Առաջնային սպառողական կարիքները հոգալու համար նոյեմբերին և դեկտեմբերին 50 հազար դրամի աջակցության դիմումների ընդունումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից կմեկնարկի հաջորդ շաբաթվանից: Բնակարանի վարձակալության և կոմունալ ծախսերի համար նախատեսված 40+10 հազար դրամները չստացած անձինք նույնպես կարող են նոյեմբերի համար դիմում ներկայացնել:
Մանրամասները` Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: