Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Ֆրանսիա մեկնարկել է նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից առաջ կողմերի հայտարարություններով: Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են առանձնահատուկ դինամիկ փուլում՝ Ելիսեյան պալատում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, արձանագրել, որ այստեղ առանձնահատուկ է նախագահի անձնական դերը։ «Բառերից այն կողմ՝ Ֆրանսիան Հայաստանի կողքին է»,- հայտարարել է նախագահ Մակրոնը, վերահաստատել իր երկրի աջակցությունը խաղաղության գործընթացին, նաև գործակցության զարգացմանը պաշտպանության ոլորտում:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: