• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ 22:35
Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին 15:48
Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին «Արձագանք» ստուդիայի երգիչների «օդերը փակել». Բայաթյան Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին... 20:52
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՌՀ-ն մի շարք ընկերությունների նկատմամբ կիրառել  է վարչական տույժեր
Հասարակություն
18:4919 Փտր, 2024

ՀՌՀ-ն մի շարք ընկերությունների նկատմամբ կիրառել է վարչական տույժեր

Փետրվարի 19-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» և «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների, «ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 265 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի, «ԼԱՅՔ ԹԻՎԻ ՌԱԴԻՈ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի, «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ», «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» և «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո, ներկայացնելով «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների վերաբերյալ հարցը նշվեց, որ Ընկերությունը Հանձնաժողով հաստատման է ներկայացրել Россия-К, Россия-24 և Romance Channel, Suspense տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումներ, կից` տեսալսողական ծրագրերի օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճենները:

Դիստրիբյուտորի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պայմանագրում նշված տեղեկատվության համաձայն՝ Россия-К, Россия-24 տեսալսողական ծրագրերի ոչ բացառիկ օգտագործման թույլտվության իրավունքը տրամադրվել է դիստրիբյուտորին կաբելային հեռարձակում (վերահաղորդում) իրականացնելու համար, որտեղ չի երևում, որ նշված տեսալսողական ծրագրերի օգտագործման իրավունքն այլ անձանց տրամադրելու (վերավաճառելու) իրավունք է տրված Դիստրիբյուտորին։  Ավելին, պայմանագրում որոշ հատվածներ փակված են, մասնավորապես, «կողմերի իրավունքներ և պարտականություններ» բաժինը, ուստի Հանձնաժողովն արձանագրում է, որ 29․01․2024 թ․ ծանուցմամբ ներկայացված պայմանագիրը թերի է։

Համաձայն Romance Channel և Suspense տեսալսողական ծրագրերի վերաբերյալ դիստրիբյուտորի ներկայացրած ծանուցմանը կից համաձայնագրի՝ դիստրիբյուտորի և СЕНСОФ. МЕДИА ընկերության միջև կնքվել է համաձայնագիր, որով կողմերը համաձայնության են եկել փոփոխություն կատարել 18.07.2023 թ. կնքված պայմանագրի հավելվածում և ծրագրերի ցանկում լրացնել Romance Channel և Suspense տեսալսողական ծրագրերը։ Հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ ներկայացված փաստաթղթերն ամբողջական են, ինչպես նաև դրանցում թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տվյալներ չեն հայտնաբերվել։

Այսպիսով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների դրույթներով և հիմք ընդունելով «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի ծանուցումները՝ որոշեց մերժել ծանուցման հաստատումը Россия-К, Россия-24 տեսալսողական ծրագրերի մասով, իսկ Romance Channel և Suspense տեսալսողական ծրագրերի մասով՝ հաստատել։

Ներկայացնելով «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» լսողական ծրագրի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել է օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների խախտում։ Ըստ կազմված արձանագրության՝ «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» լսողական ծրագրի «Բարի երեկո, Երևան» հաղորդման ընթացքում հեռախոսազանգերի ընդունման արդյունքում հնչել են ազգային խտրականություն պարունակող արտահայտություններ։ Հեռարձակողը հարուցված վարչական վարույթի վերաբերյալ Հանձնաժողով է ներկայացրել իր պարզաբանումները, նշելով, որ «Ռադիո Ավրորա» ընկերությունը մտադրություն չի ունեցել վիրավորել ՀՀ-ում բնակվող հնդիկներին։ Հեռարձակողը գրությամբ հաստատել է, որ հաղորդավարները չպետք է տեղի տան էմոցիաներին, որոնք շատ անգամ ձևավորել են եթերի ընթացքը, և այդ մասին համապատասխան զրույց է տարվել հաղորդավարների հետ:

Հանձնաժողովը հաշվի է առել, որ հեռարձակողը ընդունել է այն հանգամանքը, որ հաղորդավարները չպետք է տեղի տան էմոցիաներին, որոնք շատ անգամ ձևավորել են եթերի ընթացքը, և որ այդ մասին համապատասխան զրույց է տարվել հաղորդավարների հետ, նաև հայտնել է պատրաստակամություն այսուհետ ավելի ուշադիր և նրբանկատ լինելու եթերում, երբ խոսք կգնա ՀՀ-ում բնակվող այլ երկրի քաղաքացիների մասին։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում:

«ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը ներկայացնելիս, նշվեց, որ հեռարձակողի «ՖԱՍԹՍՊՈՐՏՍ» տեսալսողական ծրագրի 25․01․2024 թ․ եթերում հեռարձակված «Հաղթական ժամ» ֆիլմը պարունակել է ծխելու տեսարաններ, որը սակայն չի ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։

Հանձնաժողովը ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով՝ որոշեց «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 24-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

«ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցի քննարկման ընթացքում նշվեց, որ համաձայն 2023 թ. ապրիլի 4-ին հարուցված թիվ 11 վարչական վարույթի՝ Հանձնաժողովը, օպերատորի գործունեություն իրականացնող ընկերությունների ղեկավարներին էր հասցեագրել Հանձնաժողովի նախագահի գրությունը՝ պահանջելով Հանձնաժողով ներկայացնել վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ամբողջական ցանկը՝ պահանջվող տեղեկատվությամբ։ Սակայն ցանցային օպերատորը սահմանված ժամկետում չէր ներկայացրել կարգավորող պետական մարմնի կողմից պահանջված անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկատվությունը։ Նշված արարքով ցանցային օպերատորի կողմից թույլ էր տրվել օրենքի 57-րդ հոդվածի 27-րդ մասի իրավախախտում։

Հարուցված վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, քննարկվող հարցի շրջանակներում ցանցային օպերատորի կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ամբողջական ցանկը Հանձնաժողով չներկայացնելը, Հանձնաժողովի 2023 թ. մայիսի 11-ի թիվ 41-Ա որոշմամբ սահմանված տուգանքը չմուծելը, Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայացրած որոշումը և ցանցային օպերատորի կողմից պահանջված տեղեկատվությունը Հանձնաժողով չներկայացնելը, որոնք հիմք են տալիս ենթադրել, որ ցանցային օպերատորը չունի գույք և դրամական միջոցներ Հանձնաժողովի կողմից տրված լիցենզիայի պայմաններին համապատասխան գործելու համար, որն էլ լիցենզիայի գործողության կասեցման և խախտումը չվերացնելու դեպքում, նաև լիցենզիայի դադարեցման հիմք են։

Այսպիսով, ղեկավարվելով օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հանձնաժողովը որոշեց կիրառել վարչական տույժ՝ կասեցնել «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ընկերության լիցենզիայի գործողությունը մինչև 30 օր ժամկետով:

Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը հաստատել է «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրի վերաբերյալ ծանուցումը, բավարարել «ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 265 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումը և ուժը կորցրած ճանաչել ընկերությանը 2019 թ. տրամադրված ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան:

Հանձնաժողովը  բավարարել է «ԼԱՅՔ ԹԻՎԻ ՌԱԴԻՈ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտը և հեղինակազորել ընկերությանը՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ:

Դիտումների քանակ426
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ 09:0407 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1507 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0407 Սեպ, 2026
  • ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 1958-ին Ներքին Սասնաշենի մոտ խոցված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի զոհերի հիշատակին 23:1506 Սեպ, 2026
  • Մեր ժամանակների հերոսը. Անահիտ Սիմոնյան 23:0106 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում 22:5206 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի գործով երկու դատավոր, վեց տարի տևած դատաքննություն՝ առանց դատավճռի 22:4306 Սեպ, 2026
  • «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները 22:3806 Սեպ, 2026
  • Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ 21:4706 Սեպ, 2026
  • Երևանը ձևակերպում է խնդիրն ու լուծման ուղիներ առաջարկում. ինչ ճակատագիր է սպասվում երկաթուղուն 21:4506 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն իր շահը չի զոհաբերելու Ռուսաստանին. փորձագետները՝ երկաթուղու մասին 21:0006 Սեպ, 2026
  • Անկլավների թեման շահարկող արտաքին և ներքին դերակատարները ձգտում են թուլացնել ՀՀ դիրքերը. փորձագետներ 20:3306 Սեպ, 2026
  • Vlume թվային հարթակը հասանելի է դարձնում հայերեն բովանդակությունը | Հարցազրույց Մարտիկ Չոլաքեանի հետ 19:4906 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 06.09.2026 19:1606 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռու մարզի Ծաղկաբեր բնակավայրում 19:0906 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը 17:1306 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 6-7-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում 17:0706 Սեպ, 2026
  • Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը 16:5206 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով 14:4006 Սեպ, 2026
  • Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 13:2906 Սեպ, 2026
  • Բազմաբնակարան շենքում կանխվել է հրդեհի տարածումը. hոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 3 քաղաքացու 12:5606 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ 12:0706 Սեպ, 2026
  • Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը 11:1706 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 10:0106 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գավառում 09:5006 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0806 Սեպ, 2026
  • Արվեստագետի և արվեստասերի հանդիպում՝ թվային միջավայրում 00:5706 Սեպ, 2026
  • Մարիաննա Գևորգյանը՝ միջազգային մրցույթի հաղթող 00:2706 Սեպ, 2026
  • Կիևը և Մոսկվան 3 օրով կդադարեն միմյանց ուղղված հարվածները 00:0906 Սեպ, 2026
  • Լակտոզային անտանելիություն. ախտանիշներն ու բուժումը 23:4805 Սեպ, 2026
  • «Նորք» և «Հաղթանակ» խնամքի շուրջօրյա կենտրոնները կմիավորվեն 23:1805 Սեպ, 2026
  • Tour of Armenia միջազգային հեծանվավազք մրցաշարին կմասնակցի պրոֆեսիոնալ 16 թիմ՝ հաղթահարելով 587 կմ 22:5405 Սեպ, 2026
  • Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 2024-ին հասել է ռեկորդային՝ 331 միլիոնի. զեկույց 22:1605 Սեպ, 2026
  • Հայաստանի բնապահպանական խնդիրներն ու COP 17 համաժողովը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5005 Սեպ, 2026
  • Մարիա Ազիզյանը հաղթել է ITF-ի J60 պատանեկան մրցաշարում 21:4405 Սեպ, 2026
  • Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները․ ԱՆ 21:2005 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ուժ, արագություն՝ եղնիկը Tour of Armenia միջազգային հեծանվավազքի խորհրդանիշ 21:0005 Սեպ, 2026
  • Սերբիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ալեքսանդր Վուչիչը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու 20:5805 Սեպ, 2026
  • Հասմիկ Սևոյանի աբստրակտ կտավները 20:4905 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:4105 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երեք օրով դադարեցնել Մոսկվային հարվածները 20:2805 Սեպ, 2026
  • Նոր շունչ՝ Թումանյանի թանգարանին 20:1905 Սեպ, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի 20:0805 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացները Մոսկվայում են 19:5905 Սեպ, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 808 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4605 Սեպ, 2026
  • Պակիստանի խորհրդարանը Ասիմ Մունիրին աննախադեպ լիազորություններ է շնորհել 19:3605 Սեպ, 2026
  • Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշը 19:1805 Սեպ, 2026
  • Գազան չի վերականգնվի՝ առանց ապառազմականացման. Նեթանյահու 18:4205 Սեպ, 2026
  • Այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել. վարչապետը՝ 2018-ի թավշյա հեղափոխության մասին 18:2605 Սեպ, 2026
  • Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները 17:5305 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա 17:2705 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները 17:1705 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ին էլի հեղափոխություն է պետք.վարչապետը՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 17:0005 Սեպ, 2026
  • Լիբանանի հարավին իսրայելական բանակի հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ 16:5605 Սեպ, 2026
  • Էջմիածինը մեծ շինհրապարակ է դարձել. զուգահեռաբար բազում ծրագրեր են իրականացվում 16:4405 Սեպ, 2026
  • Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին 16:2305 Սեպ, 2026
  • Թրամփի բանակցողները կմեկնեն Մոսկվա և Կիև 16:1205 Սեպ, 2026
  • Աղավնատունը՝ խնամված ու մաքուր համայնքի լավագույն օրինակ 15:5105 Սեպ, 2026
  • Նեպալում հզոր սողանքի և ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1 344-ի 15:3705 Սեպ, 2026
  • Սեռական հետապնդումից մինչև տվյալների գողություն ու շանտաժ՝ օնլայն խաղերն անվտանգ չեն. ում դիմել 15:1405 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:5705 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով 14:4605 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 14:3005 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 14:2705 Սեպ, 2026
  • Ճիշտ չէ գործատուին պարտադրել վճարել աշխատողի առողջության համար. ՀԳՀՄ նախագահ 14:1405 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը առաջիկայում կարող է կրկին հարվածել Իրանի տարածքին 13:5205 Սեպ, 2026
  • Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած 13:3105 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի գետնին ստեղծված իրավիճակը. Ռյաբկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին 13:2105 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը ԿԶԵՀ-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հյուսիս-հարավի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին առնչվող հարցեր 13:0105 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 |Ովքեր են վճարելու 200 000 դրամից քիչ ստացողի առողջության ապահովագրության համար.նախագիծ 13:0005 Սեպ, 2026
  • Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն 12:5805 Սեպ, 2026
  • Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը 12:4905 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ 12:4005 Սեպ, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները Կիևում կլինեն սեպտեմբերի 6-ին. Զելենսկի 12:2705 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի երեք վարչական շրջաններում 12:1305 Սեպ, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ 12:0605 Սեպ, 2026
  • Թրամփը հաստատել է, որ իր բանագնացները կմեկնեն Մոսկվա և Կիև 11:4805 Սեպ, 2026
  • Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3205 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 11:2705 Սեպ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը 11:2105 Սեպ, 2026
  • Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը 11:1605 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում 11:0605 Սեպ, 2026
  • Դրվագներ ՀՀ բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից 10:4805 Սեպ, 2026
  • Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու բարձր պարունակություն է գրանցվել 09:5105 Սեպ, 2026
  • Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ 09:2805 Սեպ, 2026
  • Երևանում օդի որակը․ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:0405 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է 08:4205 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1505 Սեպ, 2026
  • Քաղաքը կարդում է. Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 01:0305 Սեպ, 2026
  • Պետությունն անվճար փորձաքննության է ենթարկում գյուղնշանակության հողերը 00:3605 Սեպ, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը 00:1105 Սեպ, 2026
  • Գնումները խրախուսող նոր որոշում. ինչ է փոխվում ԱԱՀ վերադարձի կարգում 23:3904 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը՝ Tour of Armenia-ն 23:2004 Սեպ, 2026
  • Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով 23:0004 Սեպ, 2026
  • Պետությունը գնահատում է փրկարարի աշխատանքը. ՆԳ նախարար 22:4804 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովին 22:3904 Սեպ, 2026
  • Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում ԱԱԾ շենքին 22:2504 Սեպ, 2026
  • Արման Պողոսյանն ու Ավագ Ավանեսյանն ազատվել են պաշտոններից 22:1104 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0404 Սեպ, 2026
  • Ջրային կոմիտեն կվերակազմակերպվի և կանցնի կառավարության ուղղակի ենթակայությանը 21:5104 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015