Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ, տեղեկությունը «Լուրերին» հաստատել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը Բաքվից պահանջել է տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել Վարդանյանին ու ինչ վիճակում է նա։
Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում տեղակայված Հակարիի անցակետում ձերբակալել է։