Իլհամ Ալիևն արտահերթ նախագահական ընտրություններում առաջադրվել է որպես Ադրբեջանի ղեկավարի թեկնածու: Այդ մասին հայտնել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Թաիր Բուդագովը:
«2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածուն կլինի Իլհամ Ալիևը»,- նշել է Բուդագովը: