Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին էսկալացիայի վտանգ կա՞, թե՝ ոչ: Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման եթերում այս հարցին պատասխանելով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Ամեն օր ինձ զեկուցում են հրադադարի խախտման դեպքերը, նախորդ ամբողջ օրվա ընթացքում ՀՀ-Ադրբեջան սահմանին կրակվել է մի փամփուշտ. սա, ըստ էության, էսկալացիայի գրեթե զրոյական մակարդակ է, այս պահին մենք սահմանին որևէ զորքերի կուտակում չունենք` ո՛չ մեր, ո՛չ Ադրբեջանի կողմից. այս պահին որևէ լարվածություն չկա, բայց ժամանակակից աշխարհում զորքերի տեղաշարժը կարող է տեղի ունենալ ժամերի, օրերի ընթացքում»:
Փաշինյանի խոսքով` եթե կարողանում ենք արդեն իսկ բարձրաձայնված հարցերը հասցեագրել, պատերազմն անիմաստ է դառնում, եթե ոչ` հավանականությունը, իհարկե, կմեծանա: