Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առանձնազրույցից հետո երկու երկրի վարչապետները հանդես են եկել հայտարարությամբ: Ինգրիդա Շիմոնիտեն վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հույս հայտնել, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում կողմերը կպահպանեն իրենց հանձնառությունները:
Վարչապետ Փաշինյանը Լիտվայի իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների հումանիտար կարիքները, նաև խաղաղության խաչմերուկի վերաբերյալ Հայաստանի առաջարկը, որը ենթադրում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում:
Մանրամասները` Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: