• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ Մայիսի 25-ի վաղ առավոտյան... 00:03
Հարցազրույց Լևոն Զուրաբյանի հետ Հարցազրույց Լևոն Զուրաբյանի հետ 18:46
Չքաղաքականացնե՜լ. Անդրանիկ Հարությունյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Անդրանիկ Հարությունյանի հետ 17:40
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մեր ռազմավարությունն է՝ «Աշխատանքով հաղթահարել աղքատությունը». վարչապետը մասնակցել է աշխատանքի միջազգային համաժողովին
Քաղաքականություն
15:5618 Դեկ, 2023

Մեր ռազմավարությունն է՝ «Աշխատանքով հաղթահարել աղքատությունը». վարչապետը մասնակցել է աշխատանքի միջազգային համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով միջազգային համաժողովին:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն, օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, կառավարության անդամներ, տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտության և երիտասարդության ներկայացուցիչներ:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Աշխատանքի միջազգային կազմակերպության հարգելի գլխավոր տնօրեն,
Հարգելի ներկաներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Հարգելի պատգամավորներ,

Ողջունում եմ բոլորիդ այս կարևոր միջոցառմանը ներկա գտնվելու առիթով:

Աշխատանքի ու աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերը, իհարկե, մեծ մարտահրավերներ են պարունակում իրենց մեջ, և ինչպես նման դեպքերում ասվում է՝ նաև մեծ հնարավորություններ: Ի վերջո, պետք է արձանագրել, որ աշխատանքն է այն գործոնը, որն ընկած է քաղաքակրթության և զարգացման հիմքում: Այս տրամաբանությամբ ժամանակի հետ աշխատանքը, նրա տրամաբանությունն ու բովանդակությունը, նրա հարաբերություններն էականորեն փոխվում են: Իհարկե, շահող են դուրս գալիս այն երկրները և հասարակությունները, ովքեր կարողանում են հասցեագրել ի հայտ եկած մարտահրավերները և հակասությունները:

Առաջին արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում արհեստավորները հարձակվում էին և ոչնչացնում մանուֆակտուրաները, հաստոցները՝ առաջ մղելով մի շատ պարզ և տրամաբանական հարց. եթե ի հայտ են եկել հաստոցներ, որոնք աշխատելու են մեր փոխարեն, այդ դեպքում՝ ի՞նչ ենք անելու և ինչո՞վ ենք վաստակելու: Սա շատ լեգիտիմ հարց էր: Բայց ժամանակի ընթացքում պարզվեց, որ այն աշխատուժը, որն ազատվում էր մանուֆակտուրաների ի հայտ գալու արդյունքում, ահա, այդ աշխատուժն ապահովեց հետագա գիտատեխնիկական ամբողջ առաջընթացը, որովհետև մարդիկ, ազատ ժամանակ ստանալով, սկսեցին մտածել տիեզերք թռչելու մասին: Եվ այժմ այն մարդիկ, եթե շատ պատկերավոր ասենք, ովքեր դարձան գործազուրկ առաջին արդյունաբերական հեղափոխության արդյունքում, ահա նրանք կամ նրանց սերունդներն այսօր տիեզերքն են նվաճում:

Մենք այսօր, ըստ էության, նույն իրավիճակում ենք, որովհետև արհեստական բանականության առաջ գալով՝ երկրագնդի վրա հարյուր միլիոնավոր աշխատատեղեր ուղղակի փակվելու են: Եվ այս իրավիճակը կառավարման, հասցեագրման, պլանավորման շատ կոնկրետ անհրաժեշտություն ունի:

Բացի գլոբալ մարտահրավերներից, Հայաստանի Հանրապետությունը՝ մենք էլ մեր հերթին ունենք մեր տեղային մարտահրավերները, որոնք կապված են սոցիալական քաղաքականության և աշխատանքի քաղաքականության հետ: Ընդհանարապես՝ ամենամեծ մարտահրավերն այն է, որ առաջինը՝ պետությունը և հասարակությունն աշխատանքի միջոցով կարողանան իրացնել զարգացման իրենց պոտենցիալը, երկրորդը, որը նույնքան կարևոր է, որ անհատը աշխատանքի մակարդակում կարողանա զարգացնել և բացահայտել իր պոտենցիալը: Միշտ չէ, որ այս երկու անհրաժեշտությունները համընկնում են, որովհետև խնդիր մեկ՝ այնպես անել, որ մարդիկ աշխատելու հնարավորություն ունենան, և խնդիր երկու՝ այնպես անել, որ մարդիկ ունենան այնպիսի աշխատանքով զբաղվելու հնարավորություն, որն իրենց համար հաճելի է, որն իրենց համար ապահովում է որոշակի կենսամակարդակ և պոտենցիալի որոշակի բացահայտում ու զարգացում:

Ահա այստեղ են, այս խաչմերուկում են դիլեմաները, որովհետև կան մարդիկ, ովքեր աշխատում են, բայց իրենց աշխատանքից հաճույք չեն ստանում, կան մարդիկ, ովքեր ստիպված են ուղղակի աշխատել իրենց կարիքները հոգալու համար և կան մարդիկ, որ չեն աշխատում ամենատարբեր պատճառներով: Իհարկե, վերջին տարիներին տեսնում ենք, որ Հայաստանում գործազրկության էական նվազում է գրանցվում: Բայց նաև պիտի արձանագրեմ, որ մենք այնպիսի մարտահրավերների ենք առերեսվում, որոնք մի կողմից՝ ինչ-որ սոցիալական հռչակագրերի տրամաբանությամբ են գործում, մյուս կողմից՝ չեն ապահովում երկրի տնտեսական և անհատի աշխատանքային ամբողջ պոտենցիալի բացահայտումը: Օրինակ՝ սոցիալական ապահովության այն համակարգը, որն այսօր Հայաստանի Հանրապետությունում ներդրված է և երկար տարիներ գործում է, այն բացարձակապես չի համապատասխանում ժամանակակից պահանջներին:

Ըստ էության, մենք ամեն օր առնչվում ենք մի իրավիճակի հետ, երբ սոցիալական նպաստների համակարգը մարդկանց խրախուսում է շարունակել լինել և մնալ աղքատ՝ հակասության մեջ մտնելով մեր ռազմավարության հետ, որը հնչում է հետևյալ կերպ՝ «Աշխատանքով հաղթահարել աղքատությունը», որովհետև, եթե անկեղծ լինեմ, ես այլ կերպ, քան աշխատանքը, աղքատությունը հաղթահարելու ուրիշ եղանակ չգիտեմ: Բայց տեսնում ենք օրինակներ, երբ սոցիալական անապահով վիճակում և նպաստառու ընտանիքները, անհատներն երբեմն ստանում են առողջապահական և այլ ծառայություններ, իսկ այն պահից, երբ մարդը որոշում է աշխատել, այսինքն՝ փորձում է իր նպաստը բերել երկրի տնտեսության և սեփական բարեկեցության զարգացմանը, մենք հաջորդ պահից նրան զրկում ենք մի շարք արտոնություններից, ինչը նշանակում է՝ մեր քաղաքականությունը խորքում մեխանիզմների մակարդակով այն է, որ աղքատը շարունակի մնալ աղքատ և այդ աղքատությունը հաղթահարելու որևէ քայլ չձեռնարկի:

Մենք հիմա, իհարկե, երկար տարիներ արդեն քննարկում ենք սոցիալական ապահովության համակարգի բարեփոխումները, և ես հույս ունեմ, որ այդ բարեփոխումները կկարողանանք կյանքի կոչել, որովհետև այստեղ մարտահրավերներն իսկապես լուրջ են: Մենք այդ փոփոխություններն իրականացնելու վճռականություն ունենք, պարզապես խնդիրները, որոնք դրված են մեր առջև, դրանք իսկապես հեշտ չէ լուծել, բայց պարտավոր ենք գնալ այդ ճանապարհով: Ինչպես մնացած դեպքերում, այս դեպքում էլ ժամանակների և աշխատանքի բովանդակության տրանսֆորմացիայի առումով չափազանց մեծ և էական նշանակություն ունեն կրթությունը և կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որովհետև միայն կրթությունն է, որ մարդուն հնարավորություն կտա գտնել այն աշխատանքը, որն ինքը սիրում է, գտնել այն աշխատանքի մեթոդները, որոնք իրեն կբերեն ավելի մեծ եկամուտներ և ավելի շատ կբացահայտեն յուրաքանչյուրի անհատական պոտենցիալը:

Հարգելի ներկաներ,

Ես համոզված եմ, և ինչպես Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենն իր ելույթում արդեն ուրվագծեց, այս բոլոր հարցերը համաժողովի քննարկման առարկան են լինելու և օրակարգն են լինելու: Ես նաև հույս ունեմ, որ համաժողովի արդյունքում ավելի վստահ կլինենք մեր այն որոշումներում կամ կգտնենք հարցերի պատասխաններ, որոնց պարագայում այնքան էլ վստահ չենք, որ դրանք են հենց ճիշտ պատասխաններն այն հարցերին, որոնք դրված են մեր սեղանին և ներառված են մեր օրակարգում:

Հաջողություն եմ մաղթում համաժողովի աշխատանքներին:

Շնորհակալություն»:

Միջոցառումը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Համաժողովի հիմնական թեմաներն են՝ Սոցիալական արդարությունը գլոբալ վերափոխումների ժամանակաշրջանում, Զարգացող աշխատաշուկայի մարտահրավերները և սոցիալական արդարությունը, Սոցիալական արդարությունը և կանանց տնտեսական հզորացումը, Սոցիալական արդարությունը և աշխատանքի ապագան:

Դիտումների քանակ172
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Առաջարկվում է կարգավորել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրները 11:4825 Մայ, 2026
  • «Օրեշնիկի» հարվածը միջուկային զենքի ցնցում է. Կալաս 11:3925 Մայ, 2026
  • Առաջին անգամ իրականացվել է աննախադեպ ծրագիր՝ ուղղված Սևանի կողակի բնական պաշարների վերականգնմանը. ՇՄ նախարար 11:3125 Մայ, 2026
  • ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 35 հարց 11:2425 Մայ, 2026
  • ՌԴ ԱԳՆ-ն նշել է ռուս-ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման պայմանը 11:1525 Մայ, 2026
  • Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Վայք-Սարավան հատվածում. կան տուժածներ 10:5925 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանների համագործակցված բացահայտումը․ մեքենայում հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա 10:4425 Մայ, 2026
  • Մարկո Ռուբիոն կժամանի Հայաստան 10:2725 Մայ, 2026
  • ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ 10:1025 Մայ, 2026
  • Լուրեր 10։00 | Ընդդիմությունը փորձում է կեղծ թեզերով սարսափեցնել հանրությանը. քաղաքագետ | 25.05.2026 10:0025 Մայ, 2026
  • Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին 09:4525 Մայ, 2026
  • Ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում զորահանդեսի շրջանակում ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ 09:3225 Մայ, 2026
  • Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 09:0725 Մայ, 2026
  • Դարակերտ բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի 08:4825 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2725 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0425 Մայ, 2026
  • Մայիսի 25-ի վաղ առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ 00:0325 Մայ, 2026
  • ՃՏՊ Շաղափ բնակավայրի սկզբնամասում. փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին 23:0524 Մայ, 2026
  • ՀՀ-ում երբեք 300 հազար ադրբեջանցի չի ապրել. մասնագիտական փաստարկներն ընդդեմ ընդդիմության կեղծ թեզերի 22:3824 Մայ, 2026
  • Ծառուկյան, Կարապետյան, Քոչարյան, Մարության. ընտրական ցուցակների ամենահարուստ առաջատարները 22:1024 Մայ, 2026
  • Մայիսի 28-ի զորահանդեսին նվագախմբի կատարմամբ հնչելու են միայն հայկական ստեղծագործություններ. Պապիկյան 22:0024 Մայ, 2026
  • Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ 21:5424 Մայ, 2026
  • Ֆրունզե Դովլաթյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է. հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ 21:2024 Մայ, 2026
  • ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում 21:1424 Մայ, 2026
  • Հասարակական ցավը՝ քաղաքական տեխնոլոգիա. արտահոսած փաստաթղթերից մինչև զինված սպառնալիքներ 21:0424 Մայ, 2026
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Ովքեր են ընտրական ցուցակների ամենահարուստները. ով ինչ է հայտարարագրել 21:0024 Մայ, 2026
  • Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին 20:4224 Մայ, 2026
  • Հայաստանը՝ միջազգային քայլարշավային նոր ուղղություն | Հարցազրույց Շահանե Հալաջյանի հետ 20:2124 Մայ, 2026
  • Հրդեհ Երևանի տներից մեկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ 20:0924 Մայ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 24.05.2026 19:0924 Մայ, 2026
  • Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների. ԱՄՆ դեսպանատուն 15:1424 Մայ, 2026
  • Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ 14:2124 Մայ, 2026
  • Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 4-6 աստիճանով 14:0824 Մայ, 2026
  • Էպիլեպսիայի ախտորոշման և բուժման նորարարական մոտեցումներ 14:0024 Մայ, 2026
  • Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ուղիղ առևտրում նոր քայլ է կատարվում. Սերդար Քըլըչ 13:1224 Մայ, 2026
  • Եթե լրացել է անձը հաստատող փաստաթղթի ժամկետը, կարո՞ղ եք մասնակցել ընտրությանը․ տեսանյութ 13:0924 Մայ, 2026
  • Երևանում էլեկտրական ենթակայան է այրվել 13:0524 Մայ, 2026
  • Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 12:4824 Մայ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բռնկված հրդեհը․ կանխվել է կրակի տարածումը 12:4624 Մայ, 2026
  • Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները. Նիկոլ Փաշինյան 11:2924 Մայ, 2026
  • Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն 11:1224 Մայ, 2026
  • «Տրանսգազ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 469 մլն դրամի հարկ է վճարել 10:5924 Մայ, 2026
  • Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը. ԿԳՄՍ նախարար 10:4024 Մայ, 2026
  • Երևանի Դավիթ Մալյան փողոցում ավտոմեքենա է այրվել 09:5424 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:4824 Մայ, 2026
  • Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. Նիկոլ Փաշինյան 08:1324 Մայ, 2026
  • Ժիրայր Անանյանը ՄԱԿ ԱԽ-ում անդրադարձել է մարդասիրական մուտքի սահմանափակումներին 00:4224 Մայ, 2026
  • Լավ կյանքի ինդեքսում ՀՀ-ն աշխարհում 61-րդ հորիզոնականում է 00:2724 Մայ, 2026
  • Ամերիկահայ ականավոր գործիչների մեծարման միջոցառում Ֆիլադելֆիայում 00:0924 Մայ, 2026
  • Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց «Խաղաղության կորպուսի» 31-րդ խմբի ծառայությունը 23:5123 Մայ, 2026
  • Վարորդական վկայականի քննությունների կարգում մոդելային փոփոխություն կլինի. ՆԳՆ 23:3323 Մայ, 2026
  • Լավ լուր՝ Վայք համայնքի բնակիչների համար․ Վայոց ձորի մարզպետ 23:1523 Մայ, 2026
  • Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց 22:4923 Մայ, 2026
  • Քաղաքական ուժերի սոցիալ-տնտեսական ծրագրերը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4023 Մայ, 2026
  • Վերականգնել ենք մեր ԶՈւ ամբողջ կարողությունը. Ղալիբաֆ 22:2423 Մայ, 2026
  • 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ․ FIP 22:1923 Մայ, 2026
  • Խաղի նոր կանոններ վերաքննիչ բողոքի քննության ժամկետներում. գործընթացը կարագացնի գրավոր ընթացակարգը 22:1223 Մայ, 2026
  • Ընտրող են, շատվոր են, ջոգի՞ր. ԲՀԿ-ն բարեգործության անվան տակ անվճար շինանյութ է տվել 21:5723 Մայ, 2026
  • «Արարատ-Արմենիան»՝ Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի չեմպիոն․ ՀՖՖ 21:4723 Մայ, 2026
  • Գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ 21:2723 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Շատինի նախկին համայնքապետը հողամասերը ապօրինի վաճառել է իր հորաքրոջն ու կնոջ եղբորը 21:0023 Մայ, 2026
  • Սեզոնային գրիպ. պատվաստման հանդեպ վստահությունը մեծանում է 20:5823 Մայ, 2026
  • Հայ մեղվաբույծներն ու ոլորտի մասնագետները՝ մեկ հարթակում 20:5223 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.05.2026 20:4623 Մայ, 2026
  • Իրանի հետ բանակցություններում առաջընթաց է գրանցվել. առաջիկա օրերին կարող են լավ լուրեր լինել. Ռուբիո 20:3623 Մայ, 2026
  • «Գույների թռիչք»՝ Բնության պետական թանգարանում 20:2323 Մայ, 2026
  • Իսրայելի ազգային անվտանգության նախարարին արգելել են մուտք գործել Ֆրանսիա 20:0823 Մայ, 2026
  • Փորձ է արվում Հայաստանն օգտագործել ՌԴ-ին վնասելու համար. Լավրով 19:4923 Մայ, 2026
  • Պետությունը կխրախուսի մասնավոր մանկապարտեզ հաճախելը 19:3123 Մայ, 2026
  • Պակիստանի բանակի ղեկավարը և Արաղչին քննարկել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները 19:1323 Մայ, 2026
  • Իրանի միջուկային ծրագրի հարցն այժմ չի քննարկվում. Բաղաեի 18:5623 Մայ, 2026
  • Ռուբիոն Թրամփի անունից Մոդիին հրավիրել է այցելել Սպիտակ տուն 18:3723 Մայ, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայր 18:2423 Մայ, 2026
  • Գևորգ Ջորջ Քասսաբյանի անհատական ցուցահանդեսը՝ Վանաձորում 18:0323 Մայ, 2026
  • Լեհաստանը ստացել է հինգերորդ սերնդի F-35A առաջին կործանիչները 17:4423 Մայ, 2026
  • ՔՊ-ն առաջինն է, 5 անգամ ավելի շատ քվե կստանա 2-րդ տեղում գտնվող ուժի համեմատ. IRI հարցումը 17:3623 Մայ, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների նկատմամբ, կան ձերբակալվածներ 17:2423 Մայ, 2026
  • Լատվիայի օդային տարածքում կրկին անհայտ անօդաչու թռչող սարք է հայտնվել 17:1123 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | 622 հազար դոլար՝ լրտեսության համար. դատարանը քննում է Թևանյանի խափանման միջոցը 17:0023 Մայ, 2026
  • Երևանում ավարտվեց աշխարհի հեղինակավոր Concours Mondial de Bruxelles գինու համտես-մրցույթը 16:5323 Մայ, 2026
  • Վերանորոգումից հետո «Արազափ-1» պոմպակայանը կոռոգի 1400 հա հողատարածք 16:3423 Մայ, 2026
  • Զելենսկին անարդար է որակել Ուկրաինային ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ տրամադրելու գաղափարը 16:1523 Մայ, 2026
  • Համայնքին պատճառել է 24.5 միլիոնի վնաս. մեղադրյալի աթոռին Շատին համայնքի նախկին ղեկավարն է 15:5423 Մայ, 2026
  • Արևմուտքը փորձում է Հայաստանում անել այն, ինչ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում. Լավրով 15:3623 Մայ, 2026
  • Բարեկարգվում են Թալինի հրապարակն ու զբոսայգին. 25 մլն դրամ հատկացվել է հրապարակին, 12 մլն՝ այգուն 15:2923 Մայ, 2026
  • Չինաստանում ածխահանքերից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 90 մարդ 15:1623 Մայ, 2026
  • Մայիսի 25-28-ը Երևանի մի շարք փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ 15:1123 Մայ, 2026
  • Առանձնատուն, լողավազան, այգի. Ծառուկյանի փեսայից բռնագանձված գույքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից 15:0223 Մայ, 2026
  • Հունգարիան հետ է կանչում Միջազգային քրեական դատարանից դուրս գալու՝ նախկին իշխանության որոշումը. Մադյար 14:4323 Մայ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի 14:2723 Մայ, 2026
  • ՃՏՊ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած 14:0923 Մայ, 2026
  • Հանդիպել են Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի էներգետիկայի նախարարները 13:5623 Մայ, 2026
  • Քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը 13:5223 Մայ, 2026
  • ՄԻՊ-ը մեկնարկել է առանձին ընտրատեղամասերի մշտադիտարկումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների երաշխավորման համատեքստում 13:3523 Մայ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել է 13:1823 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Գուլոյանին և կնոջը պատկանած ապօրինի գույքի արժեքը 1.1 մլն դոլար է, մակերեսը՝ 8600քմ 13:0023 Մայ, 2026
  • Պուտինը ահաբեկչություն է որակել Ստարոբելսկի քոլեջի հանրակացարանին հարվածները 12:3923 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 12:3423 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Վանաձորում 12:2423 Մայ, 2026
  • Մի քանի երկիր կարող է միանալ Իրանի դեմ պատերազմին, եթե ռազմական գործողությունները վերսկսվեն. Ռուբիո 12:1323 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015