• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ 22:35
Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին 15:48
Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին «Արձագանք» ստուդիայի երգիչների «օդերը փակել». Բայաթյան Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին... 20:52
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վարչապետին է ներկայացվել ԱՆ քրեակատարողական ծառայության 2023 թ․ գործունեության հաշվետվությունը
Քաղաքականություն
19:4014 Փտր, 2024

Վարչապետին է ներկայացվել ԱՆ քրեակատարողական ծառայության 2023 թ․ գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ին այցելել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն՝ վերջինիս 2023թ ․ գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։

Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը և պետի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև՝ հաշվետու ժամանակահատվածի և նախորդ տարիների ընթացքում գրանցված ցուցանիշների համեմատական վերլուծությունը: Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն անդրադարձել է Քրեակատարողական ծառայության ոլորտում թվայնացմանն ուղղված աշխատանքներին:

Զեկուցվել է, որ Ծառայության բյուջեն կատարվել է 99,79%-ով:

Հանցավորության դեմ պայքարի շրջանակներում Ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների օպերատիվ ստորաբաժանումների կողմից ներկայացվել է հանցագործության մասին 1122 հաղորդում, որից 489-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, այդ թվում 3-ը՝ կոռուպցիոն հանցագործություններ, 146-ը՝ թմրամիջոցների շրջանառության։ Օպերատիվ բաժինների աշխատակիցների կողմից ձերբակալվել է 36 անձ, որից 3-ը՝ Քրեակատարողական ծառայության աշխատակից, 32-ը՝ քաղաքացի։

2023 թ․ ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից հայտնաբերվել են 1496 բջջային հեռախոս, մոտ 912 գրամ և 607 հատ թմրամիջոց, մոտ 1600 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և այլ արգելված իրեր։

Անցկացվել է 149 ծառայողական քննություն, արդյունքում՝ կիրառվել են տարբեր տեսակի տույժեր 137 աշխատակցի նկատմամբ։

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի` 2023 թ․ հուլիսի 1-ից դատապարտյալներին վարութային գործողությունների կատարման վայրեր ուղեկցումներն իրականացվում են Քրեակատարողական ծառայության կողմից։ Այդ նպատակով Քրեակատարողական ծառայության ավտոպարկը համալրվել է միջազգային չափանիշներին համապատասխանող, նոր տրանսպորտային միջոցներով։

Հաշվետու ժամանակահատվածում Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարությամբ 36 կետերից 35-ը կատարվել են ամբողջությամբ, իսկ 1-ը՝ մասնակի։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ աղմկոտ դեպք է տեղի ունեցել, երբ քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձին ուղեկցել էին տուն։ Այս առումով, վարչապետը հետաքրքրվել է. «Հիմա մենք համոզված ենք, որ այդ դեպքի բոլոր պատասխանատուների նկատմամբ միջոցներ ձեռնարկվե՞լ են»։

Ի պատասխան՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշել է. «Այո՛, պարոն վարչապետ: Կոնկրետ քրեակատարողական հիմնարկի ղեկավարն այլևս չի աշխատում Քրեակատարողական ծառայությունում, նաև ստորին օղակի հենց ուղեկցողները հեռացված են համակարգից: Նաև խնդիր ունեինք դատավորի կողմից տրված այդ թույլտվության բովանդակության հետ, որը նույնպես ուսումնասիրության առարկա է, քանի որ շատ տարօրինակ երկու ժամվա հատվածը, այսպես ասած, բաց էր թողնվել հենց դատարանի կողմից, որն ուսումնասիրում ենք, հասկանանք՝ արդյոք դա սովորական պրակտիկա՞ էր, թե՞ ոչ, որովհետև Քրեակատարողական ծառայության մեր մոնիթորինգը ցույց է տվել, որ դա եզակի դեպք է եղել»:



Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ 2023 թվականի նման քանի՞ դեպք է արձանագրվել: Նախարարը զեկուցել է, որ վերը նշվածը եղել է միակ բացառիկ դեպքը:

«Կարևոր նյուանսը հետևյալն է՝ ես ուզում եմ մենք իրադրությունը ճիշտ գնահատենք, եթե կա այդպիսի պրակտիկա, պետք է շատ խստորեն կասեցնել, որովհետև դա առաջին հերթին մարդկանց վերաբերմունքն է ձևավորում պետության և իրավակարգի նկատմամբ: Այսինքն, ըստ էության, մեր օրենսդրությունը նախատեսում է կալանավորված անձի ընդհուպ արձակուրդ, եթե այդպիսի անհրաժեշտություններ կան, որովհետև իրոք կարող են ծագել օբյեկտիվ անհրաժեշտություններ, որ կալանավորված անձը տուն էլ գնա, տեսակցություններ կան և այլն, իհարկե, օրենքով նախատեսված որոշ սահմանափակումներով: Դա նախատեսված է, եթե նման դեպքերի համար կա օբյեկտիվ անհրաժեշտություն: Այսինքն՝ այստեղ շատ կարևոր է, որ դա վերաբերմունք է ձևավորում ընդհանրապես օրենքի, օրինականության նկատմամբ, և այստեղ ամենևին էլ անձնավորված մոտեցման մասին չէ խոսքը: Ի վերջո, մենք պետք է կարողանանք վերաբերմունք ձևավորել իրավակարգի նկատմամբ, որ օրենքը պետք է աշխատի, առավել ևս, որ օրենսդրությունը նման հնարավորություններ տալիս է և չի կարելի, որ բոլոր հնարավոր տեղերում պետության վարկը, վարկանիշն անընդհատ հարվածի տակ դրվի՝ թեկուզ լավություն անելու մոտիվացիայով: Այսինքն՝ լավություն անել պետության հեղինակության հաշվին՝ բացարձակապես անընդունելի է, մանավանդ օրենքի կոպտագույն խախտումով»,- շեշտել է վարչապետ Փաշինյանը:

Վարչապետին զեկուցվել է, որ գերմանական մոդելով նոր բանտի կառուցման փաթեթը փոխանցվել է Քաղաքաշինության կոմիտե, հայտարարվել է մրցույթ, առկա է հաղթող կազմակերպություն, որը մինչև 2024 թ․ նոյեմբեր կներկայացնի նախագծանախահաշվային փաստաթղթեր, իրականացվում է հողաշերտի փորձաքննություն տեղանքում՝ կառուցապատման նպատակահարմարությունը պարզելու համար:

Ազատությունից զրկված անձանց կրթության ապահովման շրջանակներում իրացվել է 10 անչափահաս անձի պարտադիր կրթություն ստանալու իրավունքը։ Նոր օրենքով ՔԿՀ-ներում իրականացվել է անկախ տարիքից հանրակրթության ծրագիր, որին մասնակցել է 138 անձ (2022 թ․ համեմատ գրանցվել է կտրուկ աճ՝ 2022 թ․՝ 92 անձ)։

Ապահովվել է 8 ազատազրկված անձի բարձրագույն և հետբուհական կրթությունը։

Իրականացվել են ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, որոնց շրջանակներում նույնպես գրանցվել է աճ 2022 թ․ համեմատ (2023 թ․՝ 185 անձ, 2022 թ․՝ 140 անձ)։

2023 թ․ ընթացքում 382 դատապարտյալ կամ դատապարտյալների ընդհանուր թվի 34%-ը ներգրավված է եղել աշխատանքային զբաղվածության մեջ, 117-ը՝ տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում, 137-ը՝ տարածքի բարեկարգման չվարձատրվող աշխատանքներում, 15-ը՝ այլ գործատուի մոտ պայմանագրային հիմունքներով, 113-ը՝ աշխատանքային խցերում ստեղծագործական աշխատանքներում։

Վարչապետը հետաքրքրվել է քրեակատարողական հիմնարկներում կանանց և անչափահասների թվի վերաբերյալ:

Զեկուցվել է, որ միայն «Աբովյան» ՔԿՀ-ում պահվում են կանայք և անչափահասները, ներկայումս այնտեղ են գտնվում երկու անչափահաս, 40 կալանավորված և 21 կին դատապարտյալներ:

Զեկուցվել է, որ համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ՝ իրականացվել է դատապարտյալների կարիքների և ռիսկերի գնահատման գործիքի մշակում և պիլոտային կարգով ներդրում։

ԱՄՆ դեսպանատան և «Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության» հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում առաջին անգամ ներդրվել է տեսազանգի միջոցով հանրային պաշտպան-վստահորդ հաղորդակցության պիլոտային ծրագիրը։

Ներկայացվել են 2023թ․ ընթացքում հիմնարկների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ տարված աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել նաև 2024թ․ նախատեսվող շինբարեկարգման աշխատանքներին։ Ի թիվս այլ աշխատանքների՝ «Սևան» ՔԿՀ-ում կառուցվելու է նոր մասնաշենք՝ նախատեսված 216 ազատազրկված անձի համար։ Արդեն իսկ ձեռք է բերվել նախագծային փաթեթը։

«Սևան» ՔԿՀ-ում նախատեսվում է պիլոտավորել անձնակազմի կարողությունների զարգացման ծրագիր, ըստ որի՝ ներկայում գործող երկու ստորաբաժանումների փոխարեն ստեղծվելու է անվտանգային կառավարման նոր բաժին, ինչը թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել ՔԿՀ-ների թե´ արտաքին պահպանությունը, թե´ ներքին անվտանգության ապահովումը։

Անդրադարձ է կատարվել հանձնուքների ընթացակարգերի վերանայմանը։ ԵՄ երկրների ստանդարտների համաձայն՝ ազատազրկված անձինք հանձնուք ստանալու իրավունք ունեն խիստ սահմանափակ դեպքերում և քանակով։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախատեսվում է իրականացնել կարիքների գնահատում և ԵՄ փորձի հիման վրա վերանայել ազատազրկված անձանց տրամադրվող սննդի և հիգիենայի պարագաների տեսականին, չափաբաժինները և որակը։ Այս համատեքստում կատարելագործվելու է ազատազրկված անձանց առցանց գնումների (կրպակի) ինստիտուտը և ԵՄ ստանդարտներին է համապատասխանեցվելու հանձնուքների ընդունման գործընթացը։

Զեկուցվել է նաև, որ նախատեսվում է արդիականացնել ՔԿՀ-ների անվտանգային համակարգը։ Այդ նպատակով ձեռք են բերվելու առանց շփման միկրոմիլիմետրային ակնթարթային սկանավորման սարքեր, ներդրվելու են նաև փոքր դոզավորված ռենտգենային համակարգեր, բացի այդ՝ իրերի սկաներներ, որոնք սկանավորում են անձնական իրերը և սննդով լի սայլակը։ Նոր սարքավորումների միջոցով կարելի է հայտնաբերել զենք, թմրամիջոց, բջջային հեռախոս, հեղուկ, փոշի և այլն։

Նախատեսվում է նաև ստեղծել միասնական թվային տիրույթ, որտեղ առկա կլինի ամբողջական տեղեկատվություն անձի վերաբերյալ՝ ձերբակալումից մինչև պատժի կրման վերջնական վայրը՝ ՔԿՀ համապատասխան խուցը:

Այս տիրույթում ազատազրկված անձի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հավաքագրվելու է ՔԿԾ տեղեկատվական շտեմարանում, որն ապահովելու է տեղեկատվության փոխանակումը այլ շահագրգիռ մարմիններին, օրինակ՝ դատարան, ՔԿՀ, առողջապահական մարմիններ և այլն:

Զեկուցվել է, որ նախատեսվում է ներդնել «Ազատազրկված անձանց անձնական գրասենյակ» մոդուլը, որտեղ հավաքագրվելու է կալանքի կամ պատժի կրման ընթացքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, օրինակ՝ ռիսկերի և կարիքների գնահատման վերաբերյալ եզրակացությունը, վերասոցիալականացման անհատական պլանը, տույժերը, խրախուսանքները, բժշկական միջամտությունները, սննդի հետ կապված տեղեկատվությունը վերասոցիալականացման միջոցառումների մասնակցությունը, բացասական հակումները և նման այլ տեղեկություններ:

Անձնական գրասենյակ մոդուլի էֆեկտիվ կիրառությունը ապահովելու նպատակով առաջարկվում է ՔԿԾ տեղեկատվական շտեմարանը ինտեգրել բոլոր շահագրգիռ մարմինների տեղեկատվական շտեմարանների հետ, օրինակ՝ էլեկտրոնային բժշկական հարթակ, քրեական դատարան, ՆԳՆ, Դատախազություն, Պրոբացիայի ծառայություն և այլն։

Անդրադառնալով թվայնացման գործընթացին՝ վարչապետը նշել է. «Հիմնական հանձնարարականը հետևյալն է, որ ընդհանրապես մեր թվային մոդուլները, ինչ ստեղծում ենք, պետք է հաշվի առնել, որ հընթացս կարող են նոր կարիքներ առաջանալ և նոր մոդուլներ ավելացնելու անհրաժեշտություն լինի: Այսինքն՝ այսօր այս գաղափարն ենք մենք գույքագրել, այս պրոցեսներն ենք գույքագրել, վաղը կարող է նոր անհրաժեշտություն առաջանալ: Մենք մեր բոլոր ծրագրերը պետք է պատվիրենք այս համատեքստում: Իմիջիայլոց, սա հանձնարարական ձևակերպել Թվայնացման խորհրդին:

Պատկերացրեք՝ ասենք, մենք սա ենք գույքագրել, որ այս պրոցեսները պետք է թվայնացնենք, հիմա տարբեր վերլուծություն ենք արել՝ չգիտենք ի սկզբանե ինչքանով ենք լավ արել, ինչքանով ենք վատ արել, կամ հաջորդ պահին կարող է գործողություն անհրաժեշտ լինի, մենք այդ պահին ոչ թե գնանք՝ ասենք լավ, սա չկա ծրագրի մեջ, հիմա պետք է գնանք նոր ծրագիր գրենք, այլ հնարավորություն ստեղծենք, որպեսզի այդ ծրագրի մեջ ևս մեկ գործառույթ ավելանա»:

Վարչապետը հետաքրքրվել է՝ կալանավորված կամ դատապարտված անձանց ուղեկցումների հետագծելիությունը նախատեսվո՞ւմ է այդ պրոցեսի մեջ:

Արդարադատության նախարարը զեկուցել է, որ հետագծելիության հարցը, օրինակ, Հարկադիր կատարման ծառայությունում լուծել են GPS սարքավորումների ներդրմամբ: Այստեղ նույնպես կարող են նույնն անել:

Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սրանով մենք նաև խնդիր ենք չէ՞ լուծում, որ կալանավորված կամ դատապարտված անձն այս խցում է, հետո տեղափոխվեց ուրիշ խուց, հետո գնաց տեսակցության, հետո հարցաքննության և այլն, գնաց դատարան և հետ եկավ: Այսինքն՝ այդ հետագծելիությունը, կարծում եմ, մեծ բարդություն չէ, լուծելի է այդ հարցը»:

Ի կատարումն Վարչապետի հանձնարարականի՝ Քրեակատարողական ծառայությունում ներդրվել է ատեստավորման համակարգ։ Ներկայումս ընթանում են ատեստավորման կարգի մշակման աշխատանքները, նախատեսվում է մեկնարկել 2024թ. ապրիլին։

Ներկայացվել են քրեական ենթամշակույթի դեմ պայքարի արդիականացման ճանապարհները․ ծրագրվում է մշակել ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ և քրեական պատասխանատվություն նախատեսել՝ ազատազրկված անձանց կապի ցանկացած միջոց փոխանցելու, իսկ ազատազրկվածների կողմից նման միջոցներ ձեռք բերելու և պահելու համար։

Դիտումների քանակ128
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 1958-ին Ներքին Սասնաշենի մոտ խոցված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի զոհերի հիշատակին 23:1506 Սեպ, 2026
  • Մեր ժամանակների հերոսը. Անահիտ Սիմոնյան 23:0106 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում 22:5206 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի գործով երկու դատավոր, վեց տարի տևած դատաքննություն՝ առանց դատավճռի 22:4306 Սեպ, 2026
  • «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները 22:3806 Սեպ, 2026
  • Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ 21:4706 Սեպ, 2026
  • Երևանը ձևակերպում է խնդիրն ու լուծման ուղիներ առաջարկում. ինչ ճակատագիր է սպասվում երկաթուղուն 21:4506 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն իր շահը չի զոհաբերելու Ռուսաստանին. փորձագետները՝ երկաթուղու մասին 21:0006 Սեպ, 2026
  • Անկլավների թեման շահարկող արտաքին և ներքին դերակատարները ձգտում են թուլացնել ՀՀ դիրքերը. փորձագետներ 20:3306 Սեպ, 2026
  • Vlume թվային հարթակը հասանելի է դարձնում հայերեն բովանդակությունը | Հարցազրույց Մարտիկ Չոլաքեանի հետ 19:4906 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 06.09.2026 19:1606 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռու մարզի Ծաղկաբեր բնակավայրում 19:0906 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը 17:1306 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 6-7-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում 17:0706 Սեպ, 2026
  • Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը 16:5206 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով 14:4006 Սեպ, 2026
  • Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 13:2906 Սեպ, 2026
  • Բազմաբնակարան շենքում կանխվել է հրդեհի տարածումը. hոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 3 քաղաքացու 12:5606 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ 12:0706 Սեպ, 2026
  • Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը 11:1706 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 10:0106 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գավառում 09:5006 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0806 Սեպ, 2026
  • Արվեստագետի և արվեստասերի հանդիպում՝ թվային միջավայրում 00:5706 Սեպ, 2026
  • Մարիաննա Գևորգյանը՝ միջազգային մրցույթի հաղթող 00:2706 Սեպ, 2026
  • Կիևը և Մոսկվան 3 օրով կդադարեն միմյանց ուղղված հարվածները 00:0906 Սեպ, 2026
  • Լակտոզային անտանելիություն. ախտանիշներն ու բուժումը 23:4805 Սեպ, 2026
  • «Նորք» և «Հաղթանակ» խնամքի շուրջօրյա կենտրոնները կմիավորվեն 23:1805 Սեպ, 2026
  • Tour of Armenia միջազգային հեծանվավազք մրցաշարին կմասնակցի պրոֆեսիոնալ 16 թիմ՝ հաղթահարելով 587 կմ 22:5405 Սեպ, 2026
  • Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 2024-ին հասել է ռեկորդային՝ 331 միլիոնի. զեկույց 22:1605 Սեպ, 2026
  • Հայաստանի բնապահպանական խնդիրներն ու COP 17 համաժողովը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5005 Սեպ, 2026
  • Մարիա Ազիզյանը հաղթել է ITF-ի J60 պատանեկան մրցաշարում 21:4405 Սեպ, 2026
  • Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները․ ԱՆ 21:2005 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ուժ, արագություն՝ եղնիկը Tour of Armenia միջազգային հեծանվավազքի խորհրդանիշ 21:0005 Սեպ, 2026
  • Սերբիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ալեքսանդր Վուչիչը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու 20:5805 Սեպ, 2026
  • Հասմիկ Սևոյանի աբստրակտ կտավները 20:4905 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:4105 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երեք օրով դադարեցնել Մոսկվային հարվածները 20:2805 Սեպ, 2026
  • Նոր շունչ՝ Թումանյանի թանգարանին 20:1905 Սեպ, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի 20:0805 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացները Մոսկվայում են 19:5905 Սեպ, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 808 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4605 Սեպ, 2026
  • Պակիստանի խորհրդարանը Ասիմ Մունիրին աննախադեպ լիազորություններ է շնորհել 19:3605 Սեպ, 2026
  • Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշը 19:1805 Սեպ, 2026
  • Գազան չի վերականգնվի՝ առանց ապառազմականացման. Նեթանյահու 18:4205 Սեպ, 2026
  • Այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել. վարչապետը՝ 2018-ի թավշյա հեղափոխության մասին 18:2605 Սեպ, 2026
  • Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները 17:5305 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա 17:2705 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները 17:1705 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ին էլի հեղափոխություն է պետք.վարչապետը՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 17:0005 Սեպ, 2026
  • Լիբանանի հարավին իսրայելական բանակի հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ 16:5605 Սեպ, 2026
  • Էջմիածինը մեծ շինհրապարակ է դարձել. զուգահեռաբար բազում ծրագրեր են իրականացվում 16:4405 Սեպ, 2026
  • Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին 16:2305 Սեպ, 2026
  • Թրամփի բանակցողները կմեկնեն Մոսկվա և Կիև 16:1205 Սեպ, 2026
  • Աղավնատունը՝ խնամված ու մաքուր համայնքի լավագույն օրինակ 15:5105 Սեպ, 2026
  • Նեպալում հզոր սողանքի և ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1 344-ի 15:3705 Սեպ, 2026
  • Սեռական հետապնդումից մինչև տվյալների գողություն ու շանտաժ՝ օնլայն խաղերն անվտանգ չեն. ում դիմել 15:1405 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:5705 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով 14:4605 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 14:3005 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 14:2705 Սեպ, 2026
  • Ճիշտ չէ գործատուին պարտադրել վճարել աշխատողի առողջության համար. ՀԳՀՄ նախագահ 14:1405 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը առաջիկայում կարող է կրկին հարվածել Իրանի տարածքին 13:5205 Սեպ, 2026
  • Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած 13:3105 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի գետնին ստեղծված իրավիճակը. Ռյաբկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին 13:2105 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը ԿԶԵՀ-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հյուսիս-հարավի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին առնչվող հարցեր 13:0105 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 |Ովքեր են վճարելու 200 000 դրամից քիչ ստացողի առողջության ապահովագրության համար.նախագիծ 13:0005 Սեպ, 2026
  • Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն 12:5805 Սեպ, 2026
  • Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը 12:4905 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ 12:4005 Սեպ, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները Կիևում կլինեն սեպտեմբերի 6-ին. Զելենսկի 12:2705 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի երեք վարչական շրջաններում 12:1305 Սեպ, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ 12:0605 Սեպ, 2026
  • Թրամփը հաստատել է, որ իր բանագնացները կմեկնեն Մոսկվա և Կիև 11:4805 Սեպ, 2026
  • Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3205 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 11:2705 Սեպ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը 11:2105 Սեպ, 2026
  • Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը 11:1605 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում 11:0605 Սեպ, 2026
  • Դրվագներ ՀՀ բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից 10:4805 Սեպ, 2026
  • Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու բարձր պարունակություն է գրանցվել 09:5105 Սեպ, 2026
  • Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ 09:2805 Սեպ, 2026
  • Երևանում օդի որակը․ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:0405 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է 08:4205 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1505 Սեպ, 2026
  • Քաղաքը կարդում է. Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 01:0305 Սեպ, 2026
  • Պետությունն անվճար փորձաքննության է ենթարկում գյուղնշանակության հողերը 00:3605 Սեպ, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը 00:1105 Սեպ, 2026
  • Գնումները խրախուսող նոր որոշում. ինչ է փոխվում ԱԱՀ վերադարձի կարգում 23:3904 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը՝ Tour of Armenia-ն 23:2004 Սեպ, 2026
  • Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով 23:0004 Սեպ, 2026
  • Պետությունը գնահատում է փրկարարի աշխատանքը. ՆԳ նախարար 22:4804 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովին 22:3904 Սեպ, 2026
  • Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում ԱԱԾ շենքին 22:2504 Սեպ, 2026
  • Արման Պողոսյանն ու Ավագ Ավանեսյանն ազատվել են պաշտոններից 22:1104 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0404 Սեպ, 2026
  • Ջրային կոմիտեն կվերակազմակերպվի և կանցնի կառավարության ուղղակի ենթակայությանը 21:5104 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում 21:3204 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայկական 300-ից ավելի ապրանք՝ առանց մաքսատուրքի․ ինչ է փոխվում ԵՄ շուկայում 21:0004 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացներն այս շաբաթավերջին կայցելեն Մոսկվա և Կիև. Axios 20:4204 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015