• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ղարաբաղի հարցը նախկին նախագահների համար բիզնես է եղել. Գալստյան Բաց հարթակ. Ղարաբաղի հարցը... 20:33
Օրը՝ 60 վայրկյանում | 06.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 06.12.2025 20:21
Դեսպան Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում Դեսպան Հովհաննիսյանն ընտրվել է... 13:51
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ամբերդն ընդգրկվել է Եվրոպայի 2024 թ. «7 ամենավտանգված» հուշարձանների ծրագրի կարճ ցուցակում
Աշխարհ
17:2230 Հնվ, 2024

Ամբերդն ընդգրկվել է Եվրոպայի 2024 թ. «7 ամենավտանգված» հուշարձանների ծրագրի կարճ ցուցակում

Ամբերդ պատմամշակութային արգելոցն ընդգրկվել է «7 ամենավտանգված» ծրագրի կարճ ցուցակում՝ որպես Եվրոպայի 11 ամենավտանգված ժառանգության վայրերից մեկը։

«Եվրոպա Նոստրան», Մշակութային և բնական ժառանգությանը նվիրված քաղաքացիական հասարակության եվրոպական ձայնն ու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտն այսօր հայտարարել են Եվրոպայում գտնվող ՝2024 թ․ «7 ամենավտանգված» ծրագրում ընդգրկված հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները:

2024 թվականի Եվրոպայի 11 ամենավտանգված հուշարձաններն ու ժառանգության վայրերն են.

o Ամբերդ պատմամշակութային արգելոց, ՀԱՅԱՍՏԱՆ

o Դուրեսի հնավայր (Muret e Portës), ԱԼԲԱՆԻԱ

o Միդի պալատ (Palais du Midi), Բրյուսել, ԲԵԼԳԻԱ

o Աշխատավորների դասի բնակարաններ Ռուբե-Տուրկուենում, ՖՐԱՆՍԻԱ

o Կիկլադյան կղզիներ, Սիֆնոս, Սերիֆոս և Ֆոլեգանդրոս, ՀՈՒՆԱՍՏԱՆ

o Գեսատի Սուրբ Պետրոս եկեղեցի, Միլան, ԻՏԱԼԻԱ

o Սիենայի սինագոգ, ԻՏԱԼԻԱ

o Շտայնորտ պալատ, Հյուսիսային Մասուրիա, ԼԵՀԱՍՏԱՆ

o Հարավսլավիայի ժողովրդական բանակի տուն Շաբաչում, ՍԵՐԲԻԱ

o Սուրբ Գևորգ հունական ուղղափառ եկեղեցի, Ալթինոզու / Հաթայ նահանգ, ԹՈՒՐՔԻԱ

o Անտիոքի Երկաթե դարպաս, Անթաքիա / Հաթայ նահանգ, ԹՈՒՐՔԻԱ

«Եվրոպա Նոստրայի» գործադիր նախագահ, դոկտոր պրոֆ. Հերման Պարզինգերը հայտարարել է. «Ընտրված ժառանգության վայրերը վտանգված են քանդման, ոչ պատշաճ զարգացման, բնական աղետների կործանարար ազդեցության, անտեսման կամ ֆինանսավորման բացակայության պատճառով: Այս կարճ ցուցակը հրապարակելով՝ ցանկանում ենք աջակցության ուղերձ հղել այն ակտիվիստներին և տեղական համայնքներին, ովքեր խորապես նվիրված են այս վայրերը փրկելուն: Եվրոպայի ժառանգությունը պետք է պահպանվի ոչ միայն որպես մեր ընդհանուր անցյալի վկայություն, այլ նաև որպես կայունության, համախմբված և խաղաղ ապագայի խթան։

Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի դեկան Շիվա Դուստդարն ասել է. «Մշակութային ժառանգությունը եվրոպական ինքնության, գրավչության և տնտեսական աճի համար հիմնական ռեսուրս է: Այս կարճ ցուցակը մեզ հիշեցնում է, թե որքան փխրուն է այդ ժառանգությունը, և որքանով ենք մենք դա ընդունում: Ինստիտուտը մեր վաղեմի գործընկեր Եվրոպա Նոստրայի հետ միասին․ ողջ Եվրոպայում ընդլայնում է այն տեղական համայնքների ջանքերը, որոնք գիտեն, որ մշակութային ժառանգության վայրերը փրկելը կօգնի այլ հրատապ մարտահրավերներ հաղթահարելուն։ Հույս ունենք գալիք սերունդների համար այս տեսարժան վայրերը վերականգնված և պահպանված տեսնել»:

Վերոնշյալ վտանգված ժառանգության վայրերը ընտրվել են միջազգային խորհրդակցական խմբի կողմից: Խմբում ընդգրկված են պատմության, հնագիտության, ճարտարապետության, ամրակայման, նախագծերի վերլուծության և ֆինանսական փորձագետներ: 2024 թվականի «7 ամենավտանգված» ծրագրին վայրեր առաջադրել են անդամ կազմակերպությունները, ասոցացված կազմակերպությունները կամ Եվրոպա Նոստրայի առանձին անդամները, ինչպես նաև Եվրոպական ժառանգության դաշինքի անդամները:

Ընտրությունը կատարվել է՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր վայրի՝ ժառանգության առումով նշանակալի լինելն ու մշակութային արժեքը, ինչպես նաև այն լուրջ վտանգը, որին դրանք այսօր առերեսվում են։ Տեղական համայնքների ներգրավվածության մակարդակն ու պետական և մասնավոր շահագրգիռ կողմերի հանձնառությունը այս վայրերը փրկելու հարցում կարևորվել են որպես հավելյալ արժեքներ: Ընտրության մեկ այլ չափանիշ էր այս վայրերի ներուժը՝ որպես կայուն սոցիալ-տնտեսական զարգացման խթան:

Եվրոպայում 2024 թվականի «7 ամենավտանգված» ժառանգության վայրերի վերջնական ցանկը կհրապարակվի ապրիլին։

«7 ամենավտանգված» ծրագիրը քաղաքացիական հասարակության՝ Եվրոպայի վտանգված ժառանգությունը փրկելու արշավի մի մասն է կազմում: Այն բարձրացնում է հասարակության իրազեկվածությունը, տալիս է անկախ գնահատականներ և հետագա գործողությունների առաջարկներ է անում: 2013 թ.-ին մեկնարկած այս նորարարական ծրագիրը վարում է «Եվրոպա Նոստրան»՝ Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի հետ համագործակցությամբ: Ունի նաև Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցությունը: Ծրագրի մեկնարկից ի վեր ընտրվել են վտանգի տակ գտնվող 56 հուշարձաններ և ժառանգության վայրեր Եվրոպայի 31 երկրներից:

«Եվրոպա Նոստրան» եվրոպական քաղաքացիական հասարակության ձայնն է, որը նվիրված է մշակութային և բնական ժառանգության պահպանմանն ու տարածմանը: Ժառանգության ոլորտի հասարակական կազմակերպությունների համաեվրոպական ֆեդերացիա է։ Աջակցում է պետական մարմինների, մասնավոր ընկերությունների և անհատների լայն ցանցին, որն ընդգրկում է ավելի քան 40 երկիր: Եվրոպայի ամենամեծ և ժառանգության ոլորտի ամենաներկայացուցչական ցանցն է և սերտ հարաբերություններ է պահպանում Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կառույցների հետ: «Եվրոպա Նոստրան» իրականացնում է Եվրոպայի վտանգված հուշարձանները, վայրերը և լանդշաֆտները փրկելու քարոզարշավ՝ մասնավորապես «7 ամենավտանգված» ծրագրի միջոցով: Եվրոպական ժառանգության մրցանակներով / Եվրոպա Նոստրա մրցանակներով խրախուսում է բարձր որակն ու մեծ վարպետությունը: Եվրոպա Նոստրան ակտիվորեն նպաստում է ժառանգությանն առնչվող եվրոպական ռազմավարությունների և քաղաքականության սահմանմանն ու իրականացմանը՝ եվրոպական կառույցների հետ մասնակցային երկխոսության և Եվրոպական ժառանգության դաշինքի համակարգման միջոցով: «Եվրոպա Նոստրան» ղեկավարել է Եվրոպական հանձնաժողովի կողմից ընտրված եվրոպական համընկերությունը, որը վարելու է Եվրոպական ժառանգության կենտրոն փորձնական նախագիծը (2023-2025 թթ․): Այն նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից մշակված Նոր եվրոպական Բաուհուզ նախաձեռնության պաշտոնական գործընկերն է և հանդիսանում է Կլիմայի ժառանգության ցանցի առաջատար եվրոպական անդամ և աջակից:

Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտը (EIB-I) ստեղծվել է ԵՆԲ խմբի (Եվրոպական ներդրումային բանկ և Եվրոպական ներդրումային հիմնադրամ) շրջանակներում՝ եվրոպական շահագրգիռ կողմերի և լայն հանրության հետ խթանելու և աջակցելու սոցիալական, մշակութային և ակադեմիական նախաձեռնություններին: Այն ԵՆԲ խմբի համայնքի և քաղաքացիության ներգրավման առանցքային հենասյունն է: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել http://institute.eib.org կայքում։

«Ստեղծագործ Եվրոպան» ԵՄ ծրագիր է, որն աջակցում է մշակութային և ստեղծագործական հատվածներին՝ հնարավորություն տալով մեծացնելու իրենց ներդրումը եվրոպական հասարակությունում, տնտեսությունում և կենսամիջավայրում: Ծրագիրը 2021-2027 թվականների համար 2,4 միլիարդ եվրո բյուջեով աջակցում է ժառանգության, կատարողական արվեստի, կերպարվեստի, միջգիտակարգային արվեստների, հրատարակչության, կինոյի, հեռուստատեսության, երաժշտության և տեսախաղերի ոլորտների կա

Դիտումների քանակ76
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստան» ծրագիր. անտառային բաղադրիչի մեկնարկային աշխատանքային հանդիպում 00:3907 Դեկ, 2025
  • «Արթ վայն» ընկերությունը 2025-ի 9 ամսում 6 մլրդ 657 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:0307 Դեկ, 2025
  • Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ փոխնախագահի և Սիլվեստր Ստալոնեի հետ է հանդիպել 23:3106 Դեկ, 2025
  • Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղի ճանապարհները բարեկարգվում են 23:2006 Դեկ, 2025
  • Երևանի օդի որակն ու էկոլոգիայի բարելավման ուղիները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4006 Դեկ, 2025
  • «Դու իմ չեմպիոնն ես, իմ հերոսն ես»․ Արեն Մկրտչյանն այցելել է պարալիմպիկ ծանրամարտի 17-ամյա աշխարհի չեմպիոնին 22:2506 Դեկ, 2025
  • Խաղաղության բանակցությունների երկկողմ բնույթը ապացուցել է իր արդյունավետությունը. Հաջիև 22:0006 Դեկ, 2025
  • Հաղթանակ են տոնել Արթուր Բազեյանն ու Վախթանգ Հարությունյանը. բռնցքամարտի ԱԱ 21:5306 Դեկ, 2025
  • Կիրանցում հիմա խաղաղ է և չկա անվտանգության ոչ մի մտավախություն. վարչապետ 21:4506 Դեկ, 2025
  • Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 21:3506 Դեկ, 2025
  • «Հոռոմի խաչմերուկ»-ի էստակադայի վրա բեռնատար է կողաշրջվել 21:1406 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Երկրի անվտանգության գործիքները պետք է լինեն բազմազան. այց սահմանազատված Կիրանց 21:0006 Դեկ, 2025
  • Մելիք-Օհանջանյաններ. տոհմի պատմությունը՝ փաստերով 20:5606 Դեկ, 2025
  • «Կյանքը հիասքանչ է». 20-ամյա նկարչուհու խոստովանությունը 20:4406 Դեկ, 2025
  • Մարդու իրավունքներից՝ արտթերապիա. դասընթաց տեղահանված կանանց համար 20:3206 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.12.2025 20:2106 Դեկ, 2025
  • Գազայի վերաբերյալ ամերիկյան ծրագրից հրաժարվելը հսկայական ձախողում կլինի աշխարհի համար. Ֆիդան 20:1406 Դեկ, 2025
  • Howo մակնիշի 15 նոր աղբատար մեքենաներն արդեն աշխատում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում. Ավինյան 20:0606 Դեկ, 2025
  • ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ»-ը՝ տեղական բիզնեսում 19:5906 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում 19:4806 Դեկ, 2025
  • Ոռոգման նոր համակարգ և լուսավորության ցանց՝ Լիճք գյուղում 19:3606 Դեկ, 2025
  • Ապառազմականացման վերաբերյալ Իսրայելի պահանջները Սիրիայի համար վտանգավոր են. Ահմեդ աշ-Շարաա 19:2106 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է. Նազելի Բաղդասարյան 19:0106 Դեկ, 2025
  • Առևանգված ուկրաինացի երեխաների խնդիրը շարունակում է հրատապ մնալ 18:5306 Դեկ, 2025
  • Վստահաբար ասում եմ՝ Կիրանցը Հայաստանի ամենաանվտանգ գյուղերից է. վարչապետ 18:3806 Դեկ, 2025
  • Քաղաքացիների հետ այցելեցինք Կիրանցի դպրոց և Սբ Երրորդություն եկեղեցի. Նիկոլ Փաշինյան 18:2906 Դեկ, 2025
  • Արմեն Գրիգորյանը «Դոհա ֆորումի» շրջանակում պանելային քննարկմանը կարևորել է «ԹՐԻՓ ուղի» ծրագրի կյանքի կոչումը 18:1706 Դեկ, 2025
  • Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ 18:0406 Դեկ, 2025
  • Թրամփը երախտագիտություն է հայտնել իրեն Նոբելյան մրցանակի առաջադրելու՝ Երևանի ու Բաքվի նախաձեռնության համար 17:5606 Դեկ, 2025
  • Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 17:5306 Դեկ, 2025
  • Լաս Վեգասը և հայերը 17:4106 Դեկ, 2025
  • Մի խումբ քաղաքացիների հետ այցելեցինք Կիրանցի սահմանազատված հատված. Փաշինյան 17:1706 Դեկ, 2025
  • Կանադան Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից 17:0306 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Շինարարության ընթացքը կհսկվի օնլայն, ավարտական ակտը կտրվի ինքնաշխատ | 06.12.2025 17:0006 Դեկ, 2025
  • Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխայի կյանքը 16:4206 Դեկ, 2025
  • ՀՀ անձնագրով առանց վիզայի հնարավոր է այցելել 67 երկիր. հրապարակվել է 2025 թվականի անձնագրի ինդեքսը 16:2606 Դեկ, 2025
  • Շարունակվում է ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունը 16:1106 Դեկ, 2025
  • Դաշտ գյուղում շահագործման է հանձնվել բազմաֆունկցիոնալ հանրային տարածք՝ ՄԱԿ–ի Զարգացման ծրագրով 15:5406 Դեկ, 2025
  • Արսեն Թորոսյանն ընդգծել է զբաղվածության ոլորտի ռազմավարական նպատակների իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքների անհրաժեշտությունը 15:5306 Դեկ, 2025
  • Զգուշացե՛ք կիբեռհանցագործներից 15:3806 Դեկ, 2025
  • Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը պաշտոնապես ստանձնել է լիազորությունները 15:2806 Դեկ, 2025
  • Բաքուն ու Երևանը նոր ստատուս-քվո են ձևավորում Հարավային Կովկասում. Հիքմեթ Հաջիև 15:1406 Դեկ, 2025
  • Երբ ավարտուն տեսք կունենա Կասկադը. ներդրումային ծրագիրը հաստատված է 14:5906 Դեկ, 2025
  • Ուկրաինան չի հանձնելու իր տարածքները, դա չի կարող խաղաղության համաձայնագրի մաս դառնալ. Սիրսկի 14:4706 Դեկ, 2025
  • Մահացել է անվանի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Սահակյանը 14:3606 Դեկ, 2025
  • Թոմ Բարաքը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կբացվի 14:1606 Դեկ, 2025
  • ԱԺ նախագահը մասնակցել է Վաղարշապատի նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությանը 14:0806 Դեկ, 2025
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում 14:0606 Դեկ, 2025
  • Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնակատարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 13:5606 Դեկ, 2025
  • Դեսպան Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում 13:5106 Դեկ, 2025
  • Շինարարության տեխհսկողությունը կթվայնացվի՝ մեկ հարթակում ներգրավելով բոլոր մասնակիցներին 13:4406 Դեկ, 2025
  • Աշխարհի առաջնությունում այսօր հանդես կգա 3 բռնցքամարտիկ 13:3106 Դեկ, 2025
  • 3 անշարժ գույք, 13 մլն 478 հազար դրամ. ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հայտարարագիրը 13:1106 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Կմեկնարկի Կասկադի անավարտ հատվածի վերակառուցումը. սպասվում է 20 մլրդ դրամի ներդրում 13:0006 Դեկ, 2025
  • Պակիստանի և Աֆղանստանի սահմանին կրկին բախումներ են 12:5406 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Վերգինե Սմբատյան 12:4406 Դեկ, 2025
  • Ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ Վաշինգտոնի և Կիևի թիմերը բանակցություններ են վարել 12:1606 Դեկ, 2025
  • Աղասի Այվազյան-100. հայ գրականության մեծ ռոմանտիկը 11:5806 Դեկ, 2025
  • Ռուսական ՀՕՊ-ի միջոցները որսացել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 116 ԱԹՍ. ՌԴ ՊՆ 11:4306 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում 11:2406 Դեկ, 2025
  • «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ի 9 ամսում 7 մլրդ 245 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 11:1806 Դեկ, 2025
  • Ռուսաստանը հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային 11:1106 Դեկ, 2025
  • Աղետներին դիմակայունության օրվան նվիրված աշխատաժողով Կոտայքի մարզում 11:0506 Դեկ, 2025
  • Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում՝ Տավուշում 10:5306 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 10:0906 Դեկ, 2025
  • Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում փոփոխություններ են տեղի ունեցել 10:0306 Դեկ, 2025
  • Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է արհեստական բանականությանը նվիրված քննարկմանը 10:0006 Դեկ, 2025
  • Ժաննա Անդրեասյանը Լեհաստան է գործուղվում 09:3806 Դեկ, 2025
  • Պռոշյան փողոցում բախվել է 7 ավտոմեքենա․ կա զոհ 09:2106 Դեկ, 2025
  • Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 08:3606 Դեկ, 2025
  • Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է 08:1206 Դեկ, 2025
  • Մոտ 90 առցանց բողոք՝ «Սպառողի օգնական» թվային հարթակում 01:0006 Դեկ, 2025
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացները մեծ հեռանկարներ են ստեղծում. Կոշտա 00:3706 Դեկ, 2025
  • Կեղծ հաշիվ՝ տեղեկատվական անվտանգության փորձագետի անունով. թիրախում նաև բարձրաստիճան պաշտոնյաներ են 00:1406 Դեկ, 2025
  • Դեսպան Նարեկ Մկրտչյանն ու Ջեյմս Կարաֆանոյը քննարկել են Heritage հիմնադրամի հետ համատեղ ծրագրերի հնարավորությունները 23:5405 Դեկ, 2025
  • Արարատ Միրզոյանը միջազգային գործընկերների հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը 23:4105 Դեկ, 2025
  • Լորդ Վերնոն Քոքերը պաշտոնապես բացել է Հայաստանում Միացյալ Թագավորության առաջին մշտական Պաշտպանության բաժինը 23:2205 Դեկ, 2025
  • Կարտոֆիլի ամբողջ բերքն իրացվում է ներքին շուկայում. Վարդենիկում ամփոփում են արդյունքները 23:0005 Դեկ, 2025
  • Ամփոփվեց «Դարձի՛ր կամավոր» ծրագրի 2-րդ փուլը․ մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 520 կամավոր 22:5405 Դեկ, 2025
  • Ռազմարդյունաբերության զարգացման մեր քաղաքականության արդյունավետությունը կարելի է օբյեկտիվորեն գնահատել ըստ վճարած հարկերի․ նախարար 22:4705 Դեկ, 2025
  • Ալեքսեյ Սանդիկովը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի 22:2505 Դեկ, 2025
  • Նոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 22:1105 Դեկ, 2025
  • Հարցազրույց Լիլիթ Մինասյանի հետ 22:0305 Դեկ, 2025
  • Ռազմավարությունը հետևողական լինելն է. վարչապետը՝ հաշմանդամություն ունեցողների խնդիրների մասին 21:5205 Դեկ, 2025
  • Հայկական բրենդիի ռեբրենդինգից մինչև խաղողի այգիների ռեեստր․ հայ-մոլդովական համագործակցությունը խորանում է 21:2805 Դեկ, 2025
  • Հերքում «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների և գործունեության վերաբերյալ տարածվող կեղծ լուրերին 21:2105 Դեկ, 2025
  • Հաղթող ճանաչված կապալառու ընկերությունները ՀՀ ողջ տարածքում կիրականացնեն պատվիրակված շինամոնտաժային աշխատանքներն ընդհանուր 7 լոտով և 28 բրիգադներով․ ՀԷՑ 21:0605 Դեկ, 2025
  • Հրդեհի ահազանգ Մյասնիկյան պողոտայում 21:0205 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Ադրբեջանն ակնկալում է Հայաստանի հետ վերջնական խաղաղության հասնել 2026-ին. Ամիրբեկով 21:0005 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 5-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5505 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն նոր հարված է հասցրել թմրավաճառներին 20:4205 Դեկ, 2025
  • Ստամոքսի քաղցկեղ. գաստրոսկոպիայի կարևորությունը 20:3505 Դեկ, 2025
  • Վարդան Ղուկասյանի փեսայի և որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 20:2905 Դեկ, 2025
  • Շվեդիան կդադարեցնի օգնությունը մի քանի երկրին՝ Ուկրաինա գումար ուղարկելու համար 20:2205 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.12.2025 20:1605 Դեկ, 2025
  • ՀՀ ԶՈՒ-ում անցկացվել է սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն 20:1105 Դեկ, 2025
  • Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Թեմրյուկի, Սիզրանի և Գրոզնու վրա 20:0805 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 5. 2025 20:0005 Դեկ, 2025
  • Պատմական որոշում. Եվրամիություն-Ռուսաստան գազային պատերազմն ավարտվեց ռուսական կողմի պարտությամբ 19:5405 Դեկ, 2025
  • Տրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի մեկնարկը 19:4805 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015