• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանում տարածվում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ նարատիվներ. Զախարովա. «Հարևաններ» Ադրբեջանում տարածվում են Ռուսաստանի... 20:32
Օրը՝ 60 վայրկյանում | 19.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 19.08.2026 20:12
Բաց հարթակ. Ռուսաստանն այլևս Հայաստանի ներքին գործերին միջամտելու հնարավորություն չունի. Շիրինյան Բաց հարթակ. Ռուսաստանն այլևս... 20:51
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 18:3414 Նմբ, 2023

Հայաստանն ու Վիետնամը՝ ավելի մոտ․ «Արմենպրես»-ն ու VNA-ը համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Հայաստանն ու Վիետնամը ամրապնդում են համագործակցության շրջանակը՝ կառուցելով նաև լրատվական կամուրջներ․ «Արմենպրես»-ի և Վիետնամի լրատվական գործակալության միջև նոյեմբերի 14-ին ստորագրվեց համագործակցության համաձայնագիր։   

Ստորագրման հանդիսավոր արարողությունը կազմակերպվեց վիրտուալ եղանակով․ Հանոյում VNA-ի գրասենյակում արարողությանը միացավ նաև Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը, որի գործուն ջանքերով էլ իրականացվել ու կյանքի է կոչվել համաձայնագրի մշակման ու ստորագրման աշխատանքը։

Փաստաթուղթը երկու գործակալություններին հնարավորություն կտա փոխանակել ամբողջ լրատվական արտադրանքը՝ տեքստային, լուսանկարչական, վիդեո։

Համաձայնագրի ստորագրման առթիվ «Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանը նշեց, որ բարձր է գնահատում միջազգային գործընկերությունն ու ամենայն պատասխանատվությամբ մոտենում ընթերցողների համար աշխարհն ավելի մոտ ու հասանելի դարձնելու առաքելությանը։ Ըստ նրա՝ հենց դա է պատճառը, որ «Արմենպրես»-ը հետևողականորեն ընդլայնում է միջազգային գործընկերների ցանկը։ Աշխարհի երկու տասնյակից ավելի երկրների՝ մոտ 30 լրատվական գործակալությունների հետ ստորագրած գործակցության փաստաթղթերի շարքն այսօր համալրվեց շատ կարևոր ու նշանակալի ևս մեկ համաձայնագրով։ «Արմենպրես»-ի գործընկերների աշխարհագրությունն ընդգրկում է գրեթե բոլոր աշխարհամասերը՝ Ամերիկայից Ասիա, Եվրոպայից Աֆրիկա:

Համագործակցության այս համաձայնագիրն առաջինն է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) երկրներից որևէ մեկի հետ։ «Արմենպրես»-ը նաև Ֆիլիպինների լրատվական գործակալության հետ համանման համաձայնագրի մշակման փուլում է՝ հույս ունենալով, որ այն ևս կբերվի ավարտուն տեսքի ու կստորագրվի առաջիկայում:

«Տեխնոլոգիական զարգացման այս դարաշրջանում, երբ ինֆորմացիան այլևս սահմաններ չի ճանաչում, այս համագործակցությունն ահռելի նշանակություն ունի: Ճշգրիտ, օպերատիվ և բազմակողմանի լուրերի հաղորդման մեր համատեղ հանձնառությունն, անկասկած, կամրապնդի Հայաստանի և Վիետնամի միջև կապերը: Այս համաձայնագրի միջոցով մենք հանձն ենք առնում բացահայտել հայ-վիետնամական համագործակցության ներուժը, ընդլայնել և խորացնել մշակութային կապերը, իրականացնել համատեղ ծրագրեր, նպաստել, որպեսզի երկու ժողովուրդներն ավելի սերտ առնչվեն միմյանց մշակույթին ու արժեքներին»,- ասաց Նազարյանը:

Նա տեղեկացրեց, որ «Արմենպրես»-ն այս տարի նշում է հիմնադրման 105-ամյակը, հետևաբար վստահելի և հուսալի լրատվամիջոցի կերտման հարյուրամյակի ավանդույթը գործակալությանը ստիպում է անդադար առաջ շարժվել՝ ժամանակի պահանջներին ու տեխնոլոգիական առաջընթացին համահունչ։ Պատահական չէ, որ «Արմենպրես» լրատվական գործակալության ժապավենը թարգմանվում է վեց օտար լեզվով՝ անգլերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն, թուրքերեն և իսպաներեն։

«Հպարտ եմ՝ պատմական այս պահն օգտագործելով հայտարարել, որ առաջիկա օրերին կգործարկվեն նաև գործակալության կայքի վրացերեն, չինարեն և պարսկերեն բաժինները։ Մենք գիտակցում ենք Հայաստանի ու աշխարհի միջև ամուր ու հուսալի լրատվական կապեր ստեղծելու մեր առաքելությունը և ձգտում բազմալեզու լրատվական ժապավենի միջոցով ավելի մեծ լսարանի ներկայացնել ինչպես մեր, այնպես էլ մեր գործընկերների լրատվական արտադրանքը»,- նշեց Նազարյանը։

Նրա համոզմամբ՝ լրատվությունը փոխճանաչման հզոր զենք է, հետևաբար հաղթահարելով աշխարհագրական հեռավորությունը՝ «Արմենպրես»-ը և Վիետնամի լրատվական գործակալությունը կներկայացնեն պատմություններ, որոնք կարտացոլեն մարդկության համընդհանուր արժեքները՝ խթանելով միասնության և փոխադարձ հարգանքի ոգին: Նազարյանը նաև շնորհակալություն հայտնեց երկու գործակալությունների աշխատակազմերին այս պատմական պահի մի մասնիկը լինելու և այն կյանքի կոչելու անխոնջ ներդրման համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի արդյունավետ, երկուստեք փոխանակումները՝ լուսավոր, իսկ լրատվության ու փոխճանաչման բաց ծովում համատեղ նավարկությունը՝ հեռուն գնացող:

Վիետնամի լրատվական գործակալության տնօրեն Վու Վիետ Չանգը նշեց, որ համաձայնագրի համաձայն՝ երկու գործակալությունները պաշտոնապես կփոխանակեն տեղեկատվություն տարբեր ձևերով և կիրականացնեն համագործակցության այլ նախագծեր, որոնք համահունչ են յուրաքանչյուր կողմի կարիքներին և հնարավորություններին:

«Միասին մենք ավելի լավ կկատարենք մեր առաքելությունը՝ աշխարհին ներկայացնելով Վիետնամի և Հայաստանի ժողովուրդներին, լուսաբանելով երկու երկրների հանրության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող իրադարձությունները, տարածաշրջանում և աշխարհում առկա խնդիրները: Այս համագործակցությունը կնպաստի մեր երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման հետագա ամրապնդմանը, համատեղ գործունեության խթանմանը և Վիետնամի ու Հայաստանի միջև երկարամյա բարեկամության ու բազմակողմ համագործակցության ամրապնդմանը: Մենք հասկանում ենք, որ «Արմենպրես»-ն ակտիվորեն զարգացնում է մուլտիմեդիա լրագրության արտադրանքները, ինչպիսիք են տեսանյութերը և փոդքասթները: Ուստի անհամբեր սպասում ենք «Արմենպրես»-ի հետ մասնագիտական ​​փորձի փոխանակմանը մեր պայմանավորվածության իրականացման միջոցով։ 1918-ից սկսած՝ իր երկարամյա ավանդույթներով «Արմենպրես»-ն անցել է զարգացման և կազմակերպչական վերակազմավորման տարբեր փուլեր, հետևաբար նրա փորձառությունը մեծապես օգտակար կլինի մեզ համար ընթացիկ թվային փոխակերպման շրջանում»,- ասաց Վու Վիետ Չանգը:

Նա համոզմունք հայտնեց, որ տեղեկատվական կամրջի միջոցով Վիետնամի լրատվական գործակալությունը և «Արմենպրես»-ը` որպես երկու երկրում հեղինակավոր լրատվական գործակալություններ, կօգնեն խորացնել Վիետնամի և Հայաստանի միջև համագործակցային հարաբերությունները առավել գործնական և արդյունավետ ձևով, ինչը համարժեք է երկու ազգերի ներուժին և զարգացմանը:

Վու Վիետ Չանգը նաև շնորհակալություն հայտնեց Վիետնամում ՀՀ դեսպանությանը՝ համաձայնագրի ստորագրման գործընթացին աջակցելու համար։

Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը նշեց, որ Հայաստանի և Վիետնամի ժողովուրդներն այսուհետ կունենան ավելի լավ, արագ և որակյալ տեղեկատվություն փոխանակելու միմյանց երկրների մասին՝  նման հեղինակավոր և վստահելի աղբյուրներից։

«Հայաստանն ու Վիետնամը պատմական հարաբերություններ են ունեցել դեռևս միջնադարից։ Սակայն 20-րդ դարում մեր բարեկամությունն իրական դրսևորում ունեցավ, երբ հայ ժողովուրդն օգնեց վիետնամցիներին անկախության և Վիետնամի վերամիավորման համար մղվող պայքարում։ Նախագահ Հո Չի Մինի պատմական այցը Հայաստան 1959 թվականի հուլիսի 21-23-ը նոր դարաշրջան նշանավորեց մեր հարաբերություններում։ Բայց 1991 թվականին Հայաստանի անկախացմամբ և տասը տարի առաջ Հանոյում Հայաստանի դեսպանության բացմամբ նոր սկիզբ արձանագրվեց Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական ​​Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Անկեղծորեն ուրախ եմ, որ չորս տարի առաջ, 2019 թվականի հոկտեմբերի 31-ին, Վիետնամի լրատվական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Նգուեն Դուկ Լոյի հետ ունեցած հանդիպումը և պայմանավորվածությունը համագործակցության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ այսօր հաջողությամբ իրականացվել է։ Շնորհակալություն երկու կողմերին՝ այսօրվա արդյունքին հանգեցրած իրենց նվիրված աշխատանքի համար»,- ասաց Վիետնամում ՀՀ դեսպանը։

«Արմենպրես» լրատվական գործակալության կողմից ստորագրման արարողությանը մասնակցել են նաև  գործակալության փոխտնօրեն Արաքս Կասյանը, փոխտնօրեն Վահրամ Եղիազարյանը, գլխավոր խմբագիր Շանթ Խլղաթյանը և տեխնիկական բաժնի ղեկավար Կարեն Ասատրյանը։ 

Վիետնամի լրատվական գործակալությունը (Vietnam News Agency (VNA)) Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության պետական գործակալությունն է, որը գործում է 1945 թվականից։ Այն երկրի առաջատար լրատվամիջոցն է, որը տեղական ու միջազգային լուրեր է հրապարակում վիետնամերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և ռուսերեն։ VNA-ն ստեղծում է շուրջ 60 մեդիա արտադրանք, այդ թվում և լուսանկարներ, տեսանյութեր, ինֆոգրաֆիկաներ և այլն, հրատարակում է օրաթերթեր, շաբաթաթերթեր ու ամսագրեր։ Գործակալությունն ունի 30 օտարերկրյա գրասենյակ։

«Արմենպրես»-ը, որի պատմությունը սկսվում է 1918 թվականից, Հայաստանի առաջատար լրատվական գործակալությունն է։ Այն օրական հրապարակում է շուրջ 400 լուր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն և իսպաներեն։ Գործակալությունն ունի Հայաստանի ամենահին ու ամենամեծ ֆոտոարխիվը, որում ներառված են շուրջ 1 մլն լուսանկարներ։ Դրանցից շատերը բացառիկ են և ունեն մեծ կարևորություն պատմության վավերագրման տեսանկյունից։

Դիտումների քանակ21
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Ուզել են իբր ավելի հեշտ ճանապարհով իջնեն». Նոր Հաճնի շինհրապարակում 2 զոհի մասին 00:2720 Օգս, 2026
  • Բնակարանի վարձավճարի մասնակի հատուցում՝ տեղահանվածներին 00:1820 Օգս, 2026
  • Արդյունաբերական օբյեկտներին հարվածները վնասում են Ռուսաստանին. Պուտին 23:4919 Օգս, 2026
  • Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան 23:4219 Օգս, 2026
  • Գերասիմ Էվանիսյան. աշխարհը զգալու համար աչքեր պետք չեն 23:3719 Օգս, 2026
  • Այսօր ՀՀ-ն կառավարվում է գաղափարաբանությամբ, որը ժողովուրդն է պարտադրել կառավարող ուժին. վարչապետ 23:0019 Օգս, 2026
  • Հայկական ժառանգությունը նոր ձևաչափով․ Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան 22:4919 Օգս, 2026
  • Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա 22:3619 Օգս, 2026
  • Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է 22:2719 Օգս, 2026
  • Շիրակի դպրոցների տնօրենների հետ քննարկվել են կրթական ոլորտի նախատեսվող փոփոխությունները 22:1519 Օգս, 2026
  • Ընդդիմությունը փորձելու է տորպեդահարել եվրոպական ինտեգրման գործընթացը. Արման Եղոյան 22:0319 Օգս, 2026
  • Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել 21:4919 Օգս, 2026
  • ԱԺ-ն ավարտել է հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը. քվեարկությունը վաղն է 21:3519 Օգս, 2026
  • Մենիսկի վնասում. պատճառներից մինչև բուժում 21:1119 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Ղազինյանը մեղադրում է ԱԺ նախագահությանը, Ալեքսանյանը՝ հակադարձում. թեժ միջադեպ խորհրդարանում 21:0019 Օգս, 2026
  • Օգոստոս 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5119 Օգս, 2026
  • Անմիջական զրույց՝ հերթապահություն իրականացնող ժամկետայինների հետ. Պապիկյան 20:4719 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 19. 2026 20:4119 Օգս, 2026
  • Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT 20:3019 Օգս, 2026
  • Կայուն գյուղատնտեսության մոդել՝ Կանաչ ուսուցման կենտրոնում 20:2119 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.08.2026 20:1219 Օգս, 2026
  • Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի ծրագրի ղեկավարն ու փորձագետը 20:0519 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը սառեցնում են բանակցությունները. Թրամփը փոխում է ռազմավարությունը 20:0219 Օգս, 2026
  • Ամենահամեղ սուրճը՝ բանակային դիրքում. Սուրեն Պապիկյան 19:5519 Օգս, 2026
  • COP17-ի կազմկոմիտեն քննարկել է գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների նախապատրաստական աշխատանքները 19:4919 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն քննադատել է Իսրայելին Սիրիայի ավիաբազային հարվածելու համար 19:4019 Օգս, 2026
  • Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Պապիկյան 19:3019 Օգս, 2026
  • Ադրբեջանում տարածվում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ նարատիվներ. Զախարովա 19:1619 Օգս, 2026
  • Ստուգայցեր եմ իրականացնում նաև բանակային դիրքերում. Պապիկյան 19:0219 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Պետական դավաճանության գործով քրեական վարույթն ուղարկվել է դատախազին 19:0019 Օգս, 2026
  • ԶՈՒ-ում կստեղծվի ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ 18:5719 Օգս, 2026
  • Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն գործողություն է սկսել ենթադրյալ հանցավոր կազմակերպության դեմ 18:5419 Օգս, 2026
  • Ռադան հաստատել է Եվգենի Խմարային որպես Ուկրաինայի նոր պաշտպանության նախարար 18:2919 Օգս, 2026
  • Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան 18:1719 Օգս, 2026
  • Աֆրիկյան հարցերի շուրջ խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 18:0719 Օգս, 2026
  • Թեհրանին ժամանակավոր հրադադար պետք չէ. Արաղչի 18:0219 Օգս, 2026
  • Թրամփը ցանկանում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ այս աշնանը. WSJ 17:4919 Օգս, 2026
  • Բնակարանային ապահովման պետական ծրագրով արդեն հավաստագիր է ստացել Ղարաբաղից տեղահանված 7804 ընտանիք 17:3619 Օգս, 2026
  • Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 17:2319 Օգս, 2026
  • Երևանի թիվ 139 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին 17:2119 Օգս, 2026
  • Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ 17:1719 Օգս, 2026
  • Հուսով եմ «իԳործ» ծրագիրը վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա. վարչապետ 17:1619 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցեր 17:1219 Օգս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել 17:0319 Օգս, 2026
  • Պայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել է 17:0019 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Անակնկալ ստուգայցեր զորամասերում․ Պապիկյանը հետևում է իրավիճակին 17:0019 Օգս, 2026
  • Ներգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներին 16:5219 Օգս, 2026
  • Բռնությունը պետք է նախ ճանաչել որպես արատ, ապա ոչնչացնել. Աննա Հակոբյան 16:4119 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3319 Օգս, 2026
  • Հութիները Saudi Aramco-ի բոլոր օբյեկտները ներառել են հավանական թիրախների ցանկում 16:3019 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տրդատ Սարգսյանի թեկնածությունը 16:2119 Օգս, 2026
  • Դադարեցվել է Արմավիրի մարզի Արտաշար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը 16:1719 Օգս, 2026
  • ԱԺ նիստին կարգապահական միջոցների կիրառման շուրջ վիճաբանություն սկսվեց. Դավիթ Ղազինյանը հեռացվեց դահլիճից 16:0919 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին 16:0219 Օգս, 2026
  • Մեզ համար կարևոր է, որ զինծառայողներն իրենց մասնագիտությանը լավ տիրապետեն. Պապիկյան 15:5119 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին 15:4319 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը 15:3219 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:3019 Օգս, 2026
  • Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր»-Ծղուկ հատվածում պետբյուջեի միջոցներով շարունակվում է միջին նորոգումը 15:1919 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | ԼՂ-ից տեղահանված 9 հոգանոց ընտանիքը Արզնիում տուն է ձեռք բերել․ ինչպես է գործում ծրագիրը 15:0019 Օգս, 2026
  • Ակնհայտ է, որ խզում կա, բայց Գյումրիում փորձում ենք չկանգնեցնել մեծ ծավալի շինաշխատանքը. Խուդաթյան 14:5719 Օգս, 2026
  • Ադրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա 14:3819 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ՈՒՂԻՂ 14:3419 Օգս, 2026
  • Այցելեցի մեր նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան 14:3419 Օգս, 2026
  • Եգիպտոսի դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 14:2719 Օգս, 2026
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 14:2419 Օգս, 2026
  • Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:2019 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա. որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 14:0719 Օգս, 2026
  • Այս տարի ևս լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու. Գևորգ Պապոյան 13:5419 Օգս, 2026
  • «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից սահմանափակումների չեղարկման դիմաց 13:4119 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբ 13:1919 Օգս, 2026
  • ԶՈՒ-ում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Պապիկյան 13:0219 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | 50 մլրդ դրամի շինարարություն Շիրակում․ նախարարն ու մարզպետը խոսել են խնդիրների մասին 13:0019 Օգս, 2026
  • Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է 12:4819 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:4219 Օգս, 2026
  • Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների 12:3619 Օգս, 2026
  • ԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի 12:2419 Օգս, 2026
  • Արման Եղոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0819 Օգս, 2026
  • Վենեսուելայում արդյունահանվող նավթի մոտ կեսն արտահանվում է ԱՄՆ. Քայլ Հաուսթվայթ 12:0819 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0019 Օգս, 2026
  • ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծին վերաբերող հարցեր 11:5719 Օգս, 2026
  • Ժամանակավորապես փակ է լինելու Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհահատվածը 11:5319 Օգս, 2026
  • Եթե հանրաքվե լիներ՝ կողմ կլինեիք ԵՄ-ին միանալո՞ւն, թե՞ ԵԱՏՄ-ում մնալուն. Աղաջանյանը՝ Արեգա Հովսեփյանին 11:4419 Օգս, 2026
  • Թրամփը կասեցրել է Կանադայի նկատմամբ 50% մաքսատուրքերը 11:3419 Օգս, 2026
  • ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք 11:2419 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է 11:1719 Օգս, 2026
  • Աշխատաժողով՝ գլոբալ գինու շուկաներում Հայաստանի արտահանման ներուժը ընդլայնելու նպատակով 11:0619 Օգս, 2026
  • Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան 10:4919 Օգս, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե 10:2719 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2019 Օգս, 2026
  • ՀԾԿՀ-ում քննարկվել են կարգավորվող ընկերությունների ենթակառուցվածքների տարածական տվյալների՝ ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը 10:1219 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Բարեկրթությունը թուլության նշան չէ. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր 10:0019 Օգս, 2026
  • Վաղարշապատում հիմնանորոգվում է շուրջ 1.9 կմ ճանապարհահատված 09:5119 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինի 09:3919 Օգս, 2026
  • Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար 09:2119 Օգս, 2026
  • Ոստիկանության բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ 09:0319 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4719 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:1919 Օգս, 2026
  • Ճամբարակի կենտրոնական փողոցը հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրով 00:5119 Օգս, 2026
  • Նախատեսվում է Երևանում՝ մանկապարտեզներում, գործարկել 6-12 ամսական երեխաների՝ հանրապետությունում առաջին խումբը 00:3219 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015