Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը: Այս մասին ասված է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների պահպանումը միջազգային խաղաղության և կայունության բանալին է» վերտառությամբ հոդվածում:
Լավրովը հերթական անգամ մեղադրել է Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը՝ իր որակմամբ, Հայաստանին ու Ադրբեջանին միջնորդական ծառայություններ պարտադրելու և Հարավային Կովկասում անկայունություն սերմանելու համար:
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է՝ այժմ եկել է խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը, խաղաղապահները պատրաստ են ամեն կերպ աջակցել այդ գործընթացին: