Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղից ծանր վիրավոր երկու երիտասարդ տարհանվել է Միացյալ Նահանգներ՝ մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար: Այդ մասին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:
«Շատ շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին, որոնք օգնեցին շտապ բժշկական տարհանում իրականացնել»,- նշված է դեսպանության X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում: