Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի տարածքին հրետանային հարվածներ հասցնելու մասին: ՑԱԽԱԼ-ի տվյալով՝ այդպիսով պատասխանել են Իսրայելի Մարգալիոտ բնակավայրի ուղղությամբ արձակումներին:
Հարվածներ են հասցվել նաև Ռամիմում իսրայելական բանակի զորանոցին։ ՑԱԽԱԼ-ը հայտնել է, որ Իսրայելի հյուսիսում օդային տագնապ է հայտարարվել։ Իսրայելի տարածքի թիրախավորման պատասխանատվությունը ստանձնել է «Հեզբոլլահը»:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է նաև, որ հերթական անգամ զորաշարժ է անցկացրել Գազայի արևմուտքում, իսրայելցի զինվորականների և ՀԱՄԱՍ-ի ուժերի միջև բախումներ են եղել, կան զոհեր: Ըստ ՑԱԽԱԼ-ի՝ ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ին պատկանող օբյեկտներ, այդ թվում՝ թունելներ: Զորաշարժ է իրականացվել Հորդանան գետի արևմտյան ափին: Իսրայելական կողմի տվյալով՝ հայտնաբերվել է 19 պաղեստինցի, որոնցից 9-ը՝ ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցներ։