• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Գեղամ Գևորգյանի հետ Հարցազրույց Գեղամ Գևորգյանի հետ 23:21
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը ՌԴ-ից գործուղվել է Հայաստան, որ երկիրը դարձնի գուբերնիա. Մանավազյան Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 20:52
Փաշինյան-Պուտին զրույցի ուղերձները | Աննա Դանիելյանի հարցազրույցը Գարիկ Քեռյանի հետ Փաշինյան-Պուտին զրույցի ուղերձները |... 19:43
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 21:4425 Դեկ, 2023

ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վերջինիս մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:

Նախ տեղի է ունեցել նեղ, այնուհետև ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախագահ Աբբաս Ալի-Աբադին:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից առաջ այսօր ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ստորագրվել է ազատ առևտրի մասին համաձայնագիր: Այն ԵԱՏՄ երկրների կողմից ստորագրել են փոխվարչապետները, հայկական կողմից` Մհեր Գրիգորյանը, իսկ իրանական կողմից` Աբբաս Ալի-Աբադին:

Ընդլայնված կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Պետությունների հարգելի ղեկավարներ, Պատվիրակությունների հարգելի անդամներ,

Ուրախ եմ ողջունելու Ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որի ընթացքում մենք կամփոփենք այս տարվա կատարած աշխատանքը և կուրվագծենք ԵԱՏՄ հետագա զարգացման ուղիները։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին և անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին այսօրվա միջոցառումն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար։

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից ստանձնում է ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը, ինչի կապակցությամբ մենք անդամ երկրների աջակցության և արդյունավետ համագործակցության հույս ունենք` մեր առջև դրված խնդիրների իրականացման նպատակով։

Խորհրդանշական է, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ, որի հիմքում այն բազային հիմնադրույթն է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։

Մենք շարունակում ենք այն այդպես ընկալել և հենց այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը։

ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ։ Առևտրի և ինտեգրման հիմնարար ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներից ելնելով, դա միանշանակ կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կոռոզիայի։

Այս համատեքստում, հայկական կողմը կարևորում է մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի ստորագրումը, որը հիմնված է ԵԱՏՄ միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման հայեցակարգային և առաջնահերթ ուղղությունների վրա:

Հայկական կողմը ողջունում է Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը։ Լիաֆորմատ համաձայնագրի ստորագրումը կնպաստի Իրանի հետ առևտրատնտեսական, լոգիստիկ և տրանսպորտային կապերի ամրապնդմանը և հնարավորություն կտա ամուր պայմանագրային հիմք ստեղծել համատեղ ծրագրերի համար։

Հարգելի գործընկերներ,

Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ-ի ներսում կուտակվել են սկզբունքային բնույթ կրող մի շարք չլուծված խնդիրներ, տեղին եմ համարում նշել անդամ պետությունների կողմից ընդհանուր էներգետիկ շուկաների գործունեության մոտեցումները, սկզբունքները և մեխանիզմները համաձայնեցնելու վերաբերյալ հիմնարար լուծումների հասնելու հասունացած անհրաժեշտությունը։

Այս համատեքստում, մենք պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու ուղղությամբ՝ ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների առավելություններից և ներուժից օգտվելու նպատակով։

Անհրաժեշտ եմ համարում նաև էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլորտում համագործակցության ոլորտների ընդլայնումը։

Մեկ այլ հիմնավորապես կարևոր խնդիր է մեր երկրների ՏՏ համայնքների ակտիվ ներգրավմամբ թվային տեխնոլոգիաների ներդրումը պետական բիզնես գործընթացների գործնական գործունեության մեջ։

Այս ոլորտն առանձնահատուկ նշանակություն ունի, մասնավորապես, արհեստական բանականության գործնական կիրառությունների լույսի ներքո, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական գործունեության տվյալների ավելի արագ հավաքագրման և արդյունավետ վերլուծության համար:

Արհեստական բանականության հնարավորությունների պատասխանատու օգտագործումը կարող է նաև ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական համագործակցության զարգացման լրացուցիչ խթան հանդիսանալ։

Հայտնի է, որ Միության երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի դժվարություններ և տնտեսական ծախսեր է ստեղծում Հայաստանի համար։ Սա մարտահրավեր է Հայաստանի համար, բայց միևնույն ժամանակ բացառիկ հնարավորություն ԵԱՏՄ-ի համար։

Եթե մեզ հաջողվի ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ապահովել տրանսպորտի, տարանցման և վարչարարության անխափանությունը, մենք կունենանք ԵԱՏՄ հարաբերությունները շահագրգիռ երրորդ երկրների հետ զարգացնելու բացառիկ հնարավորություն։

Մեկ այլ արդյունավետ գործիք կարող է հանդիսանալ ապրանքների և բեռների թվային հետագծելիության ժամանակակից համակարգերի ներդրումը, այդ թվում՝ էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը, ինչը երաշխավորում է «չորս ազատությունների» իրականացումն առանց հավելյալ խոչընդոտներ ստեղծելու՝ դրանով իսկ ԵԱՏՄ ներսում տեխնիկական հիմք ապահովելով արդյունավետ համագործակցության համար:

Կարևոր է, որ այս համակարգերը լինեն ժամանակակից, արդյունավետ և վերացնեն գոյություն ունեցող խոչընդոտները, այլ ոչ թե ստեղծեն նորերը:

Նիստի հարգելի մասնակիցներ,

Բոլորիս համար այս դժվարին պահին պետք է ջանքերը կենտրոնացվեն ԵԱՏՄ ազդեցությունն առավելագույնի հասցնելու վրա՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները։

Եզրափակելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորին 2023 թվականին ակտիվ համագործակցության համար և, օգտվելով առիթից, հարգելի գործընկերներ, շնորհավորել բոլորի գալիք Ամանորը և մաղթել խաղաղություն ու բարգավաճում մեր երկրներին։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Նիստի ընթացքում քննարկվել են միության շրջանակում տարբեր ոլորտում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստն անցկացնել գալիք տարվա մայիսին` Մոսկվայում:

Դիտումների քանակ563
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Փրկարարական ստորաբաժանումների մրցունակությունը հիմնված է փորձի և նորարարական մեթոդների կիրառման վրա․ ՓԾ տնօրենն այցելել է Վայոց ձոր 09:4003 Ապր, 2026
  • Գորգ-Վիշապ-Սունկ եռամիասնությունը՝ Գևորգ Ջորջ Քասսաբյանի աչքերով 09:3103 Ապր, 2026
  • Գազամատակարարման դադարեցում՝ Կոտայքի մարզում 09:0803 Ապր, 2026
  • «Արարատբանկ»-ը 2025-ին 5 մլրդ 916 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:5603 Ապր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:4003 Ապր, 2026
  • Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են 08:1803 Ապր, 2026
  • Չարենցավան-Ֆանտան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ և մեկ զոհ 08:0003 Ապր, 2026
  • Արսեն Թորոսյանն այցելել է Հրազդանում գործող տարեցների և երեխաների ցերեկային կենտրոններ 01:0403 Ապր, 2026
  • Ռուսաստանը կխստացնի Հայաստանից ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը 00:5003 Ապր, 2026
  • Երևանի Արին Բերդի փողոցի արտադրամասերից մեկում հումք է այրվել 00:3403 Ապր, 2026
  • Բյուջեն ոչ միայն կատարվել է, այլև գերակատարվել 5.4%-ով. եռամսյակի արդյունքները 00:0203 Ապր, 2026
  • ԱՄՆ-ում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կհանգեցնի վիզայի հետկանչի 23:4602 Ապր, 2026
  • Ծննդկանի մահվան դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ փոքրիկն արդեն ինքնուրույն շնչում է 23:1402 Ապր, 2026
  • Հաշտարարը չի կարող ձեզանից պահանջել այնպիսի ծախսեր, որոնք նախապես համաձայնեցված չեն եղել. Գալյան 23:0002 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Նորայր Մեհրաբյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգը 22:5102 Ապր, 2026
  • Ում հետ կմիանա ՀՀԿ-ն. կուսակցության նախկին կարկառունները միանում են Սամվել Կարապետյանին 22:4202 Ապր, 2026
  • Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում 22:2802 Ապր, 2026
  • 44-օրյայի ընթացքում որևէ զենքի պակաս չենք ունեցել, ունեցել ենք վախկոտ գեներալներ. վարչապետ 22:1802 Ապր, 2026
  • Համաժողովի նախապատրաստվելիս. վարչապետը տեսանյութ է հրապարակել 22:0802 Ապր, 2026
  • Հարցազրույց Գեղամ Գևորգյանի հետ 21:5902 Ապր, 2026
  • Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզնից մեկն եմ 21:5402 Ապր, 2026
  • Թադևոս Ավետիսյանի` պատգամավորի լիազորությունները դադարել են 21:3902 Ապր, 2026
  • Քննարկվել են ՀՀ-ի և Կատարի միջև զբոսաշրջային կապերի զարգացման հեռանկարները 21:1602 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Կարծում եմ՝ Պուտինին չէին տեղեկացրել. Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հայտարարության մասին 21:0002 Ապր, 2026
  • Էներգաարդյունավետ լուծումներ՝ համայնքներում. դասընթաց և էքսպո 20:5802 Ապր, 2026
  • Իրանի թուլանալու մասին պնդումները կեղծ են. ԶՈՒ խոսնակ 20:5202 Ապր, 2026
  • Ապրիլ 2-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4802 Ապր, 2026
  • Օրբանը կոչ է արել անհապաղ չեղյալ հայտարարել ԵՄ պատժամիջոցները ռուսական նավթի և գազի դեմ 20:4302 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 02.04.2026 20:3802 Ապր, 2026
  • Հրդեհ Արին Բերդի փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ 20:3302 Ապր, 2026
  • Կպարզեցվի նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ անհատույց հանձնվող շարժական գույքն ընդունելու գործընթացը 20:2402 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 2. 2026 20:1702 Ապր, 2026
  • Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը ավելի քան 40 երկրի ներկայացուցիչների հետ քննարկել է Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը 20:1102 Ապր, 2026
  • Նախագահը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անդրադարձել է ՀՀ զարգացման ռազմավարական առաջնահերթություններին 20:0402 Ապր, 2026
  • ԱՍՀ նախարարը մասնակցել է Հրազդանի սոցիալական աշխատանքի կենտրոնի բացման արարողությանը 19:5902 Ապր, 2026
  • Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է 19:5602 Ապր, 2026
  • Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կօտարվեն բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով 19:5202 Ապր, 2026
  • Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր 19:4802 Ապր, 2026
  • Պետությունը կսուբսիդավորի 200 շահառուի էներգաարդյունավետ վարկերը 19:4102 Ապր, 2026
  • Բարձր ճնշման թաքնված վտանգները 19:2902 Ապր, 2026
  • Մաքսատուրքի վճարումից ազատում՝ մի շարք նյութերի ներմուծման նկատմամբ. կբարելավվի գործարար միջավայրը 19:2202 Ապր, 2026
  • Ազնվացեղ եղջերուների վարքագիծը կարող է լինել անկանխատեսելի. ՇՄՆ-ն խնդրում է չմոտենալ բնակավայրերի մոտ հասած կենդանիներին 19:1602 Ապր, 2026
  • Վարչապետը ներկա է եղել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը 19:0802 Ապր, 2026
  • Լուրեր 19:00 | 504 000 դրամ փոխանցում՝ «Մեր ձևով»-ի ակցիաներին մասնակցելու դիմաց. ՀԿ ղեկավարը ձերբակալված է 19:0002 Ապր, 2026
  • Հայաստանի հետ սահմանների բացումը կլինի տարածաշրջանում խաղաղության գործընթացի ամենանշանակալի արդյունքներից մեկը. Յըլմազ 18:5602 Ապր, 2026
  • 370 շահառու կօգտվի բնակարանային ապահովության և այլ ծրագրերի ֆինանսական աջակցությունից 18:5302 Ապր, 2026
  • ԿԸՀ-ն Վլադիմիր Վարդանյանի մանդատը տվել է ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Լուսինե Սամվելի Աքմաքչյանին 18:4402 Ապր, 2026
  • Մենք չենք ունեցել որևէ բարեփոխում, որ առողջության ապահովագրության չափ արձագանք ունենա. ՀՀ վարչապետ 18:3702 Ապր, 2026
  • Ինչքան էլ կեղտոտ ստեր տարածեք, մեկ է՝ չեք հաջողելու. ԱԳ նախարար 18:2702 Ապր, 2026
  • Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Զվարթնոց» օդանավակայանից Երևան տանող ենթակառուցվածքների վիճակին 18:1902 Ապր, 2026
  • Կապահովվի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխության շրջանակում ՀՀ վարչապետի ստացած մրցանակի կառավարման թափանցիկությունը և նպատակային օգտագործման հնարավորությունը 18:1302 Ապր, 2026
  • Հայաստանում նվազել է վրաերթերի, դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը. ՆԳՆ խոսնակ 18:0502 Ապր, 2026
  • Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում մասնակցել է հայկական եկեղեցու դռան փեղկի ցուցադրությանը 17:5902 Ապր, 2026
  • Ավելի քան 4 մլրդ դրամի հատկացում մարզերում մանկապարտեզների նորոգմանը և նախակրթարանների ստեղծմանը 17:5602 Ապր, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Ղազախստանի ԱԳՆ Բազմակողմ համագործակցության վարչության տնօրենին է ներկայացրել խաղաղության գործընթացը 17:4802 Ապր, 2026
  • Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ 17:4102 Ապր, 2026
  • «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի Դիլիջանի գրասենյակի ղեկավարը նյութապես շահագրգռել է Հովքի նախկին ղեկավարին՝ մասնակցելու Ս.Կ.-ի դատական նիստերին և ակցիաներին. ՔԿ 17:3502 Ապր, 2026
  • ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ․ Հակակոռուպցիոն կոմիտե 17:2902 Ապր, 2026
  • Հանդիպում թանգարանների աշխատողների հետ․ ատեստավորման միջոցով աշխատավարձերը կբարձրանան 17:2302 Ապր, 2026
  • Միխայելովկա գյուղում այրվել է անասնակեր 17:1602 Ապր, 2026
  • Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները 17:0602 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Առողջական խնդիր ունեցող մարդու մահճակալի կողքին այսօր իր պետությունն է նստած. վարչապետ 17:0002 Ապր, 2026
  • Էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություններ իրականացնող վարորդները 2027 թ. հունվարի 1-ից կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում 16:5702 Ապր, 2026
  • Վարդաշենում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը 16:5202 Ապր, 2026
  • Զելենսկին դրական է որակել քննարկումները ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ 16:4202 Ապր, 2026
  • Ոստիկանները բացահայտել են դեպքը․ քաղաքացու պայուսակը հայտնաբերվել է 16:3402 Ապր, 2026
  • ԲՏԱ նախարարն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա 16:2602 Ապր, 2026
  • Կասեցվել է «Իգիթ» ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրանքի գործունեության առանձին գործառույթը 16:1902 Ապր, 2026
  • 4 ոսկե և 1 արծաթե մեդալ՝ ՌԴ-ում անցկացված հաշմանդամային սպորտի միջազգային փառատոնում 16:1102 Ապր, 2026
  • ՏԿԵ նախարարը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին վերաբերող հարցեր 16:0402 Ապր, 2026
  • Մակրոնը երկօրյա այցով ժամանել է Հարավային Կորեա 15:5902 Ապր, 2026
  • Երբ ՊՊԾ ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, կարող է ուժ գործադրել. Փաշինյանը՝ եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասին 15:5202 Ապր, 2026
  • Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այց է իրականացվել «Արմավիր» ՔԿՀ՝ Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով 15:4002 Ապր, 2026
  • Կալասը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի հասցեին Դոնալդ Թրամփի մեղադրանքները 15:3602 Ապր, 2026
  • 8 երկրի խոհանոցների համն ու հոտը 15:1902 Ապր, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում 15:0602 Ապր, 2026
  • Լուրեր 15։00 | Վարչապետը անդրադարձել է եկեղեցում իր ներկայությամբ տեղի ունեցած միջադեպին 15:0002 Ապր, 2026
  • Օվերչուկը՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին 14:5302 Ապր, 2026
  • «Խնձորի այգին». 40 տարի անց 14:3902 Ապր, 2026
  • Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կպարգևատրվի 14:3002 Ապր, 2026
  • Հրդեհ Երևանի Իսակովի պողոտայում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ 14:2502 Ապր, 2026
  • Մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ. Փաշինյանը՝ գեներալների մասին 14:2202 Ապր, 2026
  • Փաշինյանը՝ նավթամթերքի գնի հնարավոր բարձրացման և երկաթուղու մասով ՌԴ-ի հետ քննարկումների մասին 14:0602 Ապր, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 132 հանցագործություն. ՆԳՆ 13:5602 Ապր, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել. Փաշինյան 13:4202 Ապր, 2026
  • Հորմուզի նեղուցի գոտում շուրջ 400 տարբեր նավ է կանգնած 13:3702 Ապր, 2026
  • Հպարտ եմ, որ առաջնորդել եմ գործընթացը. Փաշինյանը՝ ՀՀ-ն աշխարհաքաղաքական թակարդից դուրս բերելու մասին 13:3202 Ապր, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կբարձրանա 13:2102 Ապր, 2026
  • Մոսկվան չի խոչընդոտում Երևանի գործընկերությունը Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ. Օվերչուկ 13:1402 Ապր, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր 13:0802 Ապր, 2026
  • Ռուսաստանը կարող է արագ վերականգնել Հայաստանի երկաթուղիների հատվածները՝ հարևանների հետ կապի համար. ՌԴ փոխվարչապետ 13:0302 Ապր, 2026
  • Լուրեր 13։00 | ՌԴ-ում օրակարգի բոլոր ուղղություներով ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ 13:0002 Ապր, 2026
  • Ռուսաստան այցը գնահատում եմ շատ հաջող. Փաշինյան 12:5702 Ապր, 2026
  • Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցն ինքնըստինքյան կբացվի. Թրամփ 12:5402 Ապր, 2026
  • Թոշակառուների համար կգործեն հետադարձ հիփոթեքի և ամուսնու բացառիկ սեփականության ինստիտուտների մասին կարգավորումներ 12:5202 Ապր, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:4402 Ապր, 2026
  • Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ 12:4302 Ապր, 2026
  • Ունենք այնքան ռեսուրս, որ ՀՀ-ն, առանց չափազանցության, կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր. Փաշինյան 12:2402 Ապր, 2026
  • Միայն ՌԴ ներկայությունը Հայաստանի ապաշրջափակման գործընթացում կարող է շահերի հավասարակշռություն ապահովել. Օվերչուկ 12:0902 Ապր, 2026
  • Առաջարկվում է Էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ևս մեկ տեսակ ավելացնել. խոսքը պահեստավորման լիցենզիայի մասին է 12:0602 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015