Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը բանակցություններ է վարել Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարիի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի շուրջ:
Բայրամովը հերթական անգամ հայտարարել է, թե Բաքուն վերաինտեգրման ծրագրեր է իրականացնում Լեռնային Ղարաբաղում:
Պաշտոնյաները քննարկել են նաև հաղորդակցական կապերի զարգացման հեռանկարը, բարձր գնահատել երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը: