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցը հայտարարում է Երևանում կայանալիք աշխատաժողովի մասնակցության հայտերի ընդունում 19:5910 Հնս, 2026
  • Հրաչ Քոզիբեյոքյան. գորգերի բժիշկը 19:5410 Հնս, 2026
  • ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի պատրիարք Կիրիլի և Դվորկովիչի նկատմամբ 19:4610 Հնս, 2026
  • Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՆԳՆ-ն՝ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրից տառերը պոկելու մասին 19:3710 Հնս, 2026
  • Իսրայելը մշակել է րոպեում 30 անօդաչու թռչող սարք խոցող նոր լազերային համակարգ 19:2510 Հնս, 2026
  • Ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում Արթուր Օսիպյանի առողջական վիճակի մասին. Գալյան 19:1910 Հնս, 2026
  • Դատախազը որոշում է կայացրել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին 19:1010 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Ընտրակաշառքի ֆինանսավորումների մասով շուտով բացահայտումներ կլինեն. ՀԿԿ նախագահ 19:0010 Հնս, 2026
  • Մենք կօգնենք Իրանի վերականգնմանը, բայց կվերցնենք նրանց նավթի կեսը. Թրամփ 18:5810 Հնս, 2026
  • Բուլղարիան հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու մասին 18:4610 Հնս, 2026
  • ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով 18:3810 Հնս, 2026
  • Ընտրության մասնակցելու համար կուսակցություններին ներկայացվող պահանջները կխստացվեն. Սրբուհի Գալյան 18:2810 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 10. 2026 18:2110 Հնս, 2026
  • Կեղծ լուր են տարածում, իբր ՔՊ-ն 0 ձայն է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ֊ը մուտքագրել է 717, տեղադրում եմ արձանագրության սկանը. Բաբկեն Թունյան 18:1310 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը 18:1310 Հնս, 2026
  • Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը 18:0710 Հնս, 2026
  • Ավանեսյանը՝ առողջապահության ոլորտում 2025 թ. իրականացված ծրագրերի ու բյուջետային հատկացումների մասին 18:0010 Հնս, 2026
  • Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Վահագն Խաչատուրյան 17:5410 Հնս, 2026
  • Անահիտ Մանասյանը առանձնազրույց է ունեցել հացադուլ հայտարարած Արթուր Օսիպյանի հետ 17:4910 Հնս, 2026
  • Երևանից Սևան ուղղությամբ Չարենցավան-Քաղսի ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար 17:3910 Հնս, 2026
  • Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել 17:2910 Հնս, 2026
  • Պապոյանը՝ Էլեկտրաշարժիչով մեքենաների քվոտայի մնացորդի մասին 17:1810 Հնս, 2026
  • Քրեական հեղինակության նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 17:1610 Հնս, 2026
  • ՀԱՊԿ-ում որոշել են քննարկել Հայաստանի նկատմամբ կանոնադրության հոդվածի կիրառումը՝ երկու տարի մուծումները չվճարելու պատճառով. Լավրով 17:0710 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | ԿԸՀ նախագահն անդրադարձել է ԲՀԿ-ի քվեների հետ կապված խնդրին 17:0010 Հնս, 2026
  • ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է՝ հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ 16:4910 Հնս, 2026
  • «Թաքնված» աղ՝ սննդում 16:4210 Հնս, 2026
  • Հայտնաբերվել են ընդհանուր 50 գրամ մարիխուանայի փաթեթներ․ թմրանյութեր տեղադրողը ձերբակալվել է 16:3410 Հնս, 2026
  • Վանաձորում թանի արտադրամասի գործունեություն է կասեցվել 16:2510 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից 16:1710 Հնս, 2026
  • Լավրովը և Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում տիրող իրավիճակը 16:0610 Հնս, 2026
  • Ապատեղեկատվական գրոհ՝ ընտրությունից առաջ և ընտրության օրը. կլինի նաև հետընտրական գրոհ. փորձագետ 15:5710 Հնս, 2026
  • Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց 15:4810 Հնս, 2026
  • Առանձին շրջաններում՝ անձրև, ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 15:4010 Հնս, 2026
  • Ամերիկյան և իրանական ուժերը փոխադարձ հարվածներ են հասցրել 15:2910 Հնս, 2026
  • «Եփած բրինձ» խոհարարական արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ 15:1910 Հնս, 2026
  • Ֆրանսիան և Իտալիան արգելել են Իսրայելի ֆինանսների և անվտանգության նախարարների մուտքը երկիր 15:0610 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Սա դեռ վերջնական պատկերը չէ, սակայն տենդենցը հստակ է. Ալեքսանյանը՝ վերահաշվարկի մասին 15:0010 Հնս, 2026
  • Կատարողականը՝ 92.8%, ծախսերի աճը՝ 14%. Արթուր Պողոսյանը ներկայացրել է 2025-ի բյուջեի կատարման հաշվետվությունը 14:5710 Հնս, 2026
  • Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. Նարեկ Սարգսյան 14:4710 Հնս, 2026
  • ԱԺ-ում քննարկվել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի կատարման՝ 2025-ի հաշվետվությունը 14:3910 Հնս, 2026
  • Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 20 մլն դրամ գրավով 14:2810 Հնս, 2026
  • Գիշերը Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է դրոններով 14:2110 Հնս, 2026
  • Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ 14:1210 Հնս, 2026
  • Ունենք շուրջ 115 քրեական վարույթ, և հարցաքննության ընթացքում որևէ անձ չի ասել, թե ձայնագրությունը կեղծված է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 14:0510 Հնս, 2026
  • 2025-ին ԱԺ բյուջեն կատարվել է 98,4 տոկոսով, ճշտված բյուջեի և կատարված ծախսի միջև շեղումը՝ 118,442,500 դրամը, փոխանցվել է պետբյուջե 13:5810 Հնս, 2026
  • Հրապարակված ձայնագրությունների մասով չունենք որևէ դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան 13:5110 Հնս, 2026
  • Տաշիրում պանրի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել 13:4410 Հնս, 2026
  • Եռագլխի նախաձեռնած վերահաշվարկների և ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից դարձել են 49,9%. Վահագն Ալեքսանյան 13:3810 Հնս, 2026
  • Ուկրաինան դրոններով ու հրթիռներով հարվածում է Ռուսաստանի նավթային և գազային օբյեկտներին 13:3110 Հնս, 2026
  • ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ծախսերը կազմել են 22,5 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 96 տոկոսը 13:2310 Հնս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը 13:1510 Հնս, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան 13:0810 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Մինչև ընտրությունները ստեղծվել էր հաքերային 2 խմբավորում. փորձագետ 13:0010 Հնս, 2026
  • Ընտրակաշառքին առնչվող վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել 240-ից ավելի անձի նկատմամբ, 100-ը կալանավորված են. Նահապետյան 12:5710 Հնս, 2026
  • Առաջիկա 2 շաբաթում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մասով վերջնական որոշումը կունենանք և ձեռնամուխ կլինենք նոր ՔԿՀ-ի կառուցման աշխատանքներին. Գալյան 12:5010 Հնս, 2026
  • Ունենալու ենք նոր բացահայտումներ, իրականացնելու ենք խուզարկություններ, ձերբակալություններ. Նահապետյանը՝ ընտրակաշառքի դեպքերի մասին 12:4410 Հնս, 2026
  • ՔԿՀ-ներում քվեարկության արդյունքները ժողովրդավարության արտացոլումն են. Գալյան 12:3810 Հնս, 2026
  • Արթուր Նահապետյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3210 Հնս, 2026
  • Հորմուզի նեղուցում իրադրությունը լարված է 12:3210 Հնս, 2026
  • Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն. Գալյան 12:2810 Հնս, 2026
  • Փաստ է՝ գոյություն ունեն իրավիճակներ, որ քաղաքական ուժերը դիմում են ենթադրյալ հանցավոր արարքների կատարմանը. Գալյան 12:2310 Հնս, 2026
  • Երեկ քննարկել ենք Սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը. Գալյան 12:1210 Հնս, 2026
  • ՀՀ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը 12:0910 Հնս, 2026
  • Ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են. ԿԸՀ նախագահը՝ ԱԺ ընտրությունների մասին 12:0510 Հնս, 2026
  • Վահագն Հովակիմյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5710 Հնս, 2026
  • ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների 11:5110 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:4510 Հնս, 2026
  • Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ 11:3810 Հնս, 2026
  • Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 11:2710 Հնս, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 3 անհայտ կորած. ՆԳՆ 11:0610 Հնս, 2026
  • Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:5210 Հնս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը 10:4210 Հնս, 2026
  • 2025 թվականի ընթացքում մերժվել են 805 անձանց քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Խաչատուր Պողոսյան 10:3110 Հնս, 2026
  • Գյումրու բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 10:2110 Հնս, 2026
  • Լուրեր 10։00 | Ռուսաստանաբնակ բլոգերը կկալանավորվի ընտրակաշառք տալու համար | 10.06.2026 10:0010 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015